«Սպիտակ ձի» առանձնատունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Սպիտակ ձի» առանձնատունը
անգլ.՝ The Pale Horse
ՀեղինակԱգաթա Քրիստի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ և քրեական
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էԱգաթա Քրիստիի մտացածին տիեզերք
Էջեր256
ՆախորդDouble Sin and Other Stories?
ՀաջորդThe Mirror Crack'd from Side to Side?
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչCollins Crime Club
Հրատարակման տարեթիվնոյեմբերի 6, 1961
ԳՄՍՀ2-7024-1388-9
OCLC13290466

«Սպիտակ ձի» (անգլ.՝ The Pale Horse), անգլիացի գրող Ագաթա Քրիստիի դետեկտիվ վիպակն է, որը գրվել է 1961 թվականին։ Գրքում ներկա է Քրիստիի ամենահայտնի կերպարներից մեկը՝ դետեկտիվ գրող Ադրիանա Օլիվերը։ Բնագրում առանձնատան անվանումը «Գունատ ձի» է, որը վերցված է Հայտնություն գրքի տեքստից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ Մարկ Իստերբրուկը որոշում է պարզել այն խորհրդավոր հանգամանքները, որոնք կապված են խորհրդավոր մահերի շարքի հետ։ Ոչ ոք նրան լուրջ չի ընդունում։ Մարկին համաձայնվում է օգնել միայն Ջինջեր Կորիգանը՝ երիտասարդ գեղեցիկ աղջիկ, ով արկածներ է փնտրում։ Այդ ժամանակ ոստիկանության տեսուչ Լեժենը հետաքննում է Հայր Գորման քահանայի սպանությունը, որի ժամանակ գտնվել էր մի թուղթ, որում գրված էր մի քանի անուններ։ Ինչպես պարզվում է, այդ բոլոր մարդիկ մահացած էին։

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարկ Իստերբրուկ — պատմաբան
  • Տեսուչ Լեժեն — քննիչ
  • Արիանդա Օլիվեր — դետեկտիվների հայտնի հեղինակ
  • Ջիմ Կորիգան — ոստիկանական վիրաբույժ
  • Ջինջեր Կորիգան — երիտասարդ կին (կապ չունի Ջիմի հետ)
  • Պարոն Վենեյբլս — հարուստ հաշմանդամ
  • Զախարիա Օսբորն — դեղագործ
  • Պարոն Բրեդլի — «Գունատ ձի» հյուրանոցի օրինական ներկայացուցիչ
  • Թիրզա Գրեյ — Մութ արվեստի պրակտիկանտ
  • Սիբիլ Ստեմֆորդես — մեդիում
  • Բելլա Ուեբ — Թիրզա Գրեյի խոհարարը և կախարդ
  • Թոմազինա Տակերտոն — հարուստ երիտասարդ կին
  • Պանելա «Մակ» Ստիրլինգ — ծաղիկների հետազոտություների աշխատակից
  • Калеб Դեյն Կելտրոպ — տեղացի փոխանորդ
  • Տիկին Դեյն Կելտրոպ — փոխանորդի կինը
  • Ռոդա Դեսպարդ — Մարկ Իստերբրուկի քույրը
  • Գնդապետ Հյու Դեսպարդ — Ռոդայի ամուսինը
  • Տիկին Տակերտոն — Թոմազինայի խորթ մայրը
  • Տիկին Կոպինս — պանսիոնի տերը, որտեղ մահանում է Տիկին Դեվիսը
  • Հերմիա Ռեդկլիֆ — Մարկի ընկերուհին
  • Դեվիդ Արդինգլեյ — Մարկի ընկերը և պատմաբան
  • Հայր Գորման — հռոմեական կաթոլիկ քահանա

Քրիստիի այլ ստեղծագործություններից կրկնվող կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հերոսներից Ռոուդը և նրա անուսին մայոր Դեսպարդը նախկին եղել են Սեղանի վրայի խաղաքարտերը վիպակում, որտեղ նաև կա Արիանդա Օլիվերը։ Այնտեղ նրանք առաջին անգամ հանդիպում և սիրահարվում են, իսկ այստեղ նրանք արդեն ամուսնացած են։
  • Վիպակում մեջբերված թալիում թունավոր թույնը նույնիսկ մի քանի անգամ փրկել է մարդկանց կյանքը։ 1977 թվականին Լոնդոնի հիվանդանոցներից մեկում մի աղջիկ է դիմում, ով հիվանդացել էր անհայտ հիվանդությամբ։ Մի բուժքույր, կարդալով վիպակը, հասկանում է, որ դա տիպիկ թալիումի թունավորում է։ Ձեռնարկվում են միջոցներ, և աղջիկը վերականգնվում է թունավորումից։ Նույն թվականին, բայց ԽՍՀՄ-ում, նույնպես լինում է թալիումով թունավորման դեպք։ Այդ գործը հետաքննում է քննիչ Յամպոլսկին, ով կարդացել էր այդ ժամանակ հրատարակված Ագաթա Քրիստիի գրեթե բոլոր գրքերը։ Նա առաջինն էր հասկացել թունավորման պատճառը, որը տևել էր 2 տարի։ Այդ դեպքերի գլխավոր մեղավորը տնային բռնակալ Դմիտրի Փարաֆոնովն էր, ով հետագայում դատապարտվում է գնդակահարման։ Մանրամասները պատմվում են «Հետաքննությունը վարել են...»-ի թողարկումներից մեկում։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1977 թվականին թողարկվել է հեռուստատեսային ֆիլմը, սակայն այնտեղ բացակայում էր Ադրիանա Օլիվերը և ներառված էր նոր կերպար՝ Ջիմ Բաթլը։
  • 2011 թվականին թողարկվել է հեռուստատեսային ֆիլմ՝ «Ագաթա Քրիստիի Միսս Մարփլ» հեռուստասերիալի շրջանակներում, որտեղ բացակայում է Տիկին Օլիվերը և ներառված է Միսս Մարփլը։