Անտե Ռեբիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտե Ռեբիչ
խորվ.՝ Ante Rebić
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Անտե Ռեբիչ
Ազգությունը խորվաթ
Քաղաքացիությունը Խորվաթիա Խորվաթիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 21, 1993(1993-09-21)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Սպլիտ, Խորվաթիա
Հասակ 185
Քաշ 80
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Այնտրախտ
Համար 17
Պատանեկան կարիերա
2010-2011 Խորվաթիա Սպլիտ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011-2013 Խորվաթիա Սպլիտ 54 (17)
2013-ներկա Իտալիա Ֆիորենտինա 8 (2)
2014-2015   Գերմանիա ՌԲ Լայպցիգ 10 (0)
2016   Իտալիա Վերոնա 9 (0)
2016-ներկա   Գերմանիա Այնտրախտ 21 (2)
Ազգային հավաքական
2012-ներկա Խորվաթիա Խորվաթիա Մ21 8 (4)
2013-ներկա Խորվաթիա Խորվաթիա 10 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ ապրիլի 22, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 14, 2014

Անտե Ռեբիչ (խորվ.՝ Ante Rebić, սեպտեմբերի 21, 1993(1993-09-21)[1][2], Սպլիտ, Խորվաթիա), խորվաթ ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Վարձակալական հիմունքներով հանդես է գալիս գերմանական «Այնտրախտ»-ի և Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ֆիորենտինա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի օգոստոսի 28-ին Անտե Ռեբիչը միացել է իտալական «Ֆիորենտինա»-ին։ Նա թիմի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր[3]։ Թիմում նա ստացել է 9 համարի խաղաշապիկը[4]։

Թիմի կազմում իր նորամուտը նա նշել է 2013 թվականի սեպտեմբերին՝ «Ռոմա»-ի դեմ խաղում[5]։ Իտալական ակումբի կազմում նա իր առաջին գոլը խփել է 2014 թվականի հունվարին՝ Իտալիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Կիևո»-ի դեմ խաղում։ Մայիսի 18-ին նա խփել է իր երկրորդ գոլը՝ «Տորինո»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-2 հաշվով։

«ՌԲ Լայպցիգ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի օգոստոսի 3-ին Ռեբիչը վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «ՌԲ Լայպցիգ»[6]։

Վերադարձ «Ֆիորենտինա»[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարձակալության ավարտից հետո ֆուտբոլիստը վերադարձել է «Ֆիորենտինա»։ Վերադարձից հետո իր առաջին հանդիպումը մեկնարկային կազմում անցկացրել է սեպտեմբերի 23-ին՝ մրցելով «Բոլոնիա»-ի դեմ։ Եվրոգավաթների շրջանակներում իր դեբյուտը Անտեն նշել է հոկտեմբերի 1-ին՝ «Բելենենսես»-ի դեմ խաղում։

Նոյեմբերի 1-ին նա խփել է իր առաջին գոլը վերադարձից հետո՝ «Ֆրոսինոն»-ի դեմ խաղում[7]։

«Վերոնա» և «Այնտրախտ»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ֆիորենտինա»-ի կազմում 6 հանդիպում անցկացնելուց հետո Անտե Ռեբիչը վարձավճարով տեղափոխվել է «Վերոնա»[8]։ Նա իտալական ակումբի կազմում մասնակցեց 9 հանդիպման։

2016 թվականի հուլիսին Ռեբիչը տեղափոխվել է «Այնտրախտ»։ Թիմի կազմում իր նորամուտը նա նշել է սեպտեմբերի 17-ին՝ «Բայեր 04»-ի դեմ խաղում։ Այդ խաղում նա փոխարինել է Մարկո Ֆաբիանին, իսկ հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով[9]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում իր նորամուտն Անտեն նշել է 2013 թվականի օգոստոսի 14-ին՝ Լիխտենշտայնի հավաքականի դեմ խաղում։ Նա այդ խաղում փոխարինման է դուրս եկել 63-րդ րոպեին, իսկ 67-րդ րոպեին խփել է իր առաջին գոլը հավաքականի կազմում։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գերմանիայի գավաթի խաղարկության փոխչեմպիոն - 2016/2017

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Transfer news: Fiorentina complete signing of Croatian forward Ante Rebic». SkySports. 2013 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 28-ին.
  4. «ANTE REBIĆ NA PREDSTAVLJANJU 'Nastojat ću biti dostojan Batistutinog dresa'». JutarnjiList. Վերցված է 2014 թ․ հունվարի 8-ին.
  5. «Ante Rebić debitirao za Fiorentinu u remiju s Parmom». Večernji list. Վերցված է 2014 թ․ հունվարի 8-ին.
  6. «Ante Rebić na posudbi u Leipzigu». Večernji list. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 4-ին.
  7. «Fiorentina 4–1 Frosinone: Sousa's side join Inter at top of Serie A». Mail Online. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.
  8. Chloe_Beresford (2016 թ․ հունվարի 14). «Ante Rebic Joins Struggling Hellas Verona On Loan». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  9. «Neue Unberechenbarkeit mit Fabian, Rebic und Co». kicker Online (German). 2016 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտե Ռեբիչ» հոդվածին։