Ալբանացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբանացի զինվորներ, 1904 թվական

Ալբանացիներ (ալբ․՝ shqiptarët, եզակի՝ shqiptar), էթնիկ խումբ, որը հիմնականում բնակվում է Ալբանիայում և հարևան երկրներում։ Ընդհանուր թիվը մոտ 7.5 միլիոն է (2011)։ Ալբանացիները կազմում են Ալբանիայի հիմնական բնակչությունը։ Հիմնական բնակչությունն են նաև մասամբ ճանաչված Կոսովոյի Հանրապետության։ Նրանց լեզուն ալբաներենն է։ Ալբանական սփյուռքը գոյություն ունի մի շարք երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում, Իտալիայում և ԱՄՆ-ում[1]։

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի սկզբում քրիստոնյաների և մուսուլմանների միջև հարաբերությունը համարյա հավասար էր՝ 47% կաթոլիկ և ուղղափառ եկեղեցու հետևորդներ և 53% մուսուլմաններ[2]։ Ժամանակակից տվյալների համաձայն՝ ըստ CIA World Factbook-ի՝ այդ հարաբերությունը այժմ այլ է. մուսուլմանները կազմում են 70%, ուղղափառ եկեղեցու հետևորդները՝ 20%, իսկ կաթոլիկները՝ ընդամենը 10%[3]։ Սակայն Pew Research Center-ի տվյալների համաձայն՝ 2009 թվականին մուսուլմանների քանակը Ալբանիայում կազմել է նույնիսկ 79,9%[4]։ Եվ միաժամանակ ևս մի աղբյուր՝ Համաշխարհային քրիստոնեական հանրագիտարանը բերում է հետևյալ թվերը. 38% մուսուլման և 36% քրիստոնյա բնակչություն[5]։ Հնարավոր է, որ կրոնական պատկերի վրա մեծ ազդեցություն է թողել Էնվեր Խոջայի կառավարման տարիներին քարոզած աթեիզմը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «АЛБАНЦЫ • Большая российская энциклопедия - электронная версия». old.bigenc.ru. Վերցված է 2024 թ․ փետրվարի 27-ին.
  2. E. Barbarich, Albanie, Enrico Voghera ed., Rome, 1905
  3. «CIA. The World Factbook». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
  4. Miller, Tracy, ed. (2009 թ․ հոկտեմբեր). «Mapping the Global Muslim Population: A Report on the Size and Distribution of the World's Muslim Population» (PDF). Пью Рисёрч Сентер. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 16-ին.
  5. p 51 (2001). World Christian Encyclopedia. Oxford University Press. ISBN 978-0-19-507963-0.{{cite book}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբանացիներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 143