Անթրոպոլոգիայի ազգային թանգարան (Մեխիկո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անթրոպոլոգիայի ազգային թանգարան
Տեսակազգային թանգարան, թանգարանի շենք և հնագիտական թանգարան
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1]
ՏեղագրությունՄիգել Իդալգո
ՎայրPrimera Sección del Bosque de Chapultepec?
Ղեկավարության նստավայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՀասցեAv. Paseo de la Reforma s/n, colonia Polanco, alcaldía Miguel Hidalgo, Ciudad de México, México.11560Պասեո դե լա Ռեֆորմա պողոտա
Հիմնադրվել է1964
Այցելուներ2 000 000 մարդ
Կայքmna.inah.gob.mx(իսպ.)
Քարտեզ
Քարտեզ

Անթրոպոլոգիայի ազգային թանգարան, (իսպ.՝ Museo Nacional de Antropología), Մեքսիկայի և Լատինական Ամերիկայի կարևորագույն և ամենաշատ այցելուներ ունեցող թանգարաններից մեկն է։ Գտնվում է Չապուլտեպեկ զբոսայգում՝ Պասեո դե լա Ռեֆորմա պողոտայի և Մահաթմա Գանդի փողոցների մոտ։ Թանգարանն ունի էական հնագիտական և մարդաբանական արժեքներ Մեքսիկայի նախակոլումբյան ժառանգությունից, ինչպիսիք են քարե արևը (կամ ացտեկների քարե օրացույցը) և 16-րդ դարի ացտեկական Xochipilli արձանը[2]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը նախագծվել է 1964 թվականին Պեդրո Ռամիրես Վասկեսի, Ջորջ Կամպուզանոյի և Ռաֆայել Միխարեսի կողմից։ Շենքն ունի գեղեցիկ ճարտարապետական լուծում ցուցասրահներով, բակի լճակով, ընդարձակ տարածքում բարձրացող մեկ սյունի վրա հենված հովանոցով, որը հայտնի է որպես "el paraguas" (իսպաներեն՝ հովանոց), որի շուրջ տարածվում է արհեստական կասկադը։ Սրահները կապված են զբոսայգիներով, որոնցից շատերն ունեն բացօթյա ցուցադրություն։ Թանգարանն ունի ցուցադրությունների 23 սենյակներ և զբաղեցնում է 79.700 քառակուսի մետր տարածք (գրեթե 8 հա)։

Սրահների թեմատիկան[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմության ազգային թանգարանը (Museo Nacional de Historia), որը տեղակայված է Չապուլտեպեկ ամրոցի տարածքում, ուսումնասիրում և Նոր Իսպանիայի տարածաշրջանը և ժամանակակից Մեքսիկան մինչև 20-րդ դար, և այս կառույցը չպետք է շփոթել Անթրոպոլոգիայի ազգային թանգարանի հետ։

Այնուամենայնիվ, երկու թանգարանները կառավարող վարչական մարմինը Մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտն է (Instituto Nacional de Antropología e Historia)։

Ցուցադրությունների պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. «Terra, Diana Magaloni, nueva directora del Museo Nacional de Antropología e Historia - Museos - Arte y Cultura». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անթրոպոլոգիայի ազգային թանգարան (Մեխիկո)» հոդվածին։