Ագրոֆիզիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ագրոֆիզիկա, ագրոնոմիական ֆիզիկա, գիտություն բույսերի արտաքին կենսապայմանների հետազոտության ֆիզիկական մեթոդների և կենսագործունեության ֆիզիկական պրոցեսների մասին։

Ուսումնասիրում է հողի, բույսի և մթնոլորտի գետնամերձ շերտի ֆիզիկական երևույթները։ Օգտվելով ֆիզիկայի տեսական ու գործնական նվաճումներից՝ ագրոֆիզիկան մշակում է բույսերի բերքատվության բարձրացմանը և վաղահասությանը նպաստող միջոցներ։

Ագրոֆիզիկայի հիմնական բաժիններն են՝

ԽՍՀՄ-ում ագրոֆիզիկոսների դպրոցի հիմնադիրը ագրոֆիզիկոս Իոֆֆեն է։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 61