Անգլերեն Վիքիպեդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայի Favicon Անգլերեն Վիքիպեդիա
English Wikipedia
URL՝en.wikipedia.org
Կոմերցիոն՝Բարեգործական
Կայքի տիպՑանցային հանրագիտարան
ԳրանցումՈչ պարտադիր
ԼեզուԱնգլերեն
ՍեփականատերՎիքիմեդիա Հիմնադրամ
Աշխատանքի սկսում2001 հունվարի 15
Հոդվածների թիվ՝6 801 267
Էջերի թիվ՝60 268 252
Խմբագրումների թիվ՝1 210 382 540
Գրանցված մասնակիցներ՝47 137 359
Ակտիվ մասնակիցներ՝125 040
Ադմինիստրատորներ՝864
Խորություն:1241.2

Անգլերեն Վիքիպեդիա (անգլ.՝ English Wikipedia), Վիքիպեդիա բազմալեզու և ազատ հանրագիտարանի անգլալեզու և առաջին տարբերակն է։ Ինչպես և բոլոր Վիքիմեդիա-նախագծերը, Անգլերեն Վիքիպեդիայի բովանդակությունը գտնվում է ազատ արտոնագրի ներքո և յուրաքանչյուր ոք կարող է օգտագործել, խմբագրել ու տարածել այդ բովանդակությունը, քանի դեռ հետագա տարբերակները տարածվում են նույն սկզբունքներով և նշվում են հեղինակները։ Հիմնադրվել է 2001 թվականի հունվարի 15-ին։ 2016 թվականի դրությամբ հոդվածների քանակով Վիքիպեդիաների շարքում գրավում է առաջին հորիզոնականը[1]։ 2024 թվականի մարտի 23-ի դրությամբ բոլոր Վիքիպեդիաների հոդվածների 10.8%-ը Անգլերեն Վիքիպեդիայում են։ 2003 թվականին հարաբերությունը 50%-էր, սակայն աստիճանաբար նվազել է Վիքիպեդիաների այլ լեզուների զարգացման պատճառով[2]։ Այս պահին Անգլերեն Վիքիպեդիայում կա մոտ 6 801 267 հոդված[3]։ 2015 թվականի հոկտեմբերին Անգլերեն Վիքիպեդիայի հոդվածների ընդհանուր տեքստը սեղմված վիճակում կազմում էր 11.5 գիգաբայթ[4]։ 2015 թվականի նոյեմբերի 1-ին անցել է 5,000,000 հոդվածի շեմը[5], ինչի առթիվ ժամանակավոր փոխվել է կայքի պատկերանիշը[6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. about 50 percent more than the next in rank, the Swedish Wikipedia. See m:List of Wikipedias.
  2. Wikimedia Meta-Wiki (2008 թ․ սեպտեմբերի 21). «List of Wikipedias». Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 21-ին.
  3. Special:Statistics
  4. See size of downloads at en:Wikipedia:Database download and a list of historical sizes here
  5. «Wikipedia:Five million articles». Wikipedia. Wikimedia Foundation. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  6. «File:Wikipedia-logo-v2-en 5m articles.png». Wikimedia Commons. Wikimedia Foundation. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]