Անգլո-ռուսական համաձայնագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անգլո-ռուսական համաձայնագիր (այլ կիրառումներ)
Դեպքեր, որոնք բերեցին Առաջին համաշխարհային պատերազմին
Ֆրանս-պրուսական պատերազմ1870–1871
Բեռլինի վեհաժողով1878
Երկակի դաշինք1879
Եռյակ դաշինք1882
Ֆրանս-ռուսական դաշինք1894
Անգլո-գերմանական ռազմածովային սպառազինությունների մրցավազք1898–1912
Անգլո-ֆրանսիական համաձայնագիր1904
Ռուս-ճապոնական պատերազմ1904–1905
Տանջիրյան ճգնաժամ1905–1906
Խոզի պատերազմ1906–1908
Անգլո-ռուսական համաձայնագիր1907
Բոսնիական ճգնաժամ1908–1909
Ագադիրյան ճգնաժամ1911
Իտալա-թուրքական պատերազմ1911–1912
Բալկանյան պատերազմներ1912–1913
Սարաևոյի սպանություն1914
Հուլիսյան ճգնաժամ1914

Անգլո-ռուսական համաձայնագիր 1907 թվական[1] կամ Անգլո-ռուսական կոնվենցիա 1907 թվական[2] (անգլ.՝ Anglo-Russian Convention of 1907, ռուս.՝ Англо-Русская Конвенция 1907 г.), կնքվել է օգոստոսի 18 (31)-ին, Սանկտ Պետերբուրգում։ Դրանով վերջ դրվեց Կենտրոնական Ասիայում տեղի ունեցող երկարատև մրցակցությանը և երկու երկրներին հնարավորություն ընձեռեց շրջանցել գերմանացիներին, որոնք սպառնում էին Բեռլինը Բաղդադին միացնել նոր երկաթուղով։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի բաժանման համար գերտերությունների մղած պայքարում անգլո-գերմանական և ռուս–գերմանական հակասությունների սրման արդյունքն էր։ Երկու կողմերը ճանաչեցին Տիբեթի տերիտորիալ անձեռնմխելիությունը։ Իրանը բաժանվում էր երեք գոտու 1.ռուսական ազդեցության (հյուսիսային), 2.անգլիական ազդեցության (հարավային) և 3. չեզոք (անգլիականի և ռուսականի միջև)։ 3-րդ գոտին դարձավ անգլո-ռուսական մրցակցության ասպարեզ։ Ռուսաստանը ճանաչում էր Անգլիայի ազդեցությունը Աֆղանստանում՝ պայմանով, որ պահպանվի նրա տերիտորիալ ամբողջականությունը։ Համաձայնագիրը Անտանտի ձևավորման կարևոր փուլ էր, միևնույն ժամանակ ուղղված էր Արևելքի ժողովուրդների ազգային-ազատագրական շարժման դեմ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. АНГЛО-РУССКАЯ КОНВЕНЦИЯ 1907 г. И РАЗДЕЛ АФГАНИСТАНА.
  2. «Англо-русское соглашение 1907 года». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Abrahamiam, Ervand, A History of Modern Iran (Cambridge University Press, 2008)
  • Adelson, Roger, London and the Invention of the Middle East: Money, Power, and War, 1902–1922 (St. Edmundsbury Press, 1995)
  • Klein, Ira. "The Anglo-Russian Convention and the Problem of Central Asia, 1907-1914," Journal of British Studies (1971) 11#1 pp. 126–147 in JSTOR
  • Palace, Wendy. The British Empire and Tibet (Studies in the Modern History of Asia), (Milton Park, England: RoutledgeCurzon, 2005)
  • Siegel, Jennifer, Endgame: Britain, Russia and the Final Struggle for Central Asia (New York: I.B. Tauris, 2002)
  • Tomaszewski, Fiona K., A Great Russia: Russia and the Triple Entente (Greenwood Publishing Group, 2002)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 383