Անրի Վեռնոյի փողոց (Երևան)
40°10′57″ հս․. լ. 44°30′24″ ավ. ե.HGЯO{{#coordinates:}}: cannot have more than one primary tag per page
Անրի Վեռնոյ | |
---|---|
Քաղաք | Երևան |
Համայնք(ներ) | Կենտրոն վարչական շրջան |
Երկարություն | մոտ 150 մետր |
Սկիզբ | Ամիրյան փողոց |
Ավարտ | Կարեն Դեմիրճյան փողոց |
Անրի Վեռնոյի փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անվանվել է ի պատիվ ֆրանսահայ նշանավոր կինոբեմադրիչ Անրի Վեռնոյի։
Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկսվում է Ամիրյան փողոցից (Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մոտից) և ավարտվում Կարեն Դեմիրճյան փողոցում։
Փողոցի անվանակոչումը տեղի է ունեցել 2015 թվականի ապրիլի 4-ին։ Այդ օրը տեղի է ունեցել բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ռեժիսորի զավակները՝ Պատրիկ և Սոֆի Մալաքյանները, նրա երկու թոռները, այլ հյուրեր։ Ելույթ են ունեցել Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, Պատրիկ Մալաքյանը։ Փողոցում բացվել է նաև Վեռնոյի հուշաքարը[1][2]։