WWE կիսածանրքաշային չեմպիոնատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
WWE կիսածանրքաշային չեմպիոնատ

Մանրամասներ
Հաղթելու ամսաթիվՀունվարի 29, 2017
Ստեղծվել էՆոյեմբերի 29, 2016
Հեռացվել էՀունվարի 4, 2022 (միացվել է NXT հյուսիսամերիկյան տիտղոսի հետ)
ԿազմակերպությունWWE

WWE կիսածանրքաշային չեմպիոնատ (անգլ.՝ WWE Cruiserweight Championship), պրոֆեսիոնալ ըմբշամարտի (ռեստլինգ) նախկին չեմպիոնական տիտղոս «WWE» կազմակերպության կիսածանրքաշային դիվիզիոնում։ Հանրությանը ներկայացվել է 2016 թվականի սեպտեմբերի 14-ին՝ «Cruiserweight Classic» հաղորդաշարի անդրանիկ եթերաշրջանի ավարտին։

Տվյալ տիտղոսի համար պայքարող մարզիկների քաշը չպետք է գերազանցեր 93 կգ-ը։

Առնչություն չի ունեցել նախկինում գործածված նույնանուն չեմպիոնական տիտղոսի հետ, որն իր հերթին ստեղծվել էր «World Championship Wrestling» (WCW) կազմակերպությունում և գործածությունից հանվել 2007 թվականին։

Գործածությունից հանվել է 2022 թվականի հունվարի 4-ին, միավորվելով NXT հյուսիսամերիկյան չեմպիոնական տիտղոսի հետ։

Գործածվել է գլխավորապես պրոֆեսիոնալ ըմբշամարտի հանդիպումներում, որոնցում մասնակիցները կատարում են նախապես մշակված սցենարներ և ուղղակիորեն չեն մրցակցում միմյանց հետ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «WWE կիսածանրքաշային չեմպիոնատ». WWE.com.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]