Անդրեյ Կիսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Կիսկա
սլովակ.՝ Andrej Kiska
Դրոշ
Դրոշ
(5-րդ) Սլովակիայի Նախագահ
Դրոշ
Դրոշ
 հունիսի 15, 2014
Նախորդող Իվան Գասպարովիչ
 
Կուսակցություն՝ For the People?
Կրթություն՝ Slovak University of Technology in Bratislava?
Մասնագիտություն՝ ձեռնարկատեր, քաղաքական գործիչ, մենեջեր և բարեգործ
Ազգություն Սլովակ
Դավանանք Քրիստոնեություն
Ծննդյան օր փետրվարի 2, 1963 (61 տարեկան)
Ծննդավայր Պոպրադ Չեխոսլովակիա
Քաղաքացիություն  Սլովակիա և  Չեխոսլովակիա
Ամուսին Մարտինա Կիսկովա
Զավակներ Անդրեյ Կիսկա
Վիկտոր Կիսկա
Նատալիա Կիսկովա
Վերոնիկա Կիսկովա
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
«Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշանի մեծ աստղ «Ռումինիայի աստղ» շքանշան[2] «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» հատուկ աստիճանի շքանշանի Մեծ Խաչ Մարիամի երկրի խաչի շքանշան[2] Սուրբ Օլավի միաբանության մեծ խաչի ասպետ[3] Ľudovít Štúr Order 1st class[1] Անդրեյ Գլինկայի շքանշան և Պրիբինայի խաչ

Անդրեյ Կիսկա (սլովակ.՝ Andrej Kiska, փետրվարի 2, 1963(1963-02-02)[4][5], Poprad, Չեխոսլովակիա), սլովակ պետական, քաղաքական գործիչ։ 2014 թվականի մարտի 29-ից Սլովակիայի նախագահն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Կիսկան ավարտել է Սլովակիայի բարձրագույն տեխնիկական դպրոցը, ունի էլեկտրիկ-ինժեների մասնագիտություն։ 1990 թվականին Անդրեյ Կիսկան գաղթել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ աշխատել է շինարարության ոլորտում և բենզալցակայանում[6]։ Երկու տարի անց վերադարձել է Սլովակիա և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։

Բարեգործական հիմնադրամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիզնեսից հեռանալուց հետո նա հիմնադրել է բարեգործական հիմնադրամ, որը ապահովվում էր Սլովակիայում բնակվող հիվանդ երեխաների ընտանիքների ամսական ֆինանսական ծախսերը։ 2011 թվականից սկսած Այդ հիմնադրամն աշխատում է նաև Չեխիայում[7]։

Նախագահական ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ Անդրեյ Կիսկան հայտարարեց իր թեկնածության առաջադրման մասին։ Սլովակիայի նախագահական ընտրությունները տեղի ունեցավ 2014 թվականի մարտի 15-ին։ Ընտրություններին առաջադրվեցին շուրջ 14 թեկնածուներ։ Ընտրությունների արդյունքում Անդրեյ Կիսկան ստացավ ձայների 24 %-ը և անցավ երկրորդ փուլ Ռոբերտ Ֆիկոյի հետ[8][9]։ Երկրորդ փուլում Անդրեյ Կիսկան հավաքեց ավելի քան 59,4 % ձայն՝ առաջ անցնելով Ռոբերտ Ֆիկոյից և դառնալով Սլովակիայի նախագահ[10]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Կիսկան ամուսնացած է Մարտինա Կիսկովայի հետ։ Նրանք ունեն 4 երեխաներ՝ երկու տղա (Անդրեյ Կիսկա, Վիկտոր Կիսկա) և երկու աղջիկ (Նատալիա Կիսկովա, Վերոնիկա Կիսկովա)[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://archiv.prezident.sk/indexabfd.html?rad-ludovita-stura-i-trieda
  2. 2,0 2,1 https://www.prezident.sk/page/andrej-kiska/ (словацк.)
  3. Tildelinger av ordener og medaljerNorwegian royal family.
  4. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. Munzinger Personen (գերմ.)
  6. Անդրեյ Կիսկան ԱՄՆ-ում
  7. Անդրեյ Կիսկայի բարեգործական հիմնադրամ
  8. Սլովակիայի նախագահական ընտրություններ I փուլ
  9. Սլովակիայի նախագահական ընտրություններ I փուլ
  10. «Սլովակիայի նախագահական ընտրություններ II փուլ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին.
  11. Անդրեյ Կիսկայի ընտանիք

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Կիսկա» հոդվածին։