Աղա (կոչում)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ենիչերիների աղան

Աղա (օսման.՝ أغا թուրքերեն՝ ağa ադրբ.՝ ağa պարս.՝ آقا հին թյուրքերեն՝ аka — ավագ[1]), Արևելքի մի շարք երկրներում (Օսմանյան կայսրություն, Սեֆյան Պարսկաստան և այլն) ավագներին դիմելու կարգ, որը ցույց է տալիս ավագի կոչումը և հռչակը։

Օսմանյան կայսրությունում այս կոչումը տրվում էր նաև հրամանատարներին, հատկապես ենիչերիների (yeniçeri ağası) և սիփահիների՝ (sipahi ağası), ինչպես նաև որոշ պալատային ծառայապետերի։ Ենիչերիների լիկվիդացումից հետո (1826 թ.) աղա էին անվանում օսմանյան բանակի կրտսեր և միջին կազմերի սպաներին։ Օսմանյան կայսրությունում շատ հաճախ «աղա» կոչումը տրվում էր նաև դատական ֆունկցիաներ իրականացնող անձանց, ինչպես նաև համայնքների ղեկավարներին։ Մոնղոլական որոշ ցեղախմբերում նույնպես կիրառվում է «աղա» տերմինը։

Ժամանակակից Թուրքիայում աղա կոչումը տրվում է հարուստ ագարակատերերին։ Հաճախ աղա կոչումը կցվում է նաև անձի անվանը։

Սեֆյան Պարսկաստանում[2], որպեսզի նշվի հարուստ անձի կամ ֆեոդալի բարձր դիրքը, փաստաթղթերում և աղբյուրներում հոգնակի թվով նշվում է աղալար (ağalar) եզրույթը։

Ինչպես նաև «աղա» տերմինը մի շարք թյուրքալեզու ազգերի մոտ նշանակում է «ավագ եղբայր» կամ էլ «հորեղբայր» (եթե «հորեղբայրը» տարիքով մեծ չէ, ապա հաճախ կիրառվում է նաև «կոկե» տերմինը) և օգտագործվում է՝ բնորոշելու առկա հարգանքը ավագների նկատմամբ։

Նախասովետական հայ իրականության մեջ՝ գյուղատեր, կալվածատեր, ինչպես նաև ունևոր մարդկանց դիմելու ձև։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Online Etymology Dictionary». Etymonline.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
  2. Петрушевский И. П. Очерки по истории феодальных отношений в Азербайджане и Армении в XVI — начале XIX вв. Стр.51

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • И.П. Петрушевский «Очерки по истории феодальных отношений в Азербайджане и Армении в XVI - начале XIX вв.»
Տես՝ agha Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղա (կոչում)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 237