Ապարանի դաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ապարանի դաշտ, միջլեռնային գոգավորություն Հայաստանի Արագածոտնի մարզում, Քասաղ գետի վերին հոսանքի ավազանում։ Եզերված է արևմտքում՝ Արագած լեռնազանգվածով, արևելքում՝ Ծաղկունյաց լեռնաշղթայով։ Ձգվում է հյուսիս-արևմտքից հարավ-արևելյան ուղղությամբ շուրջ 30 կմ երկարությամբ, լայնությունը 5-8 կմ[1]։

Ծածկված է լճային, գետային, ջրասառցադաշտային նստվածքներով և լավաներով։ Մակերևույթը թույլ ալիքավոր է, դարավանդներով և արտահոսման կոներով։ Ձմռանը ցուրտ է (հունվարի միջին ջերմաստիճանը -9,6 °C է, նվազագույնը՝ -33 °C), ամռանը մեղմ է (օգոստոսի միջին ջերմաստիճանը 16,6 °C, առավելագույնը՝ 32 °C), տարեկան տեղումները՝ 550-650 մմ, ոռոգվում է Քասաղի և նրա վտակների ջրերով։ Հարուստ է սառնորակ աղբյուրներով։ Ապարանի դաշտի հարավում է գտնվում Ապարանի լիճը։

Տարածված են սևահողերը։ Բուսականությունը լեռնատափաստանային է, տիրապետում են փետրախոտը, սիզախոտը, շյուղախոտը։ Ապարանի սարահարթի մեծ մասը զբաղեցնում են հացահատիկային և կերային կուլտուրաների ցանքատարածությունները[2]։

Աշխարհագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքը մոտ 200 կմ², ձգվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք։ Բարձրությունը 1800-2000 մ է։ Կազմված է անթրոպոգենի լավաներից՝ ծածկված լճագետային և ջրասառցադաշտային նստվածքներով։ Մակերևույթը բլրաալիքավոր է՝ տեղ-տեղ դարավանդներով ու արտաբերման կոներով։ Ապարանի դաշտի հարավում է Ապարանի ջրամբարը։ Կան ստորերկրյա ջրերի պաշարներ, բազմաթիվ աղբյուրներ։ Լանդշաֆտը լեռնատափաստանային է։ Հացահատիկային, կերային բույսերի մշակման և անասնապահական շրջան է։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման չափավոր ցամաքային է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ -9.6 °C, հուլիսինը՝ 16.6 °C, տարեկան տեղումները՝ 550-650 մմ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 13 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 428 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 503