Աղջիկը դաշնամուրի մոտ (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղջիկը դաշնամուրի մոտ
տեսակգեղանկար
նկարիչՊոլ Սեզան
տարի1869
բարձրություն57,8 սանտիմետր[1]
լայնություն92,5 սանտիմետր[1]
ստեղծման վայրՖրանսիա[1]
ուղղությունիմպրեսիոնիզմ
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՊետական Էրմիտաժ[1]
հավաքածուՊետական Էրմիտաժ
սեփականատերԻվան Մորոզով
կայք
Ծանոթագրություններ
 Jeune Fille au piano by Paul Cézanne Վիքիպահեստում

«Աղջիկը դաշնամուրի մոտ» («Տանհոյզերի նախերգանք») (ֆր.՝ Jeune Fille au piano, ֆր.՝ L'Ouverture de Tannhaüser), ֆրանսիացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի կարկառուն ներկայացուցիչ Պոլ Սեզանի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1868 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 57,8 × 92,5 սմ։ «Աղջիկը դաշնամուրի մոտ» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան

Պատմություն և նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աղջիկը դաշնամուրի մոտ» կտավը Պոլ Սեզանը նկարել է հայրենի Էքս ան Պրովանս քաղաքում 1869 թվականին։ Ստեղծագործության գլխավոր հերոսները նկարչի հարազատներն են. դաշնամուր նվագողը նրա քույրն է, իսկ բազմոցին նստած գործվածք հյուսողը՝ մայրը։

Նկարի մյուս անվանումն է «Տանհոյզերի նախերգանք», որը վերցված է  գերմանացի կոմպոզիտոր Ռիխարդ Վագների «Տանհոյզեր» օպերայի անվանումից[2]։ Նկարի ստեղծման գաղափարը հեղինակի մոտ ծնվել է դեռևս 1864 թվականին, որի մասին հայտնում է իմպրեսիոնիզմի պատմագետ Ջոն Ռևալդը։ Վերջինս նշում է, որ Սեզանը գնահատում էր Ռիխարդ Վագների ստեղծագործությունները և ցանկանում էր կտավին հանձնել «Տանհոյզերի նախերգանքը»[3]։ Չնայած այն հանգամանքին, որ Վագները օպերայի նախերգանքը գրել է փողային նվագախմբի համար, գոյություն ունի նաև դրա ինտաբուլյացիան այլ գործիքների համար. հատկապես 19-րդ դարի երկրորդ կեսերին մեծ հռչակ էր վայելում Ֆերենց Լիստի դաշնամուրային նվագադարձությունը, որը նվագում էին միայն դաշնամուրով[4]։

Նկարի առաջին տարբերակն էականորեն տարբերվում էր վերջնական տարբերակից։ Այդ մասին Սեզանի ընկեր պրոֆեսոր Անտուան-Ֆորտյունե Մարիոնը (Antoine-Fortuné Marion) 1866 թվականի օգոստոսի 28-ին գրված նամակով հայտնում է գերմանացի երաժիշտ Հայնրիխ Մորշտադտին.

Վերջերս, մի առավոտյան, կիսով չափ նկարեց հռչակավոր մի կտավ... Այն պետք է կոչվի «Տանհոյզերի նախերգանք»։ Այս ստեղծագործությունը պատկանում է ապագային, ինչպես Վագների երաժշտությունն ինքը... Աղջիկը նստած է դաշնամուրի մոտ, կապույտ և սպիտակ հանդերձանքնով է, ամեն ինչ առաջին պլանում է։ Դաշնամուրը նկարված է հարուստ վրձնահարվածներով։ Բազկաթոռին կիսադեմով նկարված է ծերունազարդ հայրը, սենյակի խորքում գտնվում է տղան, ով հիմարավուն տեսքով երաժշտություն է լսում։ Ընդհանուր առմամբ, նկարից ստացածս տպավորությունը մոլեգին է և ուժ ներշնչող[5]։

1867 թվականի սեպտեմբերի 6-ին Մարիոնը կրկին նամակ է գրում Մորշտադտին.

Նա կրկին վերադարձավ քեզ քաջածանոթ սյուժեին... Սակայն այս անգամ լրիվ այլ՝ առավել լուսավոր գուներանգներով։ Բոլոր ֆիգուրները տարբերվում են առավել ավարտուն լինելով։ Շիկավուն մազերով աղջիկը շատ գեղեցիկ է, որը նկարված է զարմանալի ուժով։ Իմ պրոֆիլը շատ նման է ստացվել, բացի դրանից այն մեծ վարպետությամբ է կատարված, առանց նախկին գունային ցայտունության և վախ փոխանցող վայրենության, ինչպես նրա մյուս նկարներում։ Դաշնամուրը կրկին հրաշալի է պատկերված, ինչպես նկարի առաջին տարբերակի ժամանակ, իսկ վարագույրի ծալքերը, ինպես միշտ, ապշեցնում են իրենց բնականությամբ[6]։

Վերոնկարագրյալ երկու տարբերակներն էլ չեն պահպանվել։ Մարիոնի նամակի հրատարակիչ Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի առաջին տնօրեն արվեստաբան Ալֆրեդ Բարրը ենթադրում է, որ Էրմիտաժում պահպանվող նկարը նկարվել է նախկին երկու տարբերակներից մեկի վրա[7], սակայն ռենտգենյան հետազոտությունների արդյունքնում այս վարկածը չեղարկվեց[8]։

«Աղջիկը դաշնամուրի մոտ» ստեղծագործությունը ձեռք է բերել մոսկվացի առևտրական և կոլեկցիոներ Իվան Մորոզովը։ Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունից հետո վերջինիս հավաքածուն ազգայնացվում է, և կտավը այլ նկարների հետ միասին տեղափոխվում է Մոսկվայի Նոր արևմտյան արվեստի պետական թանգարան, իսկ դրա լուծարումից հետո՝ 1948 թվականին նկարը փոխանցվում է Պետական Էրմիտաժին։ 2014 թվականի տարեվերջից ցայսօր «Սևազգեստ տիկնոջ դիմանկարը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Սերգեյ Շչուկինի և Մորոզով եղբայրների հիշատակի պատկերասրահում՝ Գլխավոր շտաբի շենքում (409 սրահ)[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/28717/
  2. Государственный Эрмитаж. — Поль Сезанн «Девушка у пианино (Увертюра к „Тангейзеру“)»
  3. Ревалд Д. История импрессионизма. — М.: Республика, 1994. — С. 80.
  4. ФЕРЕНЦ ЛИСТ - Увертюра к опере "Тангейзер" Р. Вагнера. (piano ver.)
  5. Поль Сезанн. Переписка, воспоминания современников / Сост., вступ. статья, прим и хронология Н. В. Яворской; переводы Е. Р. Кларссон и Л. Д. Липман. — М.: Искусство, 1972. — С. 149
  6. Поль Сезанн. Переписка, воспоминания современников / Сост., вступ. статья, прим и хронология Н. В. Яворской; переводы Е. Р. Кларссон и Л. Д. Липман. — М.: Искусство, 1972. — С. 154—155.
  7. Barr A. Cezanne d’aprés les lettres de Marion à Morstatte / Gazette des Beaux-Arts. — 1937. — Т. XVII. — Р. 55.
  8. Поль Сезанн. Переписка, воспоминания современников / Сост., вступ. статья, прим и хронология Н. В. Яворской; переводы Е. Р. Кларссон и Л. Д. Липман. — М.: Искусство, 1972. — С. 335.
  9. Государственный Эрмитаж. — Здание Главного Штаба. — Зал Поля Сезанна

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bernard Dorival, Cézanne, Paris, Tisné, 1948.
  • Joachim Gasquet, Cézanne, Paris, Bernheim jeune, 1921 ; réédition Paris, Encre Marine, 2002.
  • Michel Hoog, Cézanne, « puissant et solitaire », Paris, Gallimard, coll. «Découvertes Gallimard / Arts» (nº 55), 2011.
  • Lionello Venturi, Cézanne, son art, son œuvre, Paris, Rosenberg, 1936.
  • Ambroise Vollard, Cézanne, Paris, Vollard, 1914.
  • Ambroise Vollard, En écoutant Cézanne, Degas, Renoir, Paris, Grasset, 1938 ; réédition, Paris, Grasset, 1994.