Ալ-Կարաուին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալ-Կարաուին
արաբ․՝ جامعة القرويين‎‎
Տեսակհամալսարան և Moroccan public institution?
Հիմնադրված է859
ՀիմնադրիրՖատիմա ալ-Ֆիհրի
ՌեկտորԱբդալվահաբ Թազի Սաուդ
ԱնդամակցությունAssociation of African Universities?[1]
ԵրկիրՄարոկկո Մարոկկո
ՏեղագրությունՖես
Կայքalquaraouiyine.com
Մարոկկո Մարոկկո դեռ չունի [[Կաղապար:Տեղորոշման քարտեզ Մարոկկո Մարոկկո|տեղորոշման քարտեզներ]].
 Al-Qarawiyyin Վիքիպահեստում

Ալ-Կարաուին (արաբ․՝ جامعة القرويين‎‎, ֆր.՝ Université Al-Karaouine[2]), համալսարան Մարոկոյի Ֆես քաղաքում։ Հիմնադրվել է Ֆաթիմա ալ-Ֆիխրին 859 թվականին, համարվում է իսլամական աշխարհի հոգևոր և կրթական կենտրոններից մեկը։ Համալսարանը տվել է բազում գիտնականներ, փիլիսոփաներ, աստվածաբաններ, որոնք զգալի ազդեցություն են թողել մուսուլմանական և համաշխարհային մշակույթի վրա։ Գինեսի ռեկորդների գրքում համալսարանը ճանաչվել է աշխարհի՝ մշտապես գործող հնագույն ուսումնական հաստատությունը[3][4]։ Այնուամենայնիվ, ի տարբերություն եվրոպական ավանդույթների՝ արաբական հնագույն «համալսարանները» մինչև վերջին ժամանակներս հաստատության անունից ավարտական վկայականներ չեն տրամադրել։ Միայն 1947 թվականին Ալ-Կարաունին դարձավ համալսարան եվրոպական ըմբռնմամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

859 թվականին Թունիսում բնակություն հաստատած Ալ-Ֆիխրի ընտանիքը Ֆեսում հիմնում է մզկիթ, որը շուտով վերածվում է հոգևոր կրթության կենտրոնի[5][6]։ Մարոկոյի սուլթանների հովանավորության շնորհիվ՝ համալսարանն անընդհատ ընդլայնվել է ՝ ներառելով գիտության նոր բնագավառներ։ Աստվածաբանությանը զուգընթաց ուսումնասիրվել են նաև քերականություն, հռետորություն, տրամաբանություն, բժշկություն, մաթեմատիկա, աստղագիտություն, քիմիա, պատմություն, երկրաչափություն և երաժշտություն։

Միջնադարում Ալ-Կարաունին մեծ դեր է ունեցել քրիստոնեական Եվրոպայի և մուսուլմանական Արևելքի մշակութային կապերի զարգացման վրա։ Համալսարանին են կապված եղել այնպիսի գիտնականներ ու փիլիսոփաներ, ինչպիսիք են Իբն Արաբին, Իբն Խալդունը, Ալ-Իդրիսին, Մայմոնիդը, Լև Աֆրիկանցին։ Այստեղ շարունակաբար մաթեմատիկա է ուսումնասիրել Հռոմի պապ Սիլվեսթեր Երկրորդը[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.aau.org/subs/membership/
  2. Существуют и другие транслитерации — Qarawiyin, Kairouyine, Kairaouine, Qairawiyin, Qaraouyine, Quaraouiyine, Quarawin, Qaraouiyn.
  3. «جامعة القرويين اقدم جامعة في التاريخ». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.
  4. The Guinness Book Of Records, Published 1998, ISBN 0-553-57895-2, P.242
  5. Meri, Josef W. (ed.): Medieval Islamic Civilization: An Encyclopedia, Vol. 1, A–K, Routledge, ISBN 978-0-415-96691-7, p. 257 (entry "Fez")
  6. Lulat, Y. G.-M.: A History Of African Higher Education From Antiquity To The Present: A Critical Synthesis Studies in Higher Education, Greenwood Publishing Group, 2005, ISBN 978-0-313-32061-3, p. 70:
  7. Crowe, Felicity; Goddard, Jolyon; Hollingum, Ben; MacEachern, Sally; Russell, Henry, eds. (2011). Modern Muslim Societies. Muslim World. New York, NY: Marshall Cavendish Reference. էջ 93. ISBN 978-0-7614-7927-7. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալ-Կարաուին» հոդվածին։