Ալեքսանդր Բեզրեդկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Բեզրեդկա
ֆր.՝ Alexandre Besredka
Դիմանկար
Ծնվել էմարտի 27 (ապրիլի 8), 1870[1]
ԾննդավայրՕդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 28, 1940(1940-02-28)[1][2][3][…] (69 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Ֆրանսիա
ԿրթությունՕդեսայի ազգային համալսարան
Մասնագիտությունկենսաբան, բժիշկ և իմունաբան
ԱշխատավայրՊաստերի ինստիտուտ
Ծնողներհայր՝ Elimelekh Wechsler-Besredka?
ԱնդամությունԼեոպոլդինա

Ալեքսանդր Միխայլովիչ Բեզրեդկա (ռուս.՝ Алекса́ндр Миха́йлович Безре́дка; մարտի 27 (ապրիլի 8), 1870[1], Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 28, 1940(1940-02-28)[1][2][3][…], Փարիզ), ռուս մանրէաբան։

Իլյա Մեչնիկովի աշակերտը։

1892 թվականին ավարտել է Օդեսայի Նովորոսիյսկյան համալսարանի (ներկայումս կոչվում է Օդեսայի Իլյա Մեչնիկովի անվան ազգային համալսարան) ֆիգիկամաթեմատիկական ֆակուլտետի բնագիտական բաժինը։ Այնտեղ Բեզրեդկան հետաքրքրվել է քիմիայով։ Իր առաջին գիտական հետազոտությունները անցկացրել է Նիկոլայ Զելինսկու ղեկավարությամբ։ «Опыт истории развития стереохимических воззрений» աշխատության հրատարակումից հետո համալսարանի ղեկավարությունը նրան պարգևատրել է ոսկե մեդալով։

1897 թվականից աշխատել է Փարիզի Պաստյորի անվան ինստիտուտում՝ Մեչնիկովի լաբորատորիայում։ 1910 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում, իսկ 1919 թվականին դարձել է այդ ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ։

Բեզրեդկան մի շարք վարակիչ հիվանդությունների կանխման համար տվել է տեղական իմունացման եղանակ, որովայնային տիֆի, դիզենտերիայի, խոլերայի դեմ առաջարկել է վակցինացումը կատարել ներքին օգտագործման ձևով (բերանի միջոցով), ստրեպտոկոկային, ստաֆիլոկոկային վարակման դեպքում՝ մաշկի միջոցով և այլն։ Անաֆիլաքսիայի երևույթն ուսումնասիրելիս փորձառական տվյալների հիման վրա մշակել է անաֆիլակտիկ շոկը կանխելու շիճուկային բուժման՝ դեսենսիբիլացման մեթոդը (կոչվում է Բեզրեդկայի մեթոդ)։

Բնակվելով արտասահմանում Բեզրեդկան սերտ կապեր է ունեցել ռուսական գիտության հետ, նրա ղեկավարությամբ աշխատել են շատ ռուս գիտնականներ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Местная иммунизация, пер․ с франц․, Париж, 1926;
  • Анафилаксия и антианафилаксия, пер․ с франц․, М․, 1930

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Безредка Александр Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Who Named It?
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]