Անուշավան Տեր-Ղևոնդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անուշավան Տեր-Ղևոնդյան
Ծնվել էմարտի 8, 1887(1887-03-08)
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 6, 1961(1961-06-06) (74 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտագետ, դիրիժոր, բանահավաք և երաժշտության ուսուցիչ
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Անուշավան Գրիգորի Տեր-Ղևոնդյան (մարտի 8, 1887(1887-03-08), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հունիսի 6, 1961(1961-06-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1953), պրոֆեսոր (1934)։

Լուսանկարիչ Գրիգոր Տեր-Ղևոնդյանի որդին, դաշնակահար Հեղինե Տեր-Ղևոնդյանի հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և կոնսերվատորիան։ 1917-1925 թթ. դասավանդել է Թիֆլիսի, 1926-1934 թթ. և 1938-1958 թթ.՝ Երևանի (1926-1930 թթ.՝ նաև տնօրեն, 1948-1959 թթ.՝ ամբիոնի վարիչ), 1934-1938 թթ. Բաքվի (նաև՝ տնօրեն) կոնսերվատորիաներում։

1914 թվականին Ռոմանոս Մելիքյանի հետ գրի է առել Շիրակի ժողովրդական երգեր և պարեր, որոնց հիման վրա ստեղծել է հայկական առաջին սիմֆոնիկ երկերից մեկը՝ «Շիրակի էտյուդները» (1916)։ Գրել է «Սեդա» (ըստ Լևոն Շանթի, 1922), «Արեգակի ցոլքերում» (բեմադրվել ՝ 1949-ին) օպերաները, «Հրո հարսը» (ըստ Ջ. Ջաբարլու, 1936), «Անահիտը» (ըստ Ղազարոս Աղայանի, բեմականացվել է 1940-ին) բալետները, «Աղթամար» (1923) սիմֆոնիան, «Վահագնի ծնունդը» (1923) վոկոլ-սիմֆոնիկ պոեմները, խմբերգեր, երգեր, ռոմանսներ և այլն, որոնք աչքի են ընկնում դյուցազներգաքնարական շնչով, հայկական ժողովրդական ու պրոֆեսիոնալ և ռուսական դասական երաժշտության ավանդույթների ինքնատիպ համադրությամբ։ Հանդես է եկել որպես խմբավար, դիրիժոր։

Անուշավան Տեր-Ղևոնդյանի հուշատախտակը Երևանում

Հեղինակ է «Ռիխարդ Վագներ» գրքույկի (1933) և երաժշտության տեսության դասագրքի (2 հատոր, 1934)[1][2][3]։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր 2, Երևան, ՀՀՀ, էջ 583։
  2. «ТЕР-ГЕВОНДЯН в энциклопедии музыки». www.musenc.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  3. «Тер-Гевондян Анушаван Григорьевич - Биография». www.biografija.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  4. Хронография Еревана = Երևանի տարեգրությունը. — Ер.: Музей истории города Еревана, 2009. — С. 109. — 240 с.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ե. Գիլինա, Անուշավան Տեր-Ղևոնդյան, Երևան, 1962։
  • Тигранов Г. Армянский музыкальный театр.- т. 2, гл. 1.- Ер., 1960.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անուշավան Տեր-Ղևոնդյան» հոդվածին։