White House Honey Ale

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

White House Honey Ale (Սպիտակ տան մեղրի գարեջուր), առաջին հայտնի գարեջուրն է, որը պատրատսվել է Սպիտակ տանը[1]։ Գործընթացն սկսվել է 2011 թվականի հունվարին[2], նախագահ Բարաք Օբամաի պահանջով, որն իր հաշվին գնել էր տանը գարեջուր պատրաստելու տակառ[3]։ 2012 թվականի դրությամբ արտադրվում էր գարեջրի երեք տեսակ` White House Honey Blonde Ale, White House Honey Porter և White House Honey Brown[4]:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակ տան խոհարարներին ասվել էր օգտագործել գարեջրի պատրաստման «ավանդական մեթոդներ»` նախքան այն կշշալցվեր ու կպիտակավորվեր։ Գարեջրի մեջ ավելացվել է մեղր[5]։ Լոգոյի վրա պատկերված է Սպիտակ տունը` դեղին շրջանակով եզրագծված[6]։

Գարեջուրը պատրաստվել է Սպիտակ տանն անցկացված բազմաթիվ միջոցառումների համար։ Սուպերբոուլ խնջույքը, որին այցելել էր մոտավորապես 200 մարդ, այդ թվում` հայտնի աստղեր ու ԱՄՆ կոնգրեսի անդամներ, եղել է առաջին միջոցառումներից մեկը, որի ժամանակ մատուցվել է գարեջուրը[6]։ Խնջույքի համար նախատեսված է եղել գրեթե 38 լ գարեջուր, 90-100 շշով[1]։ Գարեջուր է պատրաստվել նաև Սուրբ Պատրիկի օրվա տոնակատարության համար։

Բարաք Օբաման և Դակոտա Մեյերը White House Honey Ale գարեջուր են խմում 2011 թվականի սեպտեմբերի 15-ին

2011 թվականի սեպտեմբերի 15-ին ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի սերժանտ Դակոտա Մեյերը Սպիտակ տանն արժանացել է Պատվո շքանշանի։ Ավելի վաղ, երբ հեռախոսով նրան տեղեկացրել են պարգևատրման մասին, նա Բարաք Օբամային առաջարկել է միասին գարեջուր խմել։ Նախագահն ընդունել է առաջարկը, և նրանք մեկական շիշ Սպիտակ տան մեղրի գարեջուր են խմել Օվալաձև աշխատասենյակում[3]։

Նախկին նախագահ Թոմաս Ջեֆերսոնը, որն ապրել է Սպիտակ տանը 1801-1809 թվականներին, հայտնի է ինքնուրույն գարեջուր պատրաստելով, հատկապես, թոշակի անցնելուց հետո։ Նա կոչվել է «Ամերիկայի առաջին փոքր գարեջրագործը», սակայն որևէ վկայություն չկա, որ նա դրանով զբաղվել է Սպիտակ տանը[1]։

Խնդրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական բաղադրատոմսը

2012 թվականի օգոստոսի 21-ին Ազատ տեղեկատվության առնվազն երկու պահանջ է ուղարկվել Սպիտակ տուն` White House Honey Ale գարեջրի բաղադրատոմսը հրապարակելու պահանջով[7][8][9][10][11]։ 2012 թվականի օգոստոսի 29-ն Reddit-ում կարճ հարց ու պատասխանի ժամանակ նախագահ Օբաման հայտարարել է, որ ինքը հրապարակելու է բաղադրատոմսը, ասելով. «Այն շուտով կլինի։ Սեփական փորձից կարող եմ ասել, որ այն համեղ է»[12][13][14]։

Բաղադրատոմսը թողարկվել է 2012 թվականի սեպտեմբերի 1-ին, Սպիտակ տան բլոգում[15]։ Որպես ամերիկյան աշխատակազմի աշխատանք` բաղադրատոմսը դարձել է հանրային սեփականություն և դարձել է ազատ գարեջրի տեսակ։

Ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

White House Honey Ale գարեջուրը չի համապատասխանում Գարեջրի լիցենզիավորման ծրագրի ցուցումներին։ Ալկոհոլի աստիճանը, դառնությունն ու գույնը համապատասխանում են բելգիական Dubbel-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Kitsock, Greg. Beer with presidential aspirations. The Washington Post. February 22, 2011. Accessed September 18, 2011.
  2. The Obamas Make History With Homebrewed White House Honey Ale. Obama Foodorama. March 1, 2011. Accessed September 18, 2011.
  3. 3,0 3,1 White House brewing its own beer Արխիվացված 2020-02-27 Wayback Machine. CBS News. September 16, 2011. Accessed September 18, 2011.
  4. Murgai, Puja (2012 թ․ մարտի 26). «Home brewing the toast of the Beltway». Politico.com. Վերցված է 2012 թ․ ապրիլի 22-ին.
  5. Crugnale, James. Obama Homebrews White House Honey Ale For Medal Of Honor Recipient. Mediaite. September 16, 2011. Accessed September 18, 2011.
  6. 6,0 6,1 Wolf, Z Byron. A White House Brewery? White House Honey Ale. ABC News. February 7, 2011. Accessed September 18, 2011
  7. Marin Cogan (2012 թ․ օգոստոսի 22). «The People Demand Answers (About What Exactly Is In The White House Homebrew)». GQ.com. GQ.
  8. David Minsky (2012 թ․ օգոստոսի 23). «Help Brewers Obtain The White House Beer Recipe, Sign the Petition». MiamiNewTimes.com. Miami New Times. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 23-ին.
  9. Lesley Ciarula Taylor (2012 թ․ օգոստոսի 24). «Obama's suds recipe brews up a honey of a popular movement». TheStar.com. The Star. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
  10. Alix Bryan (2012 թ․ օգոստոսի 26). «White House beer recipe might soon be in public hands». CBSLocal.com. CBS Richmond & Central Virginia. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 26-ին.
  11. Rachel Kim (2012 թ․ օգոստոսի 24). «Local Lawyer — And Home Brewer — Goes To Extraordinary Lengths To Get President's Secret Beer Recipe». CBSLocal.com. CBS Los Angeles. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
  12. Barack Obama (2012 թ․ օգոստոսի 29). «I am Barack Obama, President of the United States -- AMA». Reddit. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 29-ին.
  13. Greg Henderson (2012 թ․ օգոստոսի 29). «Obama Hits Reddit, Talks White House Beer Recipe, Crashes Servers». NPR.org. NPR. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 29-ին.
  14. Eun Kyung Kim (2012 թ․ օգոստոսի 30). «President promises to release beer recipe; FOIA filers react». MSNBC.com. MSNBC. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 30-ին.
  15. Kass, Sam (2012 թ․ սեպտեմբերի 1). «Ale to the Chief: White House Beer Recipe». Whitehouse.gov. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]