Ահմադ Հասան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ահմեդ Հասանից)
Ահմադ Հասան
արաբ․՝ أحمد حسن‎‎
Քաղաքացիությունը  Եգիպտոս
Ծննդյան ամսաթիվ մայիսի 2, 1975(1975-05-02)[1][2] (48 տարեկան)
Ծննդավայր Maghagha, Էլ Մինյա, Եգիպտոս
Հասակ 175 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ահմադ Հասան (արաբ․՝ أحمد حسن, մայիսի 2, 1975(1975-05-02)[1][2], Maghagha, Էլ Մինյա, Եգիպտոս), եգիպտացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է եկել Եգիպտոսի ազգային հավաքականում և եղել է թիմի ավագը։ Ազգային հավաքականում իր անցկացրած հանդիպումների թվով ռեկորդակիր է (184 հանդիպում)։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահմադ Հասանը իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Ասուան» ֆուտբոլային ակումբի կազմում։ Մեկ մրցաշրջան թիմի կազմում անցկացնելուց հետո տեղափոխվել է «Իսմաիլի» ակումբ։ 20 տարեկան հասակում Ահմադը ազգային հավաքականի կողմից ստացել է հրավեր և 1985 թվականի դեկտեմբերի 29-ին իր առաջնախաղը անցկացրել հավաքականի կազմում՝ Գանայի հավաքականի դեմ խաղում։

1998 թվականին Հասանը տեղափոխվել է թուրքական «Կոջաելիսպոր»։ Իսկ 2000 թվականին նա պայմանագիր է կնքել մեկ այլ թուրքական թիմի՝ «Դենիզիլսպորլի» հետ։

Թիմի կազմում մասնակցել է Թուրքիայի գավաթի խաղարկությանը, և դարձել է փոխչեմպիոն։

«Անդերլեխտ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուց հետո Հասանը տեղափոխվել է բելգիական «Անդերլեխտ»։

Թիմի կազմում Ահմադը դարձել է Բելգիայի չեմպիոն և մասնակցել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին։

Վերադարձ Եգիպտոս[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Ահմադ Հասանը վերադարձել է Եգիպտոս։ 2008 թվականի մայիսին ֆուտբոլիստը 3-ամյա պայմանագիր է կնքել եգիպտական «Ալ Ախլի»-ի հետ։

Թիմի կազմում իր առաջին իսկ խաղում նա դարձել է գոլի հեղինակ։

Աֆրիկայի ազգերի գավաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեդ Հասանը մասնակցել է Աֆրիկայի ագզերի գավաթի 4 խաղարկության՝ 1998, 2006, 2008 և 2010 թվականներին։ 2006 թվականի խաղարկության ժամանակ Հասանը դարձել է 4 գոլի հեղինակ և ճանաչվել է մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ[3]։

Հավաքականի կազմում մասնակցելով 184 հանդիպման նա դարձել է Եգիպտոսի հավաքականի կազմում ամենից շատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստը[4]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թուրքիայի փոխչեմպիոն - 2006
  • Բելգիայի չեմպիոն - 2007
  • Բելգիայի գավաթակիր - 2008
  • Եգիպտոսի չեմպիոն - 2009, 2010, 2011
  • Եգիպտոսի գավաթակիր - 1997, 2013
  • Եգիպտոսի սուպերգավաթակիր - 2008, 2010

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «FIFA.com». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 27-ին.
  4. Египетский футболист побил мировой рекорд по числу матчей за сборную

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահմադ Հասան» հոդվածին։