Ալքուին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալքուին
հին անգլերեն՝ Ealhwine
հին անգլերեն՝ Alhwin
լատին․՝ Alcuinus
լատին․՝ Albinus
Ծնվել էմոտ 740[1][2]
Յորք, Յորք, Նորթ Յորքշիր, Անգլիա[3]
Մահացել էմայիսի 19, 804[4]
Տուր[5]
Գերեզմանենթդ․ Abbaye de Marmoutier[6]
ՔաղաքացիությունՆորթումբրիա
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունաստվածաբան, բանաստեղծ, քահանա, գրող և փիլիսոփա
Պաշտոն(ներ)աբբա և abbot of Flavigny Abbey?
Ալմա մատերSt Peter's School?
Տիրապետում է լեզուներինմիջնադարյան լատիներեն, հին անգլերեն և լատիներեն[7]
Հայտնի աշակերտներHaymo of Halberstadt? և Hilduin?
 Alcuin Վիքիպահեստում

Ալքուին, (լատին․՝ Alcuinus[8], կամ Albinus, մոտ 740[1][2], Յորք, Յորք, Նորթ Յորքշիր, Անգլիա[3] - մայիսի 19, 804[4], Տուր[5]), անգլո-սաքսոնական գիտնական, բանաստեղծ, աստվածաբան, Կարոլինգյան Վերածննդի ոգեշնչողներից մեկը։ Պալատական ակադեմիայում Ալքուինին անվանել են Ֆլաքուս (լատին․՝ Flaccus), ի պատիվ հռոմեացի բանաստեղծ Հորացոսի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալքուինը ծագմամբ անգլոսաքսոն է, ծնվել է Նորթումբրիայում, որտեղ և կրթություն է ստացել Յորքի արքեպիսկոպոսական դպրոցում։ Այստեղ նա անցկացնում է իր կյանքի մեծ մասը։ Սկզբում եղել է ուսուցիչ՝ Էբերս Յորքի դպրոցում, իսկ 778 թվականից ղեկավարել է նույն դպրոցը։

781 թվականին Ալքուինը եկեղեցական առաքելությամբ մեկնել է Իտալիա և այնտեղ հանդիպել Կառոսլ Մեծին։ 782 թվականին Ալքուինը տեղափոխվել է Աախեն և այնտեղ ղեկավարել է պալատական ակադեմիան։ Ախենի ակադեմիան, Ալքուինի գլխավորությամբ դարձել է Եվրոպայում դասական գիտելիքների տարածման խոշոր կենտրոն։ Արևմտյան Եվրոպայում մշակույթի և արվեստի ծաղկման ժամանակաշրջանում՝ VIII դարի վերջին և IX-րդ դարի կեսերին, Ալքուինի կազմակերպած խումբը, որտեղ ներառված էին Կառլոս Մեծը, բանաստեղծ Անգիլբերտը և Կառլոս Մեծի սպասավոր Էյնհարդը, դարձավ Կարոլինգյան վերածննդի կենտրոն։ Ալքուինը կրթական բարեփոխումների և երկրպագության հարցերում Կառլոս Մեծի ամենամոտ խորհրդատուներից մեկն էր։ Ալքուինի ակադեմիայի իդեալը անտիկ աշխարհի և քրիստոնեական ոգու միավորումն էր։ Երբեմն Ալքուինին անվանում էին Բեատո դե Լիբանայի աշակերտ[9]։ 796 թվականին Սուրբ Մարտինի բազիլիկում Ալքուինին շնորհվել է աբբայի կոչում։ Այստեղ ևս հիմնում է դպրոց[10]։

Ալքուինի նախաձեռնությամբ Տուրում անցկացվել է Աստվածաշնչի լատիներեն թարգմանության՝ Վուլգաթայի վերանայում։ Ալքուինի Աստվածաբանական շարադրությունների թվում է նաև լատին․՝ « De fide sanctae et individuae Trinitatis» աշխատությունը, որը միջնադարի որոշ պատմաբաններ համարել են միջնադարյան Աստվածաբանության համար հիմնարար։ Ալքուինը համարվում է մի շարք աշխատությունների հեղինակ, որոնց թվին են պատկանում Սուրբ Մարտին, Տոտակիի, Սուրբ Ուիլբորդի և մի շարք այլ սրբերի կենսագրականները։ Ալքուինը համարվում է մի շարք (մոտ 380[10]) լատինական ուսուցողական, պանեգիրիկ, հիգեոգրաֆիական և եկեղեցական բանաստեղխությունների հեղինակ, որոնց շարքում է «Կկվի մասին» (լատին․՝ (De cuculo)) ստեղծագործությունը։ Ալքուինը կազմել է նաև հանելուկներ։

Ալքուինը ունեցել է ընդարձակ նամակագրություն Կառլոս Մեծի, Լևոն III-ի և շատ ուրիշների հետ, ընդհանուր առմամբ՝ 232 նամակներ[10]։ Ալքուինի նամակները Կարոլինգյան հասարակության պատմության կարևոր աղբյուր են հանդիսացել։ Պալատական ակադեմիայում Ալքուինը դասավանդել է հումանիտար գիտություններ։ Կազմել է տարբեր առարկաների դասագրքերի (որոշները երկխոսության տեսքով)։ Մեծ համբավ ձեռք բերեցին «Քերականության արվեստը» (լատին․՝ (Ars grammatica)) և «Ամենափոքր երիտասարդի Պիպինի փառաբանումը Ալբին Շոլաստիկի հետ» (լատին․՝ Disputatio regalis et nobiliimi juveni Pippini cum Albino scholastico)։ Հայտնի են նաև Ալքուինի դիալեկայի, հռետորության, դոգմաների և եկեղեցական դասագրքերը։ Ալքուինի և Ակադեմիայի նշանակությունը Արևմուտքում գեղարվեստական և հանրային կրթության զարգացման համար հսկայական էր։ Կարելի է ասել, որ նոր եվրոպական (ի տարբերություն հնավոճ իրերի) պոեզիայի շարունակական էվոլյուցիան սկվում է Ալքուինից։ Ալքուինի որոշ գործեր վկայում են նրա հետաքրքրությունը երաժշտության նկատմամբ, այնուամենայնիվ, հայտնին «Երաժշտության մասին» տրակտատը, (լատին․՝ (De musica)), որը վաղուց վերագրվում էր Ալքուինին և պատկանում էր նրա գրչին։ Ալքուինին շնորհվել է ժամանցային հեղինակություն[10]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիայի Յորքի համալսարանին պատկանող ինը քոլեջներից մեկն անվանվել է ի պատիվ Ալքուինի։

2020 թվականի հունվարին Ալքուինը BBC Radio 4-ի In Our Time ծրագրի քննարկման թեման էր[11]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Opera// Migne. PL. Vol. 100—101;
  • Сагmina // Poetae latini aevi Carolini. B., 1881 (Monumenta Germaniae Historica)
  • Epistolae // Epistolae, IV. B., 1895 (Monumenta Germaniae Historica. Epistolae Caroli aevi)
  • Clavis Gerberti / Von M. Bernhard. Munch., 1989. Bd 1;
  • De orthographia. Firenze, 1997

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://books.google.cat/books?id=oYviDwAAQBAJ&pg=PA19 — P. 19.
  2. 2,0 2,1 https://books.google.es/books?id=0xXREAAAQBAJ
  3. 3,0 3,1 3,2 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  4. 4,0 4,1 4,2 Histoire littéraire de la France — Vol. IV. — P. 299.
  5. 5,0 5,1 5,2 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 50. — ISBN 978-2-221-06888-5
  6. Find A Grave — 1996.
  7. CONOR.Sl
  8. Oxford Dictionaries (с озвучкой) Արխիվացված 2018-11-15 Wayback Machine.
  9. Беат Лиебанский, Православная энциклопедия, 411—412, Воскобойников О. С., Зайцев Д. В.
  10. 10,0 10,1 10,2 10,3 Лебедев С. Н., Ненарокова М. Р., Петрова П. И., Алкуин (խմբ. С. Л. Кравец), 2005 — 503, էջեր 503 — 503 էջ, ISBN 5-85270-329-X։
  11. «BBC Radio 4 - In Our Time, Alcuin». BBC.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Allott S. Alcuin of York: his life and letters. — York, 1974.
  • Bullough D.A. Alcuin: achievement and reputation. — Leiden; Boston, 2003.
  • Duckett E.S. Alkuin, friend of Charlemagne. — N. Y., 1951
  • Ellard G. Master Alkuin, liturgist a partner of our piety. — Chicago, 1956.
  • Manitius, Geschichte d. Lat. Literatur d. Mittelalters, I, 1911.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալքուին» հոդվածին։