Ալմաստ (օպերա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալմաստ (այլ կիրառումներ)
Ալմաստ
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
ԿոմպոզիտորԱլեքսանդր Սպենդիարյան[1]
Լիբրետտոյի
հեղինակ
Սոֆյա Պարնոկ[1]
Սյուժեի աղբյուրԹմկաբերդի առումը[1]
Գործողությունների քանակ4 արար
Ստեղծման տարեթիվ1916
Առաջնախաղի տարեթիվհունիսի 23, 1930[1]
Ալմաստ օպերայի պաստառը, Պրեմիերա 1933թ․ հունվարի 20, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

«Ալմաստ» Ալեքսանդր Սպենդիարյանի օպերան 4 գործողությամբ։ Թեման ընտրվել է Ալեքսանդր Սպենդիարյանի և Հովհաննես Թումանյանի  1916 թ. Թիֆլիսում կայացած հանդիպման ժամանակ։ Լիբրետոն (ռուսերն), ըստ Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի, գրել է Սոֆյա Պառնոկը 1917-1918 թթ.։ Լիբրետոյի հայերեն թարգմանությունը կատարել է Տիգրան Հախումյանը 1930-ական թթ. սկզբին։ Կոմպոզիտորը կլավիրն ավարտվել է 1923 թվականին, գործիքավորման աշխատանքները շարունակել է մինչև իր կյանքի ավարտը՝ 1928 թվականը (IV գործողության գործիքավորումն ավարտել է Մաքսիմիլիան Շթեյնբերգ

«Ալմաստ» օպերան հայ ժողովրդի հերոսական-ազատագրական պայքարն արտացոլող բնույթի երաժշտական դրամա է։ Առաջին անգամ բեմադրվել է 1930-ին, Մոսկվայի Մեծ թատրոնի մասնաճյուղում։ 1933 թվականի հունվարի 20-ին «Ալմաստ» օպերայի երևանյան առաջին բեմադրությամբ բացվել է ՀԽՍՀ պետական օպերայի թատրոնը։ Օպերան բեմադրվել է նաև 1932, 1939, 1951, 1953, 1969, 1971, 1983, 2009 թվականներին։ Ալմաստի դերերգը կատարելեն՝ Մ. Մաքսակովան,

Բ. Զլատագորովան, Պանտելեևան, Պոպովան, Օ. Բլագովիդովան, Ե. Ռոմանովան, Վ. Գալանովան, Թ. Շահնազարյանը, Ա. Ժիցը, Ի. Լիսիցյանը, Լ. Ավետիսյանը,

Տ. Սազանդարյանը, Ն. Կարանդակովան,  Մ. Չմշկյանը, Մ. Ջալալյանը, Գ. Գալաչյանը, Ե. Միքաելյանը, Օ. Գաբայանը, Մ. Գլեբովան, Ա. Եֆիմովան, Լ. Կավալևսկայան, Ա. Իկովան, Գուրսկայան, Մ. Անտոնյանը, Մ. Շահվերդյանը, Լ. Օվչյանը, Հ. Հացագործյանը, Լ. Սողոմոնյանը, Ք. Սահակյանը, Ն. Անանիկյանը, Ի. Կարապետյանցը։

1939 թվականի փետրվարի 22-ին ՀԽՍՀ ԳԽ որոշմամբ՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնը կոչվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան։ 1930 թվականին (Օպերայի և բալետի պետական թատրոնի հրատարակչություն, Մոսկվա) սահմանափակ տպաքանակով (վիմագրական եղանակով) հրատարակվել է «Ալմաստ» օպերայի կլավիրի  աշխատանքային տարբերակը (նախապատրաստումը Լենինգրադի կոնսերվատորիայի պրոֆեսոր, կոմպոզիտոր Վ. Կալաֆատիի

4 հատված «Ալմաստ» օպերայից դաշնամուրի քառաձեռն նվագակցության համար հեղինակի փոխադրումով տպագրվել է 1950 թվականին Ալեքսանդր Սպենդիարյանի երկերի լիակատար ժողովածուի 9-րդ հատորում (կազմող՝ Գևորգ Բուդաղյան)։  Նույն ժողովածուի առանձին՝ 10-րդ հատորում, 1971 թվականին հրատարակվել է «Ալմաստ» օպերայի ամբողջական կլավիրը (Հայպետհրատ, Երևան 1971)։

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1930 – Մոսկվայի Մեծ թատրոնի մասնաճյուղում (ռուսերեն)
  • 1930 – Օդեսայի պետօպերայում (ուկրաիներեն)
  • 1932 – Թիֆլիսի պետօպերայում (վրացերեն)
  • 1933 - Երևանի պետօպերայի բացման օրը (ռուսերեն, հայերեն,)
  • 1939 – Մոսկվայի Մեծ թատրոնում (ռուսերեն)
  • 1951 – Փարիզի Մյություալիթե պալատում (ռուսերեն)
  • 1953 – Տաշքենդի Արիշեր Նավոյիի անվան օպերայի և բալետի թատրոնում (ռուսերեն)
  • 1969 - Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական  թատրոնում
  • 1971 - Վերաբեմադրվել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական  թատրոնում
  • 1972 – Նովոսիբիրսկի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում (ռուսերեն)
  • 1983 - Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական  թատրոնում
  • 2009 - Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային  ակադեմիական թատրոնում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 100 опер, Издательство «Музыка», 1976
  2. Ս. Գասպարյան, Ալեքսանդր Սպենդիարով, Երևան, Հայպետհրատ, 1951
  3. «Սովետական արվեստ», N 10. 1971թ. Էջ 54,  59
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 182