Sede Vacante

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հռոմի Պապի տարբերանշանը
Թափուր Գահի տարբերանշանը

Sede Vacante` լատիներեն արտահայտություն է, բնորոշում է այն ժամանակահատվածը, որի ընթացքում Պապի Գահը դատարկ է։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում է լատիներեն sedes vacans-ից (թափուր գահ) և նշանակում է` «թափուր գահի ժամանակ»։ Համապատասխանում է այն ժամանակահատվածին, երբ Սրբազան գահը դատարկ է։ Սովորաբար դա Պապի մահից կամ հրաժարումից մինչև նոր գլխավորի ընտրությունն ընկած ժամանակաշրջանն է։ Գահի թափուր ժամանակն սկսվում է այն պահից, երբ հաստատվում է Հռոմի պապի մահը։ Կամերլենգոյի (անգլ.) պարտականությունները կատարող կարդինալն արծաթե մուրճով երեք անգամ զարկում է մահացածի ճակատին և տալով կնքանունը, խնդրում է, որ պատասխանի։ Երբ Պապը չի պատասխանում, կարդինալն արտասանում է՝ Vere Papa mortuus est («Պապն իսկապես մահացել է»)։ Նմանապես թափուր Գահի ժամանակն սկսվում այն պահից, երբ պապը հրաժարական է տալիս, ինչպես դա եղավ 2013 թ. փետրվարի 28-ին[1]։

Sede vacante-ի տևողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1831 թվականից Sede Vacanteքսան օրից ավել չի տևել։ Միջնադարում եղել են ամիսներ կամ տարիներ ձգված ժամանակահատվածներ։ Ամենաերկարատև Sede Vacante-ն եղել է 1268—1271 թթ.՝ Կլիմենտոս IV-ի մահից մինչև Գրիգորիոս X-ի ընտրությունը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Declaration of Resignation, News.va, 11 Feb 2013». News.va. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Sede Vacante» հոդվածին։