Ագնետա Ֆելտսկուգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագնետա Ֆելտսկուգ
Բնօրինակ անունշվեդ.՝ Agnetha Fältskog
Ի ծնե անունշվեդ.՝ Agnetha Åse Fältskog
Ծնվել էապրիլի 5, 1950(1950-04-05)[1][2] (74 տարեկան)
Յոնչյոպինգ, Շվեդիա[3]
Երկիր Շվեդիա
ԺանրերՀիթ, dansband music?, Եվրո փոփ և դիսկո
Մասնագիտությունschlager singer, ինքնակենսագիր, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, ստուդիական երաժիշտ, փոփ երգիչ, disco singer և dansband singer
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլColumbia Records
ԱնդամակցությունBernt Enghardts orkester? և ABBA
ԱմուսինԲյորն Ուլվեյս
Պարգևներ
Կայքagnetha.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Agnetha Fältskog Վիքիպահեստում

Ագնետա Ֆելտսկուգ (շվեդ.՝ Agnetha Fältskog, ամբողջ անունը` Ագնետա Էսե Ֆելտսկուգ (Agnetha Åse Fältskog), ապրիլի 5, 1950(1950-04-05)[1][2], Յոնչյոպինգ, Շվեդիա[3]), շվեդ երգչուհի, երգահան և երաժշտական պրոդյուսեր, առավել հայտնի է որպես «ԱԲԲԱ» խմբի երգչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագնետա Ֆելտսկուգը ծնվել է շվեդական Յոնչյոպինգ քաղաքում, հանրախանութի մենեջերի ընտանիքում, որտեղ մեծանում էր նաև նրա կրտսեր քույրը։ Նրա հայրը մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում երաժշտության և շոու բիզնեսի նկատմամբ։

15 տարեկանում Ագնետան դարձել է Բենգտ Էնգհարտսի նվագախմբի երգչուհին։ 1967 թվականին նա գրել է «Jag var så kär» («I Was So in Love») երգը, որը Շվեդիայում դարձել էր հիթ։ Այնուհետև դրան հաջորդել են այլ հիթեր և երաժշտական ալբոմներ, որոնց մեծամասնությունը ստեղծվել էին անձամբ Ագնետայի կողմից։ Այն ժամանակ Ագնետան արդեն իսկ դարձել էր Շվեդիայի ամենահայտնի երգչուհիներից մեկը։ Նա աշխատել է նաև Արևմտյան Բեռլինում` գերմանացի պրոդյուսեր և երգերի հեղինակ Դիտեր Ցիմերմանի հետ, գերմաներեն լեզվով թողարկել մի քանի սինգլ։ Ըստ Ագնետայի, այդ երգերի հաջողությունը նրանցում հաճելի մեղեդի և հիշվող լինելու մեջ է։ Նրա երգերից մի քանիսի հեղինակը Ստիգ Անդերսոնն էր, ով ավելի ուշ դարձավ «ԱԲԲԱ» խմբի մենեջերը։

Ապագա «ԱԲԲԱ» խմբի կազմում Ագնետան առաջին անգամ երգել է Գյոթեբորգի ռեստորաններից մեկում` 1970 թվականի նոյեմբերի 1-ին։ 1972 թվականին Ագնետան ելույթ է ունեցել «Jesus Christ Superstar» մյուզիքլի շվեդական բեմականացման մեջ, հանդես գալով Մարիամ Մագդաղենացու դերով։

1975 թվականին, արդեն իսկ հանդիսանալով «ԱԲԲԱ» քառյակի անդամ, նա թողարկել է շվեդերեն «Elva kvinnor i ett hus» սոլո ալբոմը։ «ԱԲԲԱ» քառյակի հրաժեշտի «The Day Before You Came» («Den Lidande Fågeln») հիթը ձայնագրվել է 1982 թվականի օգոստոսի 20-ին։ Ըստ քառյակի աուդիոինժեներ Մայքլ Տրետովի հիշողությունների, Ագնետան այն կատարել է անջատված սարքավորումների առկայությամբ և առանց լուսավորության, իսկ բոլորի տրամադրությունն ընկած էր, մթնոլորտը ճնշող և արդեն իսկ պարզ էր, որ դա վերջն է[5]։ Այնուամենայնիվ, մեկ ամիս անց, նկարահանվել է երգի տեսահոլովակը։ 2012 թվականին, երգի 30-ամյակի կապակցությամբ, թողարկվել է տեսահոլովակի ռեմիքս տարբերակը, որտեղ ցուցադրվում են կադրեր` 62-ամյա Ագնետայի մասնակցությամբ։

2013 թվականին, իր հարցազրույցներից մեկում Ագնետան պատմել է, որ 1982 թվականին, քառյակի լուծարվելուց հետո նա երկար բուժվել է դեպրեսիայից, զբաղվել յոգայով[6]։ 1980-ականներին նա թողարկել է մի քանի սոլո ալբոմներ, իսկ 1987 թվականին թողարկված ալբոմից հետո, նա երկար ժամանակով հեռացել է երաժշտական աշխարհից։

2004 թվականին Ագնետան թողարկել է «If I Thought You’d Ever Change Your Mind» սինգլը, իսկ մի քանի շաբաթ անց թողարկվեց նրա «My Colouring Book» ալբոմը, որը կազմված էր երգչուհու 1960-ականներին հնչած հիթերից։ Ալբոմը հաջողություն գրանցեց եվրոպական մի շարք երկրներում և ջերմությամբ ընդունվեց երաժշտական քննադատների կողմից։

2007 թվականին նա ներկա էր Ստոկհոլմում «Mamma Mia!» մյուզիքլի ավարտական ցուցադրությունից հետո տեղի ունեցած արարողությանը։ 2013 թվականին աշխատել է «А» ալբոմի վրա, որի շնորհանդեսը տեղի է ունեցել Լոնդոնում։ Այդ ալբոմում տեղ են գտել միայն նոր երգեր։ Ալբոմի թողարկվելուց հետո BBC-ն նկարահանել է վավերագրական ֆիլմ` «Ագնետա. ԱԲԲԱ և այլն...»: Լոնդոնում, նա հեռուստակամրջի միջոցով ելույթ է ունեցել երկրպագուների առջև` Ստոկհոլմում «ԱԲԲԱ»-ի թանգարանը բացվելու առիթով։ Նա միակն էր քառյակից, ով անձամբ չէր կարողացել մասնակցել թանգարանի բացմանը[6]։

1996 թվականին Շվեդիայում լույս էր տեսել Ագնետայի «Som jag är» ինքնակենսագրությունը։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին Ագնետան ամուսնացել է Բյորն Ուլվեուսի հետ։ Նրանց միջև ռոմանտիկ կապն ի հայտ էր եկել 1969 թվականին՝ շվեդական հեռուստատեսությունում նկարահանումների ժամանակ։ Նրանք ունեն երկու երեխա` մեկ դուստր (ծնվ. 1973 թ.) և մեկ որդի (ծնվ. 1977 թ.):

Ագնետան և Բյորնը բաժանվել են 1978 թվականի վերջին և Ագնետան լքել է իրենց ընդհանուր տունը` ամանորյա գիշերը[6]։ Այնուամենայնիվ նրանք որոշել էին, որ իրենց ընտանեկան կյանքի տհաճությունները չպետք է ազդեն քառյակում իրենց աշխատանքի վրա[7]։ Հետագայում Ագնետան ամուսնացել է վիրաբույժ Թոմաս Սոնենֆելդի հետ։

Ներկայումս Ագնետան ապրում է այն 14 կղզիներից մեկում, որոնց վրա կառուցված է Ստոկհոլմը։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1968 — Agnetha Fältskog (ալբոմ)
  • 1969 — Agnetha Fältskog Vol.2
  • 1970 — Som Jag Är
  • 1971 — När En Vacker Tanke Blir En Sång
  • 1973 — Agnetha Fältskog - Bästa
  • 1975 — Elva Kvinnor I Ett Hus
  • 1979 — Tio År Med Agnetha
  • 1980 — Nu Tändas Tusen Juleljus — Agnetha&Linda
  • 1983 — Wrap Your Arms Around Me
  • 1985 — Eyes Of A Woman
  • 1986 — Sjung Denna Sång
  • 1987 — Kom Följ Med I Vår Karusell — Agnetha&Christian
  • 1987 — I Stand Alone
  • 1994 — Geh' Mit Gott (գերմաներեն)
  • 1996 — My Love, My Life
  • 1997 — My Love, My Life (ալբոմ)
  • 1998 — That's Me: Greatest Hits
  • 2004 — My Colouring Book
  • 2004 — De Första Åren /Agnetha Fältskog 1967—1979
  • 2008 — My Very Best /Agnetha Fältskog 2008
  • 2013 — А (ալբոմ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Dutch Top 40
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #119519046 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. H.M. Konungen har beslutat om ordens­förläningar för exceptionella insatser (շվեդերեն)
  5. «Страдающая птица над шхерами». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 12-ին.
  6. 6,0 6,1 6,2 В Стокгольме открылся музей одной из самых популярных групп в мировой истории
  7. «Agneta Faltskog — Biography». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագնետա Ֆելտսկուգ» հոդվածին։