Ալեքսանդր Դոստոևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Դոստոևսկի
Ծնվել էփետրվարի 3, 1857(1857-02-03)
Կրոպիվնիցկի, Bobrinetsky Uyezd, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 6, 1894(1894-10-06) (37 տարեկան)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՍմոլենսկի ուղղափառ գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունհյուսվածաբան
Հաստատություն(ներ)Կայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիա
Ալմա մատերՍ. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա և Կայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիա
Գիտական աստիճանբժշկության դոկտոր
ՀայրԱնդրեյ Դոստոևսկի

Ալեքսանդր Դոստոևսկի (ռուս.՝ Александр Андреевич Достоевский, փետրվարի 3, 1857(1857-02-03), Կրոպիվնիցկի, Bobrinetsky Uyezd, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 6, 1894(1894-10-06), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), ռուս գիտնական-հյուսվածաբան։

Անդրեյ Միխայլովիչ Դոստոևսկու որդին, Անդրեյ Անդրեևիչ Դոստոևսկու ավագ եղբայրը, գրող Ֆեոդոր Դոստոևսկու եղբորորդին[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Յարոսլավի վարժարանը (1876) և Պետերբուրգյան բժշկա-վիրաբուժական ակադեմիան (1881)։

1884 թվականից եղել է բժշկության դոկտոր (ատենախոսություն Մակերիկամային գեղձերի միկրոսկոպիկ անատոմիայի նյութերի համար)։ 1885 թվականին գործուղվել է արտերկիր, որտեղ զբաղվել է հիմնականում Վալյեդեյերի մոտ Բեռլինում։ Այնուհետև աշխատել է որպես պրոեկտոր Կայսերական ռազմա-բժշկական ակադեմիայի ակնաբուժության ամբիոնում, 1888 թվականից՝ պրիվատ-դոցենտ։ Հրապարակել է «Archive für mikroskopische Anatomie» ամսագրում «Գրանդրի մարմնի կառուցվածքի մասին» (գերմ.՝ Über den Bau der Graudryschen Körperchen; հատոր 26), «Մակուղեղի առաջնային հատվածի կառուցվածք» (գերմ.՝ Über den Bau der Vorderlappen des Hirnanhanges; հատոր 26) և «Կաթնասունների թարթիչավոր մարմնի և ծիածանաթաղանթի կառուցվածքը» (գերմ.՝ Über den Bau des Corpus ciliare und der Iris von Säugetieren; հատոր 28)։

Ալեքսանդր Դոստոևսկին հաճախ էր լինում Ֆեոդոր Դոստոևսկու տանը, որը նրան 1879 թվականի դեկտեմբերի 13-ին да новое նվիրեց «Նվաստացվածներն ու անարգվածները» վեպի նոր հրատարակությունը, հետևյալ մակագրությամբ. «Սիրելի եղբորորդուն՝ Ալեքսանդր Անդրեևիչին,  նրան սիրող հորեղբորից»[2]։

Մահացել է առաջընթաց կաթվածից։ Թաղված է Սմոլենսկու ուղղափառ գերեզմանատանը, հոր՝ Անդրեյ Միխայլովիչի և եղբոր Անդրեյ Անդրեևիչ Դոստոևսկիների գերեզմանների մոտ։ Գերեզմանները պահպանվել են և կապիտալ վերանորոգվել  2006 թվականին Դոստոևսկիների գերդաստանի 500-ամյակին նվիրված։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Изъ газеты Врачъ отъ 13го Октября 1894 г. № 41». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
  2. 2,0 2,1 Белов С. В., Достоевский Александр Андреевич

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]