Աբդիսարես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբդիսարես
Ծոփքի թագավոր
Իշխանությունմ.թ.ա. 2-րդ դարի վերջ[1]
Թագադրումմ.թ.ա. 220[2][3]
Ծնվել է՝մ.թ.ա. 3-րդ դար
Մահացել է՝մ. թ. ա. 200
Վախճանի վայրԾոփք
ՀարստությունԾոփքի Երվանդունիներ
ՆախորդԱրշամ[3], Շավարշ Ա[4]
ՀաջորդողՇավարշ Ա[2][4]
ՏոհմԵրվանդունիներ
քաղաքական գործիչ և գերիշխան
ՀայրԱրշամ[3], Շավարշ Ա[4]
ԵրեխաներՇավարշ Ա[2][4]

Աբդիսարես նաև Աբդիսար (հուն. Αβδισσαρης, ծննդյան և մահվան թվականներն անհայտ - մ.թ.ա. 2-րդ դարի վերջ), Ծոփքի թագավոր մ.թ.ա. 2-րդ դարի վերջում[1], մ.թ.ա. 220 թվականից[2][3]։ Ծոփքի Շավարշ Ա (Քսերքսես) թագավորի որդին կամ հայրը[4]։ Ըստ մեկ այլ տեղեկության՝ որդի և հաջորդ Արշամ թագավորի, հայր Շավարշ Ա-ի[3]։ Ըստ Լեոյի Շավարշ Ա-ի հայրը[2]։

Աբդիսարես արքայի դրամը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբդիսարես արքայի մեզ հասած դրամը արևելյան տեսք ունի։ Նա կրում է ցածրադիր, դեպի վեր նեղացող երեք ճյուղերի բաժանվող թագ, նման այն գլխարկներին, որոնք պատկերված են հայերի ու կապադովկիացիների գլուխներին՝ Պերսեպոլիսի բարձրաքանդակների վրա։ Աբդիսարեսը հակառակ հելլենիստական սովորության ունի մորուք ու թավ մազեր ծոծրակի վրա։ Աբդիսարեսի դրամի մյուս երեսին պատկերված է նույնպիսի արծիվ, որպիսին առկա է Արշամի դրամի վրա և հունարեն մակագրություն[5]։

Նախորդող
Արշամ[3], Շավարշ Ա[4]
Ծոփքի թագավոր
Աբդիսարես

220 - 200
Հաջորդող
Շավարշ Ա[2][4]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Հայ Ժողովրդի Պատմություն», Հ. 1., Խմբ.` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: ՀՍՍՀ ԳԱ Պատմության ին-տ. Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1971 .էջ 693
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Հայոց Պատմություն», Լեո, հատոր Ա, էջ 291-292
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչեայ Աճառեան։ Երեւանի Պետական Համալսարան, Երեւան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 11
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 «Պատմութիւն Հին Հայ Տարազին», Վարդան Հացունի, Վենետիկ-Սբ. Ղազար կղզի, 1924, էջ 47
  5. «Հայ Ժողովրդի Պատմություն», Հ. 1., Խմբ.` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: ՀՍՍՀ ԳԱ Պատմության ին-տ. Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1971 .էջ 881

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 181
  • «Պատմութիւն Հին Հայ Տարազին», Վարդան Հացունի, Վենետիկ-Սբ. Ղազար կղզի, 1924, էջ 47
  • «Հայ Ժողովրդի Պատմություն», Հ. 1., Խմբ.` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: ՀՍՍՀ ԳԱ Պատմության ին-տ. Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1971 ., էջ 693, 881
  • «Հայոց Պատմություն», Լեո, հատոր Ա, էջ 291-292
  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչեայ Աճառեան։ Երեւանի Պետական Համալսարան, Երեւան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 11