Ալ-Բուրակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալ-Բուրակ
Տեսակառասպելական էակ
Երևի համընկնում էBlitzen?
 Buraq Վիքիպահեստում

Ալ֊Բուրակ (արաբ․՝ البُراق‎‎, al-Burāq, «կայծակ»‎‎), իսլամական ավանդություններում դիցաբանական էակ, որը Մուհամմադ մարգարեին տեղափոխում է դրախտ։ Պատկերվում է որպես սպիտակ կիսաձի, կիսաջորի և կիսաավանակ։ Երկու կողմից ունի թռչնի թևեր։ Բուրակն առաջին անգամ հայտնվում է Մուհամմադի Մեքքայից Երուսաղեմ կատարած գիշերային ճանապարհորդությունը՝ իսրան (արաբ․՝ إِسْرَاءٌ ‎‎), նկարագրող հադիսում։ Բուրակի օգնությամբ Մուհամմադը կարողանում է մեկ գիշերվա ընթացքում հաղթահարել այդ մեծ տարածությունը[1]։

Այլ ավանդություններում Բուրակը պատկերվում էր կնոջ գլխով և սիրամարգի պոչով։ Հետզհետե իսրան նկարագրող ավանդույթը փոխկապակցվում է Մուհամմադի դրախտ վերհամբաձման նկարագրության հետ, իսկ երկինք բարձրացող սանդուղքը փոխարինվում է Բուրակով։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանիկայի համաձայն «Բուրակ» ստուգաբանորեն նույնականացվում է պարսկերեն «barāg» կամ «bārag» բառերի հետ, որոնք թարգմանվում են որպես «հեծյալ գազան» և «լեռ »[2]։ Արաբերենում այս փոխառնությունը օգտագործվում է միայն իսրայի մասին պատմող հադիսում։

Շրի Կամադխենու[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուրակը որոշ ընդհանրություններ ունի հինդուսիտական աստվածուհի Շրի Կամադխենու հետ, որը երբեմն պատկերվում է կովի տեսքով, կնոջ գլխով, թևերով և սիրամարգի պոչով։ Աստավածուհուն պատկերող կտավները հիշեցնում են Բուրակի հայտնի նկարները[3]։

Մշակութային ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թուրքիայում Բուրակը տղամարդկանց տարածված անուն է[4]։
  • «Բուրակ Այր» լիբիական և ինդոնեզիական նախկին «Բուրակ Ինդոնիզիա Այրլայնս» ավիաուղիները կոչվել են են Բուրակի անունով։
  • Էլ֊Բուրակը Ռաֆայել Սաբատինիի «Ծովային Բազե» նովելի հերոսներից մեկն է[5]։ Էլ֊Բուրակը(Ֆրնեսի Քսավիեր Գորդոն) Ռոբերտ Իրվին Հովարդ «Էլ֊Բուրակը և անապատային արկածները» գրքի հերոսներից մեկն է։ Եկուսն էլ առանձնանում էին իրենց ռեակիցաների արագությամբ։
  • Պակիստանում կառուցված «ՆԵՍՔՈՄ Բուրակ» դրոնը կոչվել է Բուրակի անունով[6]։
  • Բուրակը պատկերված է ինդոնեիզական Աչեխ նահանգի պաշտոնական կնիքի վրա[7]։
  • Իրանական Բուրաղ զրահամեքենան կոչվել է Բուրակի անունով։
  • Մալազիայի նավթային նախկին ընկերություններից մեկը կոչվում էր «Բուրակ Օյլ»։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]