Ապագայաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ապագայաբանություն, միջազգային անվանումը՝ Ֆուտուրոլոգիա (լատին․՝ futurum - ապագա և ․․․լոգիա), մարդկության ապագայի մասին պատկերացումներ, սոցիալական․ պրոցեսների հեռանկարներն ընդգրկող գիտելիքների բնագավառ։

«Ֆուտուրոլոգիա» եզրը 1943 թվականին մուծել է գերմանացի սոցիոլոգ Օսիպ Ֆլեխտհայմը՝ նկատի ունենալով գաղափարախոսությանը և ուտոպիային հակադիր մի ինչ-որ վերդասակարգային «ապագայի փիլիսոփայություն»։ 60-ական թթ․ սկզբին այդ հասկացությունը տարածվել է Արևմուտքում «ապագայի պատմության», «ապագայի մասին գիտության» իմաստով, որը կոչված էր իր մենաշնորհը տարածելու բոլոր գիտակարգերի կանխատեսման ֆունկցիաների վրա։ 60-ական թթ․ վերջին տերմինը դուրս է մղվել «ապագայի հետազոտություն» տերմինի կողմից, որը ընդգրկում է կանխատեսման տեսությունը և պրակտիկան։ Նույն 60-ական թթ․ գերիշխել է բուրժուական ֆուտորոլոգիայի ջատագովական հոսանքը, որը առաջադրել է «պոստինդդուստրիալ հասարակության» տեսությունը։

Բուրժուական ապագայաբանության ըմբռնումներին հակադրվում է մարդկության ապագայի մասին մարքսլենինյան ուսմունքը, գիտական կանխատեսումը, որը հենվում է դիալեկտիկական և պատմական մատերիալիզմի դրույթների, գիտական կոմունիզմի տեսության վրա։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մ. Վ. Ասատրյան «Փիլիսոփայության ներածություն», 2004 թ., Երևան
  • А. Турчин, М. Батин. «Футурология», Бином — М.։ — 2012
  • Косолапов В․ В․, Лисичкин В․ А․, Критика буржуазных концепций будущего, М․, 1978
  • Гарибджанян Б․ Г․, Кризис буржуазного общества и футурология в США (Критика «оптимистического» направления), Е․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։