Ադա Յոնաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադա Յոնաթ
եբրայերեն՝ עדה יונת
Ծնվել էհունիսի 22, 1939(1939-06-22)[1][2][3] (84 տարեկան)
Երուսաղեմ, Միացյալ Թագավորություն[4]
Քաղաքացիություն Իսրայել
Մասնագիտությունմոլեկուլային կենսաբան, քիմիկոս, համալսարանի դասախոս, բյուրեղագիր, կենսաքիմիկոս և գիտնական
Հաստատություն(ներ)Չիկագոյի համալսարան և Q102212738?
Գործունեության ոլորտբյուրեղագիտություն, կենսաբանություն[5], մոլեկուլային կենսաբանություն[5], Կենսաքիմիա[5], Ռիբոսոմ[5] և structural biology?[5]
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[6], Եվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա, Իսրայելի բնական և հումանիտար գիտությունների ակադեմիա, Պապական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Մոլեկուլային կենսաբանության եվրոպական կազմակերպություն, Լեոպոլդինա և Լոնդոնի թագավորական ընկերություն[7]
Ալմա մատերԵրուսաղեմի հրեական համալսարան և Գիտությունների Վեյցման ինստիտուտ
Տիրապետում է լեզուներինեբրայերեն[8] և անգլերեն[9]
Գիտական ղեկավարWolfie Traub?
Ազդվել էՈւիլյամ Լիփսքոմ
Պարգևներ
Իսրայելի մրցանակ

Քիմիայի Նոբելյան մրցանակ

[10][11]

Հարվիի մրցանակ

[12]

Պաուլ Էրլիխի և Լյուդվիգ Դամշտեդտերի մրցանակ

[13]

Վիլհելմ Էկսների մեդալ

[14]

Քիմիայի Վոլֆ մրցանակ

«Կանայք գիտության բնագավառում» Լ՛Օրել-ՅՈՒՆԵՍԿՕ մրցանակ

Ալբերտ Էյնշտեյնի անվան գիտության համաշխարհային մրցանակ

Մասրի մրցանակ

Լուիզա Գրոս Հորվիցի մրցանակ

[15]

Սենատի հիշատակի արծաթե մեդալ

Ռենտգենի մեդալ

Արվեստի, գիտության և մշակույթի EMET մրցանակ

honorary doctor of Carnegie-Mellon University?

Չիլիի համալսարանի պատվավոր դոկտոր

Բեռլինի տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտոր

F. A. Cotton Medal?

[16]

honorary doctor of the University of Hamburg?

Եվրոպայի մոլեկուլյար կենսաբանության կազմակերպության անդամություն

Esther Hoffman Beller Lectureship?

[17]

Erna Hamburger Prize?

Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամ

[7]

Ռոտշիլդի մրցանակ

և

Marie Curie Medal?

[18]
 Ada E. Yonath Վիքիպահեստում

Ադա Յոնաթ (եբրայերեն՝ עדה יונת‎, հունիսի 22, 1939(1939-06-22)[1][2][3], Երուսաղեմ, Միացյալ Թագավորություն[4])[19], իսրայելացի գիտնական, բյուրեղագետ, առավել հայտնի է ռիբոսոմների կառուցվածքի ուսումնասիրության իր աշխատանքով։ Ուեյցմանի անվան գիտությունների ինստիտուտի Հելեն և Միլթոն Ա. Կիմելման բիոմոլեկուլյար կառուցվածքի կենտրոնի տնօրենն է։ 2009 թվականին ռիբոսոմների կառուցվածքային և ֆունկցիոնալ ուսումնասիրությունների համար Վենկատրաման Ռամակրիշնանի և Թոմաս Սթեյցի հետ արժանացել է Քիմիայի Նոբելյան մրցանակի՝ դառնալով իսրայելացի 10 նոբելյան մրցանակակիրներից առաջին իսրայելցի կինը, որ արժանանում է Նոբելյան մրցանակի[20], Միջին Արևելքից առաջին կին Նոբելյան մրցանակակիր գիտնականը[21][22]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոնաթը (ծննդյան անունը՝ Լիֆշից)[23] ծնվել է Երուսաղեմի Գեուլա շրջանում[24], Հիլլել և Էսթեր Լիֆշիցների ընտանիքում, ովքեր սիոնիստ հրեաներ էին և Պաղեստին էին գաղթել Լեհաստանի Զդունսկա Վոլյա քաղաքից 1933 թվականին նախքան Իսրայելի հիմանդրումը[25]։ Ադայի հայրը ռաբբի էր, և նա սերում էր ռաբբունական ընտանիքից։ Երուսաղեմում հաստատվելով՝ ընտանիքը նպարեղենի խանութ բացեց, սակայն դժվարությամբ էին ծայրը ծայրին հասցնում։ Ուրիշ ընտանիքների հետ միասին ապրում էին խիտ բնակեցված շրջանում, և Յոնաթը հիշում է, որ իր միակ զբաղմունքը գրքերն էին[26]։ Չնայած աղքատ պայմաններին, ծնողները Ադային ուղարկել են հարևանությամբ գործող դպրոց՝ ապահովելով նրա համար լավ կրթություն։ Երբ հայրը 42 տարեկան հասակում մահացավ, ընտանիքը տեղափոխվեց Թել Ավիվ[27]։ Յոնաթը ընդունվեց Տիչոն Հադաշ ավագ դպրոց, չնայած մայրը չէր կարող վճարել ուսման համար. փոխարենը նա ուսանողներին մաթեմատիկայի դասեր էր տալիս[28]։ Ադայի համար ոգեշնչման աղբյուր է եղել Մարի Կյուրին[29], սակայն նա նշում է, որ Կյուրիով տարվել է պատանի տարիքում՝ կարդալով նրա կենսագրականը[30]։ Ադան վերադարձել է Երուսաղեմ, 1962 թվականին ավարտել Երուսաղեմի հրեական համալսարանի քիմիական ֆակուլտետը (բակալավրի աստիճան), 1964 թվականին՝ նույն համալսարանի կենսաքիմիայի ֆակուլտետը (մագիստրոսի աստիճան)։ 1968 թվականին բյուրեղագնդիկների ճառագայթային ուսումնասիրության համար Գիտությունների Վեյցման ինստիտուտից ստացել է դոկտորի գիտական աստիճան (գիտական ղեկավար՝ Վոլֆի Տրաուբ)[31][32][33]։

Ադա Յոնաթն ունի մեկ դուստր՝ Հագիթ Յոնաթը, ով աշխատում է Շեբա բժշկական կենտրոնում և մեկ թոռնիկ՝ Նոան[34]։ Նա հակա-օկուպացիոն ակտիվիստ դոկտոր Ռուչամա Մարտոնի զարմուհին է[35]։

Ադա Յոնաթը կոչ է արել անվերապահորեն ազատ արձակել Համասի բոլոր բանտարկյալներին, ասելով.

Պաղեստինցիներին գերի պահելով՝ նրանք վնասում են Իսրայելին և նրա քաղաքացիներին, երբ ազատ արձակելու բանտարկյալներ չունենանք, նրանք ստիպված չեն լինի զինվորներին առևանգել[36]։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1969-1970 թվականներին Ադա Յոնաթն աշխատել է ԱՄՆ-ում, այդ թվում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ 1970 թվականին նա Իսրայելում հիմնում է սպիտակուցների բյուրեղագիտության լաբորատորիա։ 1979-1984 թվականներին Բեռլինի Մաքս Պլանկի անվան մոլեկուլային գենետիկայի ինստիտուտում Հեյնց Գունտեն Ուիտմանի հետ եղել է խմբային առաջնորդ, 1977-1978 թվականներին՝ Չիկագոյի համալսարանի այցելու պրոֆեսոր։

Ադա Յոնաթն առաջիններից էր, որ ուսումնասիրել է ռիբոսոմները և առաջինն է օգտագործել սպիտակուցային բյուրեղագրության ցածր ջերմաստիճանի եղանակը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարվիի մրցանակ, 2002
  • Պաուլ Կարերի ոսկե մեդալ, 2004
  • Քիմիայի Վոլֆ մրցանակ Ջորջ Ֆեհերի հետ, 2006
  • Ռոտշիլդի կենսական գիտությունների մրցանակ, 2006
  • Արվեստի, գիտության և մշակույթի EMET մրցանակ Պերեց Լավիի (բժշկագիտություն) և պրոֆեսոր Էլի Կեշետի (կենսաբանություն) հետ, 2006
  • Պաուլ Էրլիխի և Լյուդվիգ Դամշտեդտերի մրցանակ Հարրի Նոլերի հետ, 2007
  • Ալբերտ Էյնշտեյնի անվան գիտության համաշխարհային մրցանակ կրիստոգենիայի և բյուրեղների իննովացիոն տեխնիկայի բնագավառում ներածության և ռիբոսոմալ բյուրեղների բնագավառում սպիտակուցային կենսասինթեզի ներդրման համար, 2008[37]
  • Քիմիայի Նոբելյան մրցանակ Վենկատրաման Ռամակրիշնանի և Թոմաս Սթեյցի հետ, 2009[38]։ Առաջին իսրայելցի կինն է, որ արժանացել է Նոբելյան մրցանակի[39]
  • Վիլհելմ Էքսներ մեդալ, 2010[40]

2015 թվականի մայիսի 27-ին արժանացել է Լոձի բժշկական համալսարանի պատվավոր կոչման[41]։ Նույն տարում արժանացել է Մաիլայի Դե լա Սալե համալսարանի պատվավոր դոկտորի կոչման[42]։

Հեռախոսային զրույց Ադա Յորթանի հետ Նոբելյան մրցանակի հայտարարման ժամանակ

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ
  • ԱՄՆ գիտության և արվեստի ակադեմիայի անդամ
  • Իսրայելի բնագիտական և հումանիտար գիտությունների ակադեմիայի անդամ
  • Եվրոպայի գիտության և արվեստի ակադեմիայի անդամ
  • Մոլեկուլային կենսաբանության եվրոպական կազմակերպության անդամ

2014 թվականի հոկտեմբերի 18-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Յոնաթին շնորհվել է Գիտությունների պապական ակադեմիայի անդամի կոչում[43]։

Ադա Յոնաթը Գիտությունների Վեյցման ինստիտուտում

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ada Yonath. Can structures lead to better drugs? Lessons from ribosome research // From molecules to medicines / J. L. Sussman, and P. Spadon, eds. - Dordrecht, The Netherlands: Springer, 2009. - P. 231-251. - 249 p. - ISBN 978-90-481-2338-4.
  • Ada Yonath. Ribosome: an ancient cellular nano-machine for genetic code translation // Biophysics and the challenges of emerging threats / J. D. Puglisi, ed. - Dordrecht, The Netherlands: Springer, 2009. - P. 121-155. - 180 p. - ISBN 978-90-481-2367-4.
  • Ada Yonath. Ribosomal crystallography: peptide bond formation, chaperone assistance, and antibiotics inactivation // New Technologies for Current Challenges in Biology and Beyond / J. D. Puglisi, ed. - Dordrecht, The Netherlands: Springer, 2007. - P. 121-147. - 155 p. - ISBN 978-1402058998.
  • Ada Yonath. Ribosomal crystallography: peptide bond formation, chaperone assistance and antibiotics activity (англ.) // Molecules and Cells : Ж. - 2005. - Vol. 20, no. 1. - P. 1-16.
  • Ada Yonath. Antibiotics targeting ribosomes: resistance, selectivity, synergism, and cellular regulation (англ.) // Annual Review of Biochemistry : Ж. - 2005. - Vol. 74. - P. 649-679.
  • Ada Yonath, Anat Bashan. Initiation, peptide bond formation and amino acid polymerization are hampered by antibiotics (англ.) // Annual Review of Microbiology : Ж. - 2004. - Vol. 58. - P. 233-251.
  • Ada Yonath. Ribosomal crystallography: dynamics, flexibility and peptide bond formation // Conformational Proteomics of Macromolecular Architecture / R.H. Cheng and L. Hammar, eds. - New Jersey: World Scientific Publishing, 2004. - P. 245-290. - 420 p. - ISBN 981-238-615-1.
  • Ada Yonath. Ribosomes, the machines of life // Life science for the 21st century / E. Keinan, I. Schechter and M. Sela, eds. - Weinheim, Germany: Wiley-VCV Press, 2004. - P. 1-47. - 372 p. - ISBN 978-3-527-30588-9.
  • Ada Yonath. Ribosomal Tolerance and Peptide Bond Formation (англ.) // Biological Chemistry : Ж. - 2003. - Vol. 384. - P. 1411-1419.
  • Ada Yonath. The search and its outcome: high-resolution structures of ribosomal particles from mesophilic, thermophilic and halophilic bacteria at various functional states (англ.) // Annual Review of Biophysics and Biomolecular Structure : Ж. - 2002. - Vol. 31. - P. 257-273.
  • Ada Yonath. High-resolution structures of large ribosomal subunits from mesophilic eubacteria and halophilic archaea at various functional states (англ.) // Current Protein and Peptide Science : Ж. - 2002. - Vol. 3, no. 1. - P. 67-78.
  • Ada Yonath and Francois Franceschi. Ribosomes // Encyclopedia of Molecular Biology / T. E. Creighton, ed. - A. Wiley-Interscience Publication, J. Wiely and Sons, 1999. - P. 2197-2202. - 2878 p. - ISBN 978-0-471-15302-3.
  • Ada Yonath. Approaching atomic resolution in crystallography of ribosomes (англ.) // Annual Review of Biophysics and Biomolecular Structure : Ж. - 1992. - Vol. 21. - P. 77-93.
  • Ada Yonath, Heinz-Günter Wittman. Approaching the molecular structure of ribosomes (англ.) // Biophysical Chemistry : Ж. - 1988. - Vol. 29, no. 1-2. - P. 17-29.
  • Ada Yonath, Heinz-Günter Wittman. New aspects in 3-dimensional structure determination of ribosomal particles // Structure and Expression / M. H. Sarma, R. H. Sarma, eds. - Schenectady, NY: Adenine Press, 1988. - P. 191-207. - 342 p. - ISBN 978-0940030213.
  • Ada Yonath, Heinz-Günter Wittman. Crystallographic and image reconstruction studies on ribosomal particles from bacterial sources (англ.) // Methods in Enzymology : Ж. - 1988. - Vol. 164. - P. 95-117.
  • Ada Yonath. Crystallographic and image reconstruction studies on ribosomal particles from bacterial sources (англ.) // Trends in Biochemical Sciences : Ж. - 1984. - Vol. 9, no. 5. - P. 227-230.
  • A. Yonath, J. Müssig, H. G. Wittman. Parameters for crystal growth of ribosomal subunits (англ.) // Journal of Cellular Biochemistry : Ж. - 1982. - Vol. 19, no. 2. - P. 145-155.
  • A. Podjarny, A. Yonath, W. Traub. Application of multivariate distribution theory to phase extension for crystalline proteins (англ.) // Acta Crystallographica Section A : Ж. - 1976. - Vol. 32, no. 2. - P. 281-292.
  • A. Yonath, W. Traub. Polymers of tripeptides as collagen models. IV. Structure analysis of poly(L-proly-glycyl-L-proline) (англ.) // Journal of Molecular Biology : Ж. - 1969. - Vol. 43, no. 3. - P. 461-477.
  • W. Traub, A. Yonath, S. M. Segal. On the molecular structure of collagen (англ.) // Nature : Ж. - 1969. - Vol. 221, no. 5184. - P. 914-917.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 http://www.nytimes.com/2009/10/08/science/08nobel.html
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. http://www.nasonline.org/member-directory/members/20004897.html
  7. 7,0 7,1 https://royalsociety.org/news/2020/04/outstanding-scientists-elected-as-fellows-and-foreign-members-of-the-royal-society/
  8. https://www.youtube.com/watch?v=J2KUQtAbyts
  9. https://www.youtube.com/watch?v=ETc4DaARjpI
  10. http://www.nobelprize.org/nobel_prizes/chemistry/laureates/2009/
  11. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  12. https://harveypz.net.technion.ac.il/harvey-prize-laureates/
  13. https://www.uni-frankfurt.de/44556747/Preistr%C3%A4ger_innen_seit_1952
  14. https://www.wilhelmexner.org/en/medalists/
  15. https://www.cuimc.columbia.edu/research/louisa-gross-horwitz-prize/horwitz-prize-awardees/2010-2001-awardees
  16. https://www.chem.tamu.edu/medals+lectureships/cotton-medal/Cotton-Medal.php
  17. https://www.aps.org/programs/international/programs/beller.cfm
  18. https://ptchem.pl/pl/honors/winners-of-the-medals-and-ptchem-awards
  19. «Israel Prize Official Site (in Hebrew), Recipient's C.V.».
  20. Lappin, Yaakov (2009 թ․ հոկտեմբերի 7). «Nobel Prize Winner 'Happy, Shocked'». Jerusalem Post. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 7-ին.
  21. Karin Klenke, Women in Leadership: Contextual Dynamics and Boundaries, Emerald Group Publishing, 2011, p. 191.
  22. Interview, Ada E. Yonath, The Nobel Prize in Chemistry 2009
  23. «מנכ"ל המדינה (p. 4; 18.11.09 "ידיעות אחרונות") PDF» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
  24. «Ada Yonath- L'Oréal-UNESCO Award». Jerusalem Post. 2008 թ․ մարտի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
  25. István Hargittai, Magdolna Hargittai “Candid science 6”: Interview with Ada Yonath (p. 390): In this source the surname is spelled Livshitz.
  26. Talk given at Moriah College, Sydney, 18 February 2010 as noted by a student present from James Ruse Agricultural High School
  27. «Israeli professor receives Life's Work Prize for women in science». Ministry of Foreign Affairs. 2008 թ․ հուլիսի 28.
  28. «Former 'village fool' takes the prize, Jerusalem Post». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
  29. «ISRAEL21c - Uncovering Israel». Israel21c.
  30. Talk given at Moriah College, 18 February 2010
  31. «(IUCr) European Crystallography Prize». iucr.org.
  32. Traub, Wolfie; Yonath, Ada (1966). «POLYMERS OF TRIPEPTIDES AS COLLAGEN MODELS .I. X-RAY STUDIES OF POLY (L-PROLYL-GLYCYL-L-PROLINE) AND RELATED POLYTRIPEPTIDES». Journal of Molecular Biology. 16 (2): 404. doi:10.1016/S0022-2836(66)80182-1.
  33. Yonath, Ada; Traub, Wolfie (1969). «POLYMERS OF TRIPEPTIDES AS COLLAGEN MODELS .4. STRUCTURE ANALYSIS OF POLY(L-PROLYL-GLYCYL-L-PROLINE)». Journal of Molecular Biology. 43 (3): 461. doi:10.1016/0022-2836(69)90352-0.
  34. Ofri Ilani. «Israel's Prof. Ada Yonath wins Nobel Prize for Chemistry». Haaretz.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
  35. Former 'village fool' takes the prize Արխիվացված Հունվար 17, 2012 Wayback Machine, Judy Siegel-Itzkovich, Jerusalem Post 8 March 2008
  36. Israeli Nobel Laureate calls for release of all Hamas prisoners Արխիվացված 2010-02-08 Wayback Machine, Haaretz 10 October 2009
  37. «Albert Einstein World Award of Science 2008». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
  38. «Nobel Prize in Chemistry 2009». Nobel Foundation. Արխիվացված օրիգինալից հոկտեմբերի 10, 2009-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 7-ին.
  39. Wills, Adam (2009 թ․ հոկտեմբերի 7). «Ada Yonath-First Israeli Woman to win Nobel Prize». Jewish Journal. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 7-ին.
  40. Editor, ÖGV. (2015). Wilhelm Exner Medal. Austrian Trade Association. ÖGV. Austria.
  41. zk, Biuro. «Uniwersytet Medyczny w Łodzi». www.umed.pl. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 1-ին.
  42. http://www2.warwick.ac.uk/services/gov/hongrads/summer2015
  43. «Rinunce e nomine». vatican.va.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադա Յոնաթ» հոդվածին։