Ազդեցության գործոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ազդեցության գործոնը կամ ԱԳ (անգլերեն՝ impact factor կամ IF), գիտական և հասարակագիտական պարբերականների մեջբերումների միջին քանակի չափման ցուցանիշ է։ Հաճախ ԱԳ-ն օգտագործվում է որևէ պարբերականի հարաբերական կարևորությունը իր բնագավառում հատկանշելու համար. ավելի բարձր ազդեցության գործոնով պարբերականները ավելի ցածր ԱԳ-ով պարբերականներից ավելի կարևոր են համարվում։ Ազդեցության գործոնը հնարել է Յուջին Գարֆիլդը, Գիտական Ինֆորմացիայի Ինստիտուտի (անգլերեն՝ Institute for Scientific Information կամ ISI) հիմնադիրը, որն այժմ Թոմսոն Ռոյթերզի մաս է կազմում։ Ազդեցության գործոնները հաշվարկվում են ամեն տարի՝ այն պարբերականների համար, որոնք ինդեքսավորված են Թոմսոն Ռոյթերզի Journal Citation Reports-ում։

Հաշվարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն տարի, որևէ պարբերականի ազդեցության գործոնը իր հոդվածների մեջբերումների միջին թիվն է՝ նախկին երկու տարվա ընթացքում[1]։ Օրինակ՝ մի պարբերականի 2003 թվականի ազդեցության գործոնը հաշվարկվում է այսպես՝

A = 2001 և 2002 թվականներում հրատարակված պարբերականի հոդվածների մեջբերման անգամները՝ ինդեքսավորված պարբերականների միջոցով 2003 թվականին
B = 2001 և 2002 թվականներում հրատարակված «մեջբերելի հոդվածների» ընդհանուր թիվը։ («մեջբերելի հոդվածները» ընդհանրապես լինում են հոդվածներ, գրախոսումներ, գիտական աշխատություններ (proceedings), կամ նշումներ. և ոչ խմբագրականներ կամ Նամակներ-Խմբագրին։)
2003 ազդեցության գործոն = A/B

(Նկատեք որ 2003 թվականին ազդեցության գործոնները փաստորեն հրատարակվում են 2004 թվականին. ԱԳ-ները չեն կարող հաշվակվեն մինչև բոլոր 2003 թվականի հրատարակչությունները ինդեքսավորող գործակալության կողմից չստացվի։)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Introducing the Impact Factor». Վերցված է 2009 թ․ օգոստոսի 26–ին-ին.