Անասնաբուծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոշոր եղջերավոր անասունների կերակրում

Անասնաբուծություն, գյուղատնտեսական գիտություն և բնագավառ, որը զբաղվում է գյուղատնտեսական կենդանիների բուծմամբ՝ անասնաբուծական մթերքների արտադրության համար։ Անասնաբուծության մեջ են մտնում նաև գյուղատնտեսական կենդանիների աճեցումը և բազմացումը։

Իրենց նշանակությամբ հատկապես աչքի են ընկնում կաթնատու և մսատու տավարաբուծությունը, ոչխարաբուծությունը, խոզաբուծությունը և թռչնաբուծությունը։ Անասնաբուծական մթերքների արտադրության մեջ այդ ճյուղերի բաժինը կամում է ավելի քան 90%։ Անասնաբուծության զարգացումով մեծ մասամբ որոշվում է բնակչության սննդի լիարժեքությունը՝ կենդանական սպիտակուցի սպառման գործում։ Անասնաբուծական ծագում ունեցող բոլոր մթերքները (միս, կաթ, յուղ, ձու և այլն) աչքի են ընկնում բարձր կալորիականությամբ և սննդային արժեքով։

Անասնաբուծությունն անհրաժեշտ հումք է մատակարարում նաև վերամշակող արդյունաբերությանը՝ սննդի, տեքստիլ, կաշվի և մի քանի այլ ճյուղերի։ Կարող է կարևոր նշանակություն ունենալ տվյալ երկրի արտադրողական ուժերի զարգացման գործում։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անասնաբուծությունն ունի հազարավոր տարիների պատմություն։ Այն որպես այդպիսին առաջացել է մարդու կողմից կենդանիների ընտելացումից հետո։

Կապը բուսաբուծության հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անասնաբուծության բոլոր ճյուղերի բնորոշ առանձնահատկությունը բուսաբուծության հետ ունեցած սերտ կապն է։ Անասնաբուծությունը օգտագործում է կերային կուլտուրաները, մարգագետինների և արուտավայրերի բուսականությունը, ինչպես նաև դաշտավարությունից առաջացած մնացուկները, որոնք վերածում է սննդամթերքների և անհրաժեշտ հումքի։ Անասնաբուծութությունն իր հերթին բուսաբուծության ճյուղերի համար մատակարարում է օրգանական պարարտանյութ՝ գոմաղբ։ Գոմաղբի ձևով դաշտ է տեղափոխվում կենդանիներին կերցրած օրգանական նյութերի ընդհանուր քանակի մոտ 40%-ը։

Ընթերցե՛ք «անասնաբուծություն» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անասնաբուծություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 370