Անտոնիս վան Դեյք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոնիս վան Դեյք
Anthony van Dyck
Ի ծնեհոլ.՝ Anthonio[1][2]
Ծնվել էմարտի 22, 1599(1599-03-22)[3][4][5][…]
ԾննդավայրԱնտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[6][7]
Վախճանվել էդեկտեմբերի 9, 1641(1641-12-09)[3][4][5][…] (42 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Անգլիայի թագավորություն[6][7]
ԱզգությունՖլամանդացիներ
Քաղաքացիություն Իսպանական Նիդերլանդներ
Մասնագիտություննկարիչ, օֆորտանկարիչ, դրամատուրգ, թատերական ռեժիսոր, թարգմանիչ, դրամատուրգ, պալատական նկարիչ, գծանկարիչ և գծագրող
Ոճբարոկկո նկարչություն[8]
Ժանրդիմանկար, կրոնական նկարչություն[7], դիցաբանական գեղանկարչություն[7], այլաբանություն[7], պատմական գեղանկարչություն[7], դիմապատկեր[7] և կենդանիների նկարչություն[7]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներJupiter and Antiope?, Charles I at the Hunt? և Չարլզ I-ը երեք կողմերից
ՄեկենասներՉարլզ I Ստյուարտ
ՈւսուցիչՊիտեր Պաուլ Ռուբենս
Ներշնչվել էՊիտեր Պաուլ Ռուբենս
Պարգևներ
Ասպետ-բակալավր
Պաշտոնպալատական նկարիչ
ԱնդամակցությունԱնտվերպենի Սուրբ Ղուկասի գիլդիա
ՀայրFranchois Van Dyck?[9]
ՄայրMaria Cuypers?[9]
ԱմուսինՄերի Ռութվեն[10][9]
Համատեղ ապրողMargaret Lemon?[11]
ստորագրություն
Изображение автографа
 Anthony van Dyck Վիքիպահեստում

Անտոնիս վան Դեյք (գերմ.՝ Antoine van Dyck, մարտի 22, 1599(1599-03-22)[3][4][5][…], Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[6][7] - դեկտեմբերի 9, 1641(1641-12-09)[3][4][5][…], Լոնդոն, Անգլիայի թագավորություն[6][7]), բարոկկոյի հոլանդացի նկարիչ, (հատկապես դիմանկարիչ), գրաֆիկ։ Եղել է Ռուբենսի աշակերտը։ 1609 թվականից սովորել է Հ. Վան Բալենի մոտ, 1615-1616 թվականներին արդեն ունեցել է սեփական արհեստանոց, ուր երիտասարդ նկարիչների հետ ստեղծել է «Առաքյալների գլուխներ» նկարաշարը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանի հասակից ստեղծել է դիմանկարներ (Յա. Վերմյոլենի դիմանկարը, 1616, Պետ. թանգարան, Վադուց), ինչպես և կրոն և դիցաբանական թեմաներով նկարներ («Ս. Պետրոսի խաչելությունը» մոտ 1615-1617, հին արվեստի թանգարան, Բրյուսել)։ Մոտ 1618-1620 թթ.-ին որպես օգնական աշխատել է Պ. Պ. Ռուբենսի մոտ, կրել նրա արվեստի ուժեղ ազդեցությունը։ 1620 թվականի վերջին- 1621 թվականի սկզբին Դեյքը եղել է Անգլիայի Հակոբ I թագավորի պալատական նկարիչը, ապա վերադարձել է Անտվերպեն։ Այդ շրջանի գործերում նկարիչը ձգտել է կերպարների վեհաշունչ նրբագեղության, մարդու հուզական և մտավոր առանձնահատկությունների շեշտադրման։ 1621 թվականի վերջից Դեյքը ապրել է Իտալիայում (հիմնականում՝ Ջենովայում):Նա այստեղ կատարելության է հասցրել բարոկկոյի շքահանդեսային դիմանկարը։ Մոտիկից ծանոթանալով կոլորիտի ասպարեզում Վենետիկի դպրոցի նվաճումներին՝ Դեյքը ստեղծել է ջենովացի ազնվականների շքահանդեսային դիմանկարներ։ 1627 թ.-ի վերջից 1632 թ.-ը Դեյքը նորից ապրել է Անտվերպենում, 1630 թ.-ին դարձել էրցհերցոգուհի Իզաբելայի պալատական նկարիչը։ Դա Դեյքի ստեղծագործական ներ վերելքի շրջանն էր, երբ հաջողվել է շքահանդեսային դիմանկարներում օրգանապես միահյուսել կերպարի հոգեբանական անհատականությունն ու հանդիսավորությունը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիս վան Դեյք» հոդվածին։