Ագարակ (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ագարակ (Մեղրի)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագարակ (այլ կիրառումներ)
Քաղաք
Ագարակ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Համայնք Մեղրի համայնք[1]
Հիմնադրված է1949[2] թ.
Մակերես6±1 կմ²
ԲԾՄ650 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն4300 մարդ (2015)
Ազգային կազմհայեր
Տեղաբնականունագարակցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ286
Փոստային դասիչ3403
Ագարակ (քաղաք) (Հայաստան)##
Ագարակ (քաղաք) (Հայաստան)
Ագարակ (քաղաք) (Սյունիքի մարզ)##
Ագարակ (քաղաք) (Սյունիքի մարզ)

Ագարակ (Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն), քաղաք Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Արաքս գետի ձախ ափին՝ ծովի մակերևույթից 650 մ բարձրության վրա։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է 80 կմ դեպի հարավ-արևմուտք։ Իրանի հետ սահմանից հեռու է 2-3 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնադրվել է 1949 թ.՝ պղնձամոլիբդենային հանքավայրի պաշարների շահագործումն իրականացնելու ակնկալիքով։ Նույն թվականի գարնանը Արաքս գետի ձախ ափին կառուցվեց առաջին փայտյա տնակը և այդ ժամանակվանից սկսվեց կոմբինատին կից ավանի կառուցումը, որը ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության 1954 թվականի մայիսի 18-ի հրամանագրով դասվեց ՀԽՍՀ քաղաքատիպ ավանների շարքը։

Քաղաքի կարգավիճակ է ստացել 1990-ական թվականներին։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշտական բնակչությունը 2022 թվականի դրությամբ կազմել է 5230 մարդ, որի գերակշռող մեծամասնությունը աշխատում է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում և նրան սպասարկող մանր հիմնարկ-ձեռնարկություններում։

Տարի Բնակչություն
1972 3800 մարդ
1979 4073 մարդ
2001 4801 մարդ
2009 4872 մարդ
2010 4881 մարդ
2011 4908 մարդ
2012 4929 մարդ
2013 4443 մարդ
2014 4386 մարդ
2015 4300 մարդ


Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագարակ (քաղաք)» հոդվածին։