Անճոռնի ես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անճոռնի ես
անգլ.՝ Despicable Me
Изображение логотипа
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ և ստերեոկինո
Ժանրկինոկատակերգություն[1], կատակերգություն և ընտանեկան ֆիլմ
Շարքի մասն էDespicable Me? և list of Illumination films?
ՌեժիսորՊիեր Քոֆֆին և Քրիս Ռենո
ՍցենարիստՍինքո Փոլ և Քեն Դաուրիո
ՀնչյունավորումՍթիվ Քարել, Ջեք ՄաքԲրայեր, Ուիլ Արնետ, Քրիստեն Ուիգ, Ջենեյն Կլեմենտ, Միրինդա Կոսգրոուվ, Դենի ՄաքԲրայդ, Ռասել Բրենդ, Ջեյսոն Սիգել, Ջուլի Էնդրյուս, Dana Gaier?[2], Էլսի Ֆիշեր[2], Պիեր Քոֆֆին[2], Քրիս Ռենո[2], Մինդի Քեյլինգ[2], Քեն Դաուրիո[2] և Քեն Ջոնգ[2]
ՊրոդյուսերՔրիս Մելեդանդրի և Ջանեթ Հիլի
ԵրաժշտությունՖարել Ուիլյամս և Էյտոր Պերեյրա
ԽմբագիրԳրեգորի Փեռլեր և Պեմ Զիգենհագեն
Երկիր ԱՄՆ և  Ֆրանսիա[2]
Լեզուանգլերեն
ԸնկերությունUniversal Studios և Illumination Entertainment
ԴիստրիբյուտորUniversal Studios
Տևողություն95 րոպե
ՇարքDespicable Me? և list of Illumination films?
Թվականհունիսի 20, 2010[3], սեպտեմբերի 30, 2010[4], նոյեմբերի 4, 2010[5], հոկտեմբերի 6, 2010 և հուլիսի 9, 2010[6]
ԱռաջադրումԱրբանյակ մրցանակ Լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում
MPAA վարկանիշPG
Բյուջե69 000 000 $
Շահույթ543 113 985 $ և 251 557 985 $[7]
despicable.me(անգլ.)

«Անճոռնի ես» (անգլ.՝ Despicable Me), ամերիկյան լիամետրաժ անիմացիոն ֆիլմ[8], որն արտադրվել է «Universal Studios» ստուդիայի կողմից՝ 2010 թվականի հուլիսին[9]։ Առաջին անգամ մուլտֆիլմը ցուցադրվել է Ռուսաստանում` 2010 թվականի հուլիսի 8-ին։ Հաջորդ օրը` հուլիսի 9-ին, ֆիմի պրեմիերան պաշտոնապես տեղի ունեցավ Ամերիկայի Միացյալ Նահանգներում[10]։

Դրանից հետո մուլտֆիլմը լայնորեն տարածվեց Ուկրաինայում (հուլիսի 15), Ավստրալիայում (հուլիսի 24), Գերմանիայում (սեպտեմբերի 30), Վրաստանում (հոկտեմբերի 7) և Հունաստանում (նոյեմբերի 25)։ Ֆիլմը ցուցադրվել է նաև Կանադայում, Բրազիլիայում, Իտալիայում, Թուրքիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ), Լեհաստանում և այլ երկրներում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը սկսում է նրանով, որ Եգիպտոս գնացած զբոսաշրջիկներն ականատես են լինում, թե ինչպես է Քեոփսի բուրգը թսկում։ Մուլտֆիլմի գլխավոր հերոսը չարագործ Գրյու անունով մի մարդ է։ Գրյուն և իր ընկերները մշտապես եղել են մրցակցության մեջ, թե ով կարող է ավելի շատ չարագործություններ կատարել և դժբախտություններ պարգևել մարդկանց։

Շատ չարագործություններ կատարելուց հետո, արդեն այդ խումբը գրեթե անելիքներ չուներ։ Այդ պարագայում Գրյուի մտքով մի շատ հետաքրքիր չարագործություն է անցնում և Գրյուն որոշում է Տիեզերքից փոքրացնել լուսինը և մարդկանցից գումար պահանջել լուսնի վերադարձի համար։ Նա հիշում է, որ մի բնակավայրում պահվում է մարմինները փոքրացնող հատուկ մեխանիզմ, որով և Գրյուն կարող է կատարել իր չարագործությունը։ Նա ուղևորվում է այդ վայրը և այնտեղից գողանում սարքը։ Պարզվում է, որ նրա գլխավոր հակառակորդը՝ Վեկտորը ևս այդ մտադրությունը ուներ և երկու չարագործները այդ սարքի համար կռվի են բռնկվում։ Ի վերջո, Վեկտորը ավելի խելացի է գտնվում և կարողանում է տանել այդ սարքը։

Գրյուն բարկացած վերադառնում է տուն և պլաններ մշակում, թե ինչպես կարող է գողանալ իրերը փոքրացնող սարքը Վեկտորի մոտից։ Հենց այդ պահին դուռը թակում են երեք փոքրիկ, նուրբ, գեղեցիկ աղջիկներ՝ Մարգոն, Էդիտը և Ագնեսը։ Նրանք վաճառում էին թխվածքաբլիթ և Գրյուն տեսնելով, թե ինչպես են աղջիկները ներս սողոսկում դեպի սենյակ, նրա մտքով մի շատ լավ միտք է անցնում։ Պարզվում է, որ այդ աղջնակները մանկատնից են և Գրյուն հաջորդ օրը որդեգրում է նրանց։

Հենց նույն օրը Գրյուն և երեք աղջիկները փորձում են ներթափանցել Վեկտորի տուն։ Գրյուի միայնակ փորձերը մշտապես ձախողվում են, սակայն երեք աղջնակները կարողանում են հեշտությամբ ներթափանցել Վեկտորի տուն և գողանալ այդ սարքը։ Այդ ժամանակ Վեկտորը գտնվում էր իր հանգստի վայրում՝ շնաձկան ակվարիումի մոտ։ Դրանից հետո Գրյուն և աղջնակները հասնելով տուն զվարճանում են։ Գրյուն գնալով հասկանում է, որ սկսել է կապվել աղջիկների հետ։ Հետո Գրյուն փոքրեցնում է լուսինը և պահում բնակարանում։

Այս ամենի մասին տեղեկանում է մանկատան ղեկավարը, որտեղից Գրյուն որդեգրել էր աղջիկներին։ Տնօրենը գալիս է և աղջիկներին հետ վերցնում Գրյուից և տանում մանկատուն։ Գրյուն կարոտում է աղջիկներին և հիշում, որ աղջիկները պարի դաս ունեն։ Նա գնում է պարի խմբակ և տեսնում, որ ուղերձ ունի։ Ուղերձի հեղինակը Վեկտորն էր և նա ասում էր, որ եթե չվերադարձնի այդ սարքը, աղջիկներին հետ չի ստանա։ Նույն պահին Գրյուն վերցնում է այդ սարքը, գնում և հանձնում է Վեկտորին։ Վեկտորը սարքը ստանալով ևս չի հանձնում աղջիկներին և թեժ պայքար է ընթանում և լուսինը գնալով սկսում է մեծանալ։ Լուսինը հեռանում է Երկրից, իսկ Վեկտորը մնում է լուսնի վրա։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրյու Ֆելոնիուս Մաքսոն - գլխավոր հերոսը[11] և մասնագիտացված չարագործ, իսկ ֆիլմի վերջում՝ բարի և ընկերասեր անձնավորություն։ Մարգոյի, Էդիտի և Ագնեսի խնամակալը։
  • Դոկտոր Նաֆերիո - Ծեր գյուտարար և Գրյուի խորհրդատուն։
  • Վեկտոր (իրական անուն - Վեկտոր Պերնիկս) - Գրյուի գլխավոր հակառակորդ չարագործը և Միստր Պերկինսի որդին։ Առանձնակի սեր ունի ծովային գազանների, մասնավորապես շնաձկների նկատմամբ։
  • Մարլենա - Գրյուի մայրը, ոչ այնքան չար տիկին։ Հետաքրքրվում է կարատեով։
  • Միստր Պերկինս - Հսկայական գեր մարդ։ Չարագործների հանձնախմբի ղեկավարը։
  • Միսս Հետտի - Երեք աղջիկների մանկատան տնօրենը։
  • Մարգո - երեք քույրերից ավագը և ամենակազմակերպվածը, ով կրում է ակնոցներ։
  • Էդիտ - երեք քույրերից միջինը, ով նրանցից ամենապոզիտիվն է։ Մշտապես հագնում է վարդագույն հագուստներ և սարսափ ժանրի սիրահար է։
  • Ագնես - Քույրերից ամենակրտսերը։ Սիրում է միաեղջյուրներին և հեքիաթային հերոսներին։
  • Մինիոններ (անգլ.՝ minion - Մինիոնները չարագործների դեղին օգնականներն են, ովքեր գոյություն ունեն վաղնջական ժամանակներից և զարգացման արդյունքում միաբջիջ օրգանիզմներից վերածվել են կենդանի օրգանիզմների, որոնց նպատակը մեկն է՝ ծառայել ամենափառասեր չարագործներին։

Ձայնագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 թվականին «Satellite Awards»-ում ամենալավ անիմացված ֆիլմ։
  • 2010 թվականին Teen Choice Awards-ում ամենալավ ամառային ֆիլմ։
  • 2011 թվականին «Ոսկե գլոբուս»-ում ամենալավ անիմացված ֆիլմ։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անճոռնի ես» մուլտֆիլլմի հիմնական երաժշտության կատարողը համարվում է ամերիկացի երգիչ Ֆարել Վիլյամսը[12]։ 2010 թվականի հուլիսի 6-ին լույս տեսավ մուլտֆիլմում հնչող հիմնական երաժշտությունը, որը կոչվում էր Despicable Me: Original Motion Picture Soundtrack:

Despicable Me: Original Motion Picture Soundtrack
# ԱնվանումՀեղինակ(ներ)Исполнитель Տևողություն
1. «Despicable Me»  Ֆարել ՎիլյամսPharrell 4:13
2. «Fun, Fun, Fun»  Ֆարել ՎիլյամսPharrell 3:26
3. «I'm On a Roll»  Ֆարել ՎիլյամսDestinee & Paris 3:11
4. «Minion Mambo» (feat. Pharrell & Lupe Fiasco)Ֆարել ՎիլյամսThe Minions 3:04
5. «Boogie Fever» (from the 1976 album Showcase)Freddie Perren/Kenneth St. LewisThe Sylvers 3:28
6. «My Life»  Ֆարել ՎիլյամսՌոբին Տիկ 3:54
7. «Prettiest Girls»  Ֆարել ՎիլյամսPharrell 3:19
8. «Rocket's Theme»  Ֆարել ՎիլյամսPharrell 4:03
9. «You Should Be Dancing» (Children of the World)Bee GeesBee Gees 4:18
10. «The Unicorn Song»  Ֆարել ՎիլյամսAgnes (Elsie Fisher) 2:08
11. «Soñar (My Life)» (iTunes only Bonus track)Ֆարել Վիլյամս/Robin ThickeDavid Bisbal 4:03
Despicable Me: Original Motion Picture Soundtrack (More Music)
# ԱնվանումPerformer Տևողություն
1. «Casino Royale»  Herb Alpert & The Tijuana Brass 2:39
2. «Despicable Me (The Balloon)»  Pharrell 2:16
3. «Sweet Home Alabama»  Ed King, Gary Rossington, Ronnie Van Zant) 4:45
4. «Rocket's Theme (Bed Scene)»  Pharrell 0:35
5. «Garota De Ipanema»  Antonio Carlos Jobim & Vinicius De Moraes 3:31
6. «Despicable Me II (Checking Inn)»  Pharrell 1:48
7. «Prettiest Girls (Introduction)»  Pharrell 0:42
8. «Copacabana»  Barry Manilow 5:46
9. «The Way It Is (Vector's Theme)»  D.A. Wallach 0:48
10. «Prettiest Girls (Theme Park)»  Pharrell 2:17
11. «Swan Lake Waltz»  Pyotr Ilyich Tchaikovsky 6:52
12. «Fun, Fun, Fun (Orchestra Version)»  Pharrell 2:52
Despicable Me Score
# Անվանում Տևողություն
1. «Happy Gru»   0:52
2. «Door Bell Rings»   0:22
3. «Kyle Attacks»   0:30
4. «Nefario Calls Gru»   1:08
5. «Minion March»   1:29
6. «Miss Hattie's Face»   0:49
7. «Gru Calls Mom»   0:43
8. «Meeting Mr. Perkins»   1:10
9. «Explosion»   0:19
10. «Meet The Girls (Reprise)»   0:27
11. «Adoption Process»   4:02
12. «Gru's Lair»   1:01
13. «Gru's Kitchen»   1:41
14. «All Girls Amped Up»   0:18
15. «Girls To Bed»   1:58
16. «Girls To Dance Class»   0:34
17. «Gru Is Angry»   1:04
18. «Nefario Is Angry»   0:27
19. «Teleconference»   3:37
20. «Piggy Bank»   2:18
21. «Hyper Girls»   0:37
22. «Sleepy Kittens»   3:38
23. «Nefario Confronts Gru»   1:43
24. «Don't Let Her Take Us»   1:34
25. «Kisses Goodnight»   2:41
Despicable Me Promo Score
# Անվանում Տևողություն
1. «Logo – Beautiful Egypt»   1:42
2. «Mal Mart»   1:36
3. «Cookie Delivery»   3:30
4. «Drunk Unicorn»   0:36
5. «Blast Off»   1:32
6. «Gru In Space»   0:47
7. «Rushing Back»   1:34
8. «Gru VS. Vector»   6:02

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Metacritic — 2001.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  4. Internet Movie Database — 1990.
  5. http://nmhh.hu/dokumentum/158992/2010_filmbemutatok_osszes.xlsx
  6. Internet Movie Database — 1990.
  7. Box Office Mojo — 1999.
  8. Keslassy, Elsa (2011 թ․ դեկտեմբերի 12). «Universal benefit in Mac Guff accord». Variety. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 17-ին.
  9. Graser, Marc (2013 թ․ սեպտեմբերի 20). «Universal, Illumination Move their 'Minions' to Summer 2015». Variety. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 21-ին.
  10. «Despicable Me: My Dad the Super Villain». Hachette Book Group. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
  11. «The Best Viral Movie Marketing At The Moment | Despicable Me | Empire». www.empireonline.com. Վերցված է 2014 թ․ հունվարի 26-ին.
  12. Robert Wilonsky (2010 թ․ հուլիսի 6). «The Childish, Funny, 3-D Delights of Silly Despicable Me - Page 1 - Movies - New York». Village Voice. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անճոռնի ես» հոդվածին։