Ալեքսանդր Բոժինով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Բոժինով
բուլղար․՝ Александър Божинов
Ծնվել էփետրվարի 24, 1878(1878-02-24)[1][2]
Սվիշտով, Օսմանյան կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 30, 1968(1968-09-30)[1][2] (90 տարեկան)
Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն Բուլղարիա
Մասնագիտություննկարիչ, գրող և հրապարակախոս
ԱնդամակցությունԲուլղարիայի գիտությունների ակադեմիա և Մակեդոնիայի գիտական ինստիտուտ
Ալմա մատերԲուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիա
ԿոչումԲուլղարիայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս
Տիրապետում է լեզուներինբուլղարերեն
 Aleksandar Bozhinov Վիքիպահեստում

Ալեքսանդր Բոժինով (բուլղար․՝ Александър Божинов, փետրվարի 24, 1878(1878-02-24)[1][2], Սվիշտով, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 30, 1968(1968-09-30)[1][2], Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղարացի նկարիչ, հրապարակախոս, գրող և ծաղրանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Բոժինովը ծնվել է 1878 թվականի փետրվարի 24-ին Սվիշտովում, Բուլղարիա։ Սոֆիայում ավարտել է տարրական դպրոցը, իսկ հետո սովորել է Մյունխենում, Գերմանիա։ Որոշ ժամանակ խմբագրել է «Българан» բուլղարական կատակերգական թերթը։ Ծաղրանկարներ է հրապարակել «Вечерней почта»-ում և «Камбана»-ում[3]։ 1929 թվականին ընտրվել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի անդամ-թղթակից, իսկ 1939 թվականին՝ լիիրավ անդամ։ Եղել է Մակեդոնիայի գիտա-հետազոտական ինստիուտի անդամ։

Ալեքսանդր Բոժինովը Ռայկո Ալեքսիևի, Ալեքսանդր Ժենդովի, Ստոյան Վենևի և այլ մարդկանց հետ:

Բոժինովը Բուլղարիայում որպես արվեստ ծաղրանկարի հիմնադիրն է։ Նրա ծաղրանկարները տարբերվում են զանազան թեմաներով և սրամիտ տեքստով։ Նրա ծաղրանկարներից ամենահայտնիներից մեկը ուղղված է Ֆերդինանդ I-ի կարգի դեմ։ Բոժինովի մուլտֆիլմերի կերպարներ Պիժոն և Պենդոն դարձել են ժողովրդական բանահյուսության հերոսներ։

1944 թվականի սեպտեմբերի 9-ին նրա ստեղծագործությունների առարկան զգալի փոփոխության է ենթարկվել։ Բոժինովի հիմնական առարկան դարձել է երկրի պաշտպանությունը։ Գրել է բանաստեղծություններ և ֆելիետոններ։

Ալեքսանդր Բոժինովը մահացել է 1968 թվականի սեպտեմբերի 30-ին Սոֆիայում՝ 90 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
  3. Карчев, Петър. През прозореца на едно полустолетие (1900 – 1950), Изток-Запад, София, 2004, стр. 202. ISBN 954321056X

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Բոժինով» հոդվածին։