Անդալուսական արաբերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արաբերեն լեզվի անդալուսական դիալեկտ
عربية أندلسية
Տեսակբարբառ, պատմական լեզու և մեռած լեզու
ԵնթադասՄաղրեբիի արաբերեն
ԵրկրներՆախկինում ալ-Անդալուսի մաս կազմող տարածքներ։ Ներկայումս՝
Իսպանիա Իսպանիա
Պորտուգալիա Պորտուգալիա
Պաշտոնական կարգավիճակալ-Անդալուս (9-17-րդ դարերում)
ԴասակարգումՍեմական լեզուներ
Գրերի համակարգարաբերենի այբուբեն
IETFxaa
ISO 639-3xaa

Անդալուսական արաբերենով գրված միջնադարյան մագաղաթ ալ-Անդալուսից։

Անդալուսական արաբերեն կամ արաբերեն լեզվի անդալուսական դիալեկտ (արաբ․՝ عربية أندلسية‎‎), Պիրենեյան թերակղզում արաբական տիրապետության ժամանակաշրջանում ձևավորված ալ-Անդալուս պետության (գոյություն է ունեցել ժամանակակից Իսպանիայի և Պորտուգալիայի տարածքում) տարածքում 9-17-րդ դարերում տարածված արաբերեն լեզվի բարբառ[1]։ Ռեկոնկիստայի ժամանակաշրջանում իսպանացիների կողմից խալիֆայության վերջին հենակետ համարվող Գրանադայի ազատագրումից հետո շուրջ՝ մեկ դարվա ընթացքում, Պիրենեյան թերակղզին մաքրվում է արաբական ազդեցությունից։ Իսպանիայում արաբախոսներն աքսորվում և հալածանքների ենթարկվում այնքան ժամանակ, մինչ իսպաներենը դառնում է երկրի գերակա լեզուն։ Սակայն, անդալուսական իսպաներենի օգտագործումը որոշ աստիճաններով շարունակվում է աֆրիկյան մայրցամաքում՝ Իսպանիայից աքսորված արաբալեզու անձանց ջանքերով։

Անդալուսական արաբերենը ներկայումս օգտագործվում է անդալուսա-արաբական երաժշտությունում։ Վերջինս զգալի կերպով ազդել է Սֆաքսի, Ֆեսի, Ռաբաթի և այլ քաղաքային բնակավայրերի բարբառների ձևավորման գործում[2]։ Բացի այդ, ակնառու է անդալուսական արաբերենի որոշակի ներգործությունը մոսարաբերենի, իսպաներենի, կատալոներենի, պորտուգալերենի, դասական արաբերենի, ինչպես նաև թունիսյան և ալժիրական բարբառների ձևավորման վրա։ Անդալուսական բարբառը 9-15-րդ դարերում դարձել է ալ-Անդալուսի բանավոր խոսքի կարևորագույն բաղադրիչը։

Վերջին տարիներին այդ երկրամասի մեծ մասը խոսում էր արաբերենով։ Անդալուսական դիալեկտի բանախոսների թիվը կրճատվում է Ռեկոնկիստայի հետևանքով[3]։ 1567 թվականին Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ը ընդունում է արքայական հրամանագիր, որով արգելում է արաբերենի գրավոր և բանավոր ձևերի օգտագործումը թագավորությունում։ Դրան հաջորդում է մորիսկների (իսպանաբնակ արաբներ) խոշոր ապստամբությունը, որը պսակվում է անհաջողությամբ։ Այնուամենայնիվ, արաբերենն Իսպանիայում որոշ քանակությամբ խոսվում է մինչև 17-րդ դարի սկզբին վերջ՝ մինչև վերջին մորիսկի արտաքումը Ֆիլիպ III թագավորի ընդունած հրամանագրով[4]։ Ինչպես արաբախոս ցանկացած այլ երկրում, այնպես էլ ալ-Անդալուսում, տարածված արաբերենի բառապաշարը եղել է շատ աղքատիկ և բավականաչափ տարբերվել է դասական արաբերենից։ Անդալուսի արաբերենը կարգաբանորեն պատկանում է արևմտաարաբական լեզուների դասին[5]։

Անդալուսական արաբերենի առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդալուսական արաբերենի լեզվաբանական համակարգը բաղկացած է երկու հիմնական բաժիններից՝

  1. Ընդհանուր տեսական խնդիրներ՝ լեզվի ծագման խնդիրը, լեզվի գործառույթները, նշանակողի և նշանակվողի հարաբերությունը, գրական լեզվի և բարբառների փոխազդեցությունը, այլ լեզուներից փոխառությունները։
  2. Արաբերենի կառուցվածքի մասնավոր հարցեր՝ շարահյուսություն, ձևաբանություն, բառակազմություն, իմաստաբանություն, հնչյունաբանություն, բառագիտություն և այլն։

Լեզվի ծագման խնդիրը արաբական լեզվաբանության և մուսուլմանական աստվածաբանության կարևոր հարցերից է, որ բուռն քննարկումների առարկա էր հատկապես 9-11-րդ դարերում և մեկնաբանվում էր երկու ուղղությամբ՝ լեզուն ունի աստվածային ծագում և այն հասարակական համաձայնության, պայմանավորվածության արդյունք է։

Շարահյուսություն և ձևաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրինակ Տառադարձություն Հայերեն թարգմանություն
لِس كِن تّراني
لَو لا ما نانّ بعد
lis ki-ttarânî (փոխարկված՝ kîn tarânî)

law lâ mâ nânnu ba`ad

Դուք ինձ չեք տեսնիեթե դեռ ոգեշնչված չեք

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Corriente, Frederico (1997), A Dictionary of Andalusi Arabic, New York: Brill
  2. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  3. Corriente, Frederico (1997), A Dictionary of Andalusi Arabic, New York: Brill
  4. Kees Versteegh, et al.: Encyclopedia of Arabic Language and Linguistics, Brill Publishers, 2006.
  5. Corriente, Frederico (1978), "Los fonemas /p/ /č/ y /g/ en árabe hispánico", Vox Romanica, 37, pp. 214–18