Ամերիկյան Սամոա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաղապար:Ամերիկյան ՍամոաԱմերիկյան Սամոայի քարտեզը
Ամերիկյան Սամոայի Արևելյան շրջան
Արևելյան Սամոայի քարտեզը

Ամերիկյան Սամոա կամ Արևելյան Սամոա, ԱՄՆ կառավարության կողմից վերահսկվող տարածք Խաղաղ օվկիանոսի հարավային հատվածում, Սամոա անկախ պետության հարավարևելյան մասում։ Գլխավոր կղզին է Տուտուիլան։

Բնակչությունը 2010 թվականի դրությամբ կազմել է 55 519 մարդ։ Ընդհանուր մակերեսը՝ 197.1 կմ2 է։

Արևելյան Սամոաի կազմի մեջ են մտնում Տուտուիլա, Մանուա, Աունուու կղզիները, Ռոզե ատոլը և վարչականորեն Արևելյան Սամոաին միացված Սուեյնս ատոլը։ ԱՄՆ-ի տիրույթն է։ Տարածությունը 197 կմ² է, բն․ 34 հզ․ (1981)։ Վարչական կենտրոնը՝ Պագո Պագո։ Վարչականորեն բաժանվում է 3 օկրուգի։ Համարյա ամբողջ Տուաուիլան զբաղեցնում են մինչև 652 մ բարձրության լեռները, հարավում կա ոչ մեծ դաշտավայր։

Կլիման արևադարձային է, պասսատային։ Ամսական միջին ջերմաստիճանը 25—27°C է, տեղումները՝ 80—450 մմ։ Տարածքի կեսից ավելին անտառածածկ է։ Բնակչությունը հիմնականում սամոացիներն են։ Պաշտոնական լեզուն անգլերենն է, կրոնը՝ քրիստոնեությունը։ Տնտեսության հիմնական ճյուղերն են ձկան պահածոյի և կոպրայի արտադրությունը։ Մշակվում է տարածքի 2/5-ը։ Արտահանում է ձկան պահածոներ և կոպրա։ Մշակում են նաև բանան, տարո, յամս, շաքարեղեգ, զբաղվում անասնապահությամբ։ Կան ձկան պահածոների և տուփերի արտադրության ձեռնարկություններ։ Ներմուծում է պահածոյացված մթերքներ, տարո, բանան։ Զարգացած է տուրիզմը։ Դրամական միավորը ամերիկյան դոլլարն է։ XIX դարի երկրորդ կեսին բաժանվել է Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի միջև։ 1899 թվականից ԱՄՆ-ի տիրույթն է։ Բնակչությունը պայքար է մղել քաղաքացիական իրավունքներ նվաճելու համար։ 1960 թվականին ընդունվեց սահմանադրություն, որի համաձայն երկրում գործում է երկպալատյա օրենսդիր մարմին (ֆոևո)։ Գործադիր իշխանությունը իրականացնում է ամերիկայի նահանգապետը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 158