Աննա Կալանդաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Կալանդաձե
ანა კალანდაძე
Ծնվել էդեկտեմբերի 15, 1924(1924-12-15)
ԾննդավայրԽիդիսթավ (Չոխատաուրի շրջան), Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմարտի 11, 2008(2008-03-11) (83 տարեկան)
Վախճանի վայրԹբիլիսի, Վրաստան
ԳերեզմանՄթածմինդա
Մասնագիտությունբանաստեղծուհի, թարգմանչուհի և գրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան
Պարգևներ
ԱմուսինShalva Mchedlishvili?
 Ana Kalandadze Վիքիպահեստում

Աննա Կալանդաձե (վրացերեն՝ ანა კალანდაძე, դեկտեմբերի 15, 1924(1924-12-15), Խիդիսթավ (Չոխատաուրի շրջան), Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 11, 2008(2008-03-11), Թբիլիսի, Վրաստան), վրացի բանաստեղծուհի, թարգմանչուհի, ակադեմիկոս, վրաց ժամանակակից պոեզիայի կարկառուն դեմքերից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Կալանդաձեն ծնվել է 1924 թվականին, Վրաստանի Ճոխաթաուրիի շրջանի Խիդիսթավի գյուղում։ Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։

Բանաստեղծական բազմաթիվ գրքերի հեղինակ է, թարգմանված է աշխարհի շատ լեզուներով, այդ թվում՝ հայերեն։ Զբաղվել է եռանդուն թարգմանական աշխատանքով։

Աշխատել է Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի լեզվագիտության ինստիտուտում։

Վրաստանի պետական, Շոթա Ռուսթավելու, Գալակտիոն Տաբիձեի և այլ մրցանակների դափնեկիր է[2]։

Մահացել է 2008 թվականին, մարմինն անփոփված է Մթածմինդայի պանթեոնում։

Աննա Կալանդաձեն հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ես մի գեղեցիկ ընկեր ունեի...»; «Ձեռքդ պահիր կրծքիս վրա, երկիր վրաց...»; Քյալլա թափա (բանաստեղծություններ)։ Վրացական պոեզիա, Ե., «Արմավ», 2017, էջ 5-7։ Թարգմ.՝ Գագիկ Դավթյան։
Աննա Կալանդաձեի գերեզմանը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://saba.com.ge/award/winners/2006
  2. Վրացական ժամանակակից պոեզիա. Երևան: ՀԳՄ հրատարակչություն. 2007. էջ 16.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Կալանդաձե» հոդվածին։