Ախտահոգեբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ախտահոգեբանություն (հուն․՝ πάθος — տառապանք, հիվանդություն, հունարեն՝ ψυχή — հոգի և հունարեն՝ λογία — ուսմունք), կլինիկական հոգեբանության պրակտիկ ճյուղ, «ուսումնասիրում է հոգեբանական գործընթացների խանգարումները (օրինակ՝ հոգեկան հիվանդությունների ժամանակ)[1]» և ախտաբանական փոփոխությունների վերլուծություն իրականացնող հոգեբանական մեթոդների վիճակը՝ համեմատելով ձևավորման բնույթն ու հոգեկան գործընթացների ընթացքը, նորմայում անհատի վիճակն ու հատկությունները[2]։

Ախտահոգեբանությունը կապված է հատուկ հոգեբանության (մասնավորապես՝ օլիգոֆրենո հոգեբանության[2]) և դեֆեկտոլոգիայի[3], ինչպես նաև հոգեբուժության հետ։

Կարճ պատմություն և ժամանակակից վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտահոգեբանությունն, ինչպես նաև նյարդահոգեբանությունը, ծագել են 19-րդ դարի երկրորդ կեսին արևմտյան Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում։ Առաջին հերթին, առողջապահության և սոցիալական ապահովման ոլորտներում, որպես պրակտիկ սոցիալական միջոցառումների կենտրոնացված շարք, ախտահոգեբանությունը որոշակի զարգացում ստացել է ԽՍՀՄ-ում։ Սովետական ախտահոգեբանության և բժշկական (կլինիկական) հոգեբանության առավել հայտնի մասնագետներից էին՝ Ադրիան Գրիբոեդովը, Ռաիսա Գոլանտը, Վալդիմիր Մյասիշեվը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ախտահոգեբանությունն ու կլինիկական հոգեբանությունը, ինչպես նաև նյարդահոգեբանությունը պահանջված էին՝ հոգեբանական խնդիրներ կամ գնագ-ուղեղային վանասվածք ունեցող հիվանդների մոտ հոգեկան ֆունկցիաների վերականգնման գործում, որոնք ստացվել էին ռազմական գործողությունների ժամանակ։

Ախտահոգեբանությունը և կլինիկական հոգեբանությունը բուռն կերպով սկսեցին զարգանալ 1970-ական թվականներին։

Ներկայումս տեղի է ունենում ախտահոգեբանության տարանջատումն՝ առանձին ուղղությունների։ Մասնավորապես՝ կլինիկական ախտահոգեբանությունից առանձնացել է ինքնուրույն ճյուղ՝ դատական ախտահոգեբանությունը[4]։

Ախտահոգեբանական ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտահոգեբանական ախտորոշիչ գիտափորձը՝ հետազոտության ընթացակարգի պլանով և որոկական ցուցանիշների վերլուծության արդյունքներով (առաջադրանքի կատարման համար ժամանակի սահմանափակման բացակայություն, առաջադրանքի կատարման ժամանակ խոսքային և էմոցիոնալ ռեակցիաներ և այլն) ուրույն կերպով տարբերվում է հետազոտման ավանդական թեստային մեթոդից։ Ախտահոգեբանական հետազոտության արձանագրության վերլուծությունը պահանջում է յուրահատուկ տեխնոլոգիա, որոշակի հմտություններ, և «Արձանագրությունն է փորձի հոգին»[5]։

Փորձարարական օրինակների կառուցման հիմնական սկզբունքը՝ ուղղված հիվանդների հոգեկանի հետազոտմանը, համարվում է սովորական հոգեկան գործունեության մոդելավորման սկզբունքը, որն իրականացվում է մարդու կաղմից աշխատանքում, ուսման մեջ, շփումներում։ Մոդելավորումն այն է, որ առանձնացվում են հիմնական հոգեբանական գործողությունները և մարդու մոտ առաջանում է, կամ կազմակերպվում է այդ գործողությունների կատարումը անսովոր, որոշակիորեն արհեստական իրավիճակներում։ Այդ տեսակի մոդելների քանակն ու որակը. այստեղ և՛ վերլուծությունը, և՛ համադրությունը, և՛ առարկաների միջև տարբեր կապերի հաստատումը, զուգակցումը, մասնատումը և այլն շատ տարբեր են։ Տեսականորեն գիտափորձերի մեծամասնությունը հանգում է նրան, որ հիվանդին առաջարկում են կատարել ինչ-որ աշխատանք, առաջարկելով մի շարք պարկտիկ առաջադրանքներ կամ գործողություններ, իսկ հետո մանրամասն գրանցում, թե հիվանդն ինչպես է գործում, իսկ եթե սխալվում է, ապա դա ինչի հետ է կապված և ինչպիսին են այդ սխալները[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Энциклопедический словарь медицинских терминов. В 3-х томах / Главный редактор Петровский, Борис Васильевич. — Москва: Советская энциклопедия (издательство), 1983. — Т. 2. — С. 302. — 1424 с. — 100 000 экз.
  2. 2,0 2,1 Понятийно-терминологический словарь логопеда / Под редакцией Селиверстов, Вячеслав Иванович. — Москва: Гуманитарный издательский центр ВЛАДОС, 1997. — С. 241. — 400 с. — 25 000 экз. — ISBN 5-691-00044-6
  3. Астапов В. М. Введение в дефектологию с основами нейро- и патопсихологии. — М.: Международная педагогическая академия, 1994. — С. 216.
  4. Балабанова Л. М. Вопросы определения нормы и отклонений // Судебная патопсихология. — Донецк: Сталкер (издательство), 1998. — 432 с. — ISBN 966-596-104-7
  5. 5,0 5,1 Рубинштейн С. Я. Экспериментальные методики патопсихологии и опыт применения их в клинике (практическое руководство). — М.: Медицина, 1970. — С. 215.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Астапов В. М. Введение в дефектологию с основами нейро- и патопсихологии. — М.: Международная педагогическая академия, 1994. — 216 с.
  • Балабанова Л. М. Вопросы определения нормы и отклонений // Судебная патопсихология. — Донецк: Сталкер (издательство), 1998. — 432 с. — ISBN 966-596-104-7
  • Блейхер В. М. Клиническая патопсихология. — Ташкент: «Медицина», 1976. — 326 с.
  • Зейгарник Б. В. Патопсихология. — М.: Из-во МГУ, 1986. — 287 с.
  • Платонов К. К. Краткий словарь системы психологических понятий: Учебное пособие. — М.: Высш. школа, 1981. — 94 с.
  • Понятийно-терминологический словарь логопеда / Под редакцией Селиверстов, Вячеслав Иванович. — Москва: Владос, 1997. — С. 241. — 400 с. — 25 000 экз. — ISBN 5-691-00044-6
  • Рубинштейн С. Я. Психология умственно отсталого школьника: Учеб. пособие. — М.: Просвещение, 1979. — 192 с.
  • Рубинштейн С. Я. Экспериментальные методики патопсихологии и опыт применения их в клинике (практическое руководство). — М.: Медицина, 1970. — 215 с.
  • Рубинштейн С. Я. Экспериментальные методики патопсихологии. — М.: Эксмо-Пресс, 1999. — 303 с.
  • Энциклопедический словарь медицинских терминов. В 3-х томах / Главный редактор Петровский, Борис Васильевич. — Москва: Советская энциклопедия (издательство), 1983. — Т. 2. — С. 302. — 1424 с. — 100 000 экз.