Աշոտ Կարագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշոտ Կարագյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ազգություն՝հայ
Մասնագիտացում՝սուսերամարտիկ
Երկիր՝ ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝1951 թվականի հունվարի 23
Ծննդավայր՝Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
183 սանտիմետր
Քաշ՝73 կիլոգրամ

Աշոտ Հակոբի Կարագյան (հունվարի 23, 1951), հայ սուսերամարտիկ, աշխարհի կրկնակի չեմպիոն (1979, 1981), Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր (1980 թվական)։ ԽՍՀՄ-ի սպորտի վարպետ (1974 թվական)։ Նաև ստացել է Ռուսաստանի սպորտի վարպետ կոչումը (2005 թվական)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Կարագյանը սկսել է զբաղվել սուսերամարտով 1963 թվականին Երևանի պատանի հնգամարտիկների դպրոցում Լևոն Ստեփանյանի գլխավորությամբ։ 1969 թվականին որոշեց խորանալ սուսերամարտի մեջ և միացավ ԽՍՀՄ-ի պատանեկան հավաքականին[2]։

1973-1981 թվականներին եղել է ԽՍՀՄ ազգային հավաքականի կազմում։ 1979 և 1981 թվականներին դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 1980 թվականին Օլիմպիական խաղերում՝արծաթե և բրոնզե մեդալակիր։ 1980 թվականի ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ Մոսկվայում Աշոտ Կարագյանը փոխարինել է վնասվածք ստացած սուսերամարտիկ Վլադիմիր Լապիցկուն և նվաճել արծաթե մեդալ[3]։

1981 թվականին ավարտել է իր սպորտային կարիերան։ 1983-1992 թվականներին աշխատել է «Դինամո» սուսերամարտի դպրոցում՝ որպես մարզիչ և պատրաստել է պատանի աշխարհի չեմպիոններին (1986 թվական)։

2000 թվականին մասնակցել է վետերանական մրցաշարերին և դարձել է 59 տարեկանների բրոնզե մեդալակիր[4][5]։

2012 թվականին եղել է Մոսկվայի պատանեկան թիմերին մարզող ամենաավագ մարզիչը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Заслуженные мастера спорта». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.
  2. Palmares de la FIE (page 12)(ֆր.)
  3. Бесперспективный чемпион
  4. Фехтование
  5. «Завтра в Москве начнется чемпионат мира по фехтованию среди ветеранов». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]