Աուտիզմի բժշկական մոդել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աուտիզմի բժշկական մոդելը խրախուսում է շարունակական հետազոտությունների իրականացումը, որը միտված է աուտիզմի պատճառների հայտնաբերմանը, ինչպես նաև հիմնական նպատակն է գտնել այնպիսի ուղիներ, որոնց միջոցով հնարավոր կլինի կանխել կամ բուժել աուտիզմը։ Սա, ընդհանուր առմամբ, հաշմանդամության բժշկական մոդելի ենթաբազմություն է։ Մոդելը ներառում է մի քանի նպատակներ։ Դրանց թվում են՝ աուտիզմի մասին իրազեկման մակարդակի բարձրացումը, վաղ և ավելի հասանելի ախտորոշումը, աուտիստական վարքագծի շտկումը այնպիսի բուժական եղանակներով, ինչպիսիք են՝ վարքագծի վերլուծական հետազոտությունները, շրջակա միջավայրի՝ աուտիզմի առաջացմանը նպաստող գործոնների հայտնաբերումը մանկական հասակում, ինչպես նաև գենետիկական հատուկ մարկերների հայտնաբերումը, որի միջոցով հնարավոր կլինի ախտորոշել աուտիզմը դեռևս մոր արգանդում։

Աուտիզմի բժշկական մոդելի կողմնակիցները կարծում են, որ աուտիկ խանգարումները կապված են գենետիկական թերությունների կամ միջավայրային վնասների հետ, և որ աուտիզմին վերագրված տաղանդների արժեքը չի գերազանցում դրա հարուցած պակասուրդը։ Աուտիզմով տառապող շատ մարդկանց կյանքն ավելի լավը կլիներ, եթե նրանք չունենային աուտիզմ։ Օրինակ՝ «Աուտիզմը խոսում է» կազմակերպության նախկին նախագահ Լիզ Ֆելդը հայտարարել է, որ աուտիզմով մարդկանց մոտ մեկ երրորդը ունի էպիլեպտիկ խանգարումներ, կեսը տառապում է լուրջ մարսողական բարդություններով, 49 %-ը թափառաշրջիկ է, և ավելի քան 30 %-ը անվերբալ է[1]։

Շատ կազմակերպություններ, որոնք ունեն ոչ կորմերցիոն կարգավիճակ, միտված են ընդունել բժշկական մոդելը։ Բժշկական մոդելը քննադատվում է Աուտիզմի իրավունքների և նեյրոդիվերսիթիի շարժման մասնակիցների կողմից։

Բժշկական բացատրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Feld, Liz (2015 թ․ օգոստոսի 25). «A call for unity». Autism Speaks. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.