Աուգուստ Ալլե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աուգուստ Ալլե
էստ․՝ August Alle
Ծնվել էօգոստոսի 31, 1890(1890-08-31)[1][2]
ԾննդավայրՎիլյանդի, Fellin County, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն[3]
Վախճանվել էհուլիսի 8, 1952(1952-07-08)[3][1][2] (61 տարեկան)
Վախճանի վայրՏալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]
ԳերեզմանԱնտառային գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, լրագրող և գրող
Լեզուէստոներեն
Ազգությունէստոնացի
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Էստոնիա Էստոնիա
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
ԿրթությունՏարտուի համալսարան
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
 August Alle Վիքիպահեստում

Աուգուստ Ալլե (էստ․՝ August Alle, 31 օգոստոսի, 1890, Վիլյանդի, Էստոնիա - 8 հուլիսի, 1952, Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի գրող և բանաստեղծ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուգուստ Ալլեն ծնվել է 1890 թվականի օգոստոսի 31-ին Էստոնիայի Վիլյանդի քաղաքում[4]՝ քարտաշի ընտանիքում։ Դպրոց է հաճախել Վիլյանդիում ու Նառվայում։ Որպես դեղագործի աշակերտ աշխատել է Կուբանում ու Սիմբիրսկում։ Հետագայում որպես տնային ուսուցիչ աշխատել է Վիլնյուսում։ 1915 թվականին Ռուսաստանի Օրյոլ քաղաքում հանձնել է չափահասության ատեստատի քննություններ։ 1915 թվականից մինչև 1918 թվականը Աուգուստ Ալլեն սովորել է Սարատովի համալսարանի բժշկական ֆակուլտետում։

Այնուհետև տեղափոխվել է Էստոնիա, որտեղ աշխատել է որպես լրագրող ու ծառայող։ 1937 թվականին Աուգուստ Ալլեն ավարտել է Տարտուի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ինչից հետո աշխատանքի է ընդունվել որպես երդվյալ հավատարմատարի օգնական[5]։

Աուգուստ Ալլեի շիրիմը

Իր առաջին գրական ստեղծագործությունները Աուգուստ Ալլեն տպագրել է 1911 թվականին։ Նրա ստեղծագործությունների առաջին ժողովածուն՝ «Üksinduse saartele» («Մենության կղզիներում»), լույս է տեսել 1918 թվականին։ 1921 թվականին նա հրատարակել է իր երկերի «Carmina barbata» ժողովածուն։ Աուգուստ Ալլեն էստոնացի առաջին գրողներից էր, որ իր գրական ստեղծագործություններում անդրադարձավ 1917 թվականի հոկտեմբերյան իրադարձություններին։ Գրել է մի շարք սատիրական ֆելիետոններ, որոնցում ծաղրել է էստոնական բուրժուազիան։ 1930-ական թվականների ստեղծագործություններում նա քննադատել է գերմանական ու էստոնական ֆաշիզմը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրել է էպիգրամներ, բանաստեղծություններ ու ֆելիետոններ, որոնցում արտահայտել է իր ատելությունը նացիստական Գերմանիայի նկատմամբ[6]։

Աուգուստ Ալլեն կապված է եղել «Սիուրու» գրական խմբակի հետ, որի անդամ է դարձել 1919 թվականին։ 1940 թվականին Էստոնիայում տեղի ունեցած Հունիսյան հեղափոխությունից հետո Աուգուստ Ալլեն որպես խորհրդական աշխատել է լուսավորության նախարարությունում, ապա եղել է Հեղինակային իրավունքների պահպանության միության քարտուղար, Էստոնացի խորհրդային գրողների միության կազմկոմիտեի անդամ և «Վիյսնուրկ» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ։ 1941 թվականին եղել է Էստոնական ԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդին կից արվեստի հարցերով վարչության նախագահի տեղակալ[5]։ 1942 թվականին դարձել է Կոմունիստական կուսակցության անդամ[6]։ Պատերազմի ժամանակ գտնվելով թիկունքում՝ ղեկավարել է Էստոնիայի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի տպագրության բաժինը։ 1945-1946 թվականներին եղել է Էստոնական ԽՍՀ արդարադատության նախարարի տեղակալը[5]։ 1946 թվականից մինչև 1952 թվականը Աուգուստ Ալլեն եղել է «Լոոմինգ» ամսագրի խմբագիրը[4]։

Աուգուստ Ալլեն մահացել է 1952 թվականի հուլիսի 8-ին Տալլինում[4]։ Թաղված է Տալլինի Անտառային գերեզմանատանը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Valitud tööd, Tallinn, 1954.
  • Luuletused, Tallinn, 1964.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Eesti biograafiline andmebaas ISIK (эст.)
  2. 2,0 2,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 3,2 Алле Аугуст // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 Алле Аугуст // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  5. 5,0 5,1 5,2 Писатели Советской Эстонии: биобиблиографический словарь. 1984. С. 10-12
  6. 6,0 6,1 Алле Аугуст // Краткая литературная энциклопедия. Т. 1. — 1962

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Парве Р., Поэт гуманной правдивости, в кн.։ Об эст. лит-ре, Т., 1956.
  • Parve R., August Alle, Tallinn, 1960.