Nestlé

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nestlé
Изображение логотипа
Տեսակկոնգլոմերատ, ձեռնարկություն, հանրային ընկերություն, բազմազգ ընկերություն և սնունդ արտադրող
Հիմնադրված է1866
ՀիմնադիրՀենրի Նեստլե
ՎայրՎևե, Շվեյցարիա
Երկիր Շվեյցարիա[1]
ՏնօրենՈւլֆ Մարկ Շնայդեր
Արդյունաբերությունսննդի արդյունաբերություն
Ընդհանուր ակտիվներ135 մլրդ Fr (դեկտեմբերի 31, 2022)[2]
Հասույթ94,4 մլրդ Fr (2022)[2]
Աշխատողների թիվ270 000 մարդ (2023)[3]
Դուստր ընկերություններNestlé Waters, Nestlé (United States)?, Nestlé (Canada)?, Orion?, Osem (company)?, Froneri?, Nestlé Česko?, BlueTriton Brands?, Nespresso?, Nestlé Rossiya?, Nestlé Deutschland?, Nestlé India?, Nestle España?, Cereal Partners Worldwide?, Unilac, Inc.? և Tivall CZ?
ՆախկինQ5514334?[4]
Սեփականատերtreasury stock?[5], BlackRock[5] և Norges Bank Investment Management?[6]
Կայքnestle.com(անգլ.)
Մասնակից էGerman-Swiss Chamber of Commerce?[7]
ԲորսաNESN
 Nestlé Վիքիպահեստում

«Nestlé S.A.», (հայերեն՝ «Նեստլե»), սննդի և խմիչքի շվեյցարական անդրազգային ընկերություն, կոնցեռն։ Եկամտի ծավալով հանդիսանում է սննդի խոշորագույն արդյունաբերությունն աշխարհում[8][9]։

Մասնագիտացված է մանկական սննդի, նախաճաշի շիլաների, սուրճի, թեյի, կաթնամթերքի, շշլացված ջրի, հրուշակեղենի, սառեցված սննդի, ընտանի կենդանիների սննդի և նախաճաշիկների արտադրության և իրացման մեջ։ «Nestlé»-ին պատկանող շուրջ 29 ապրանքանիշի տարեկան վաճառքի ծավալը գերազանցում է 1 միլիարդ շվեյցարական ֆրանկը (մոտավորապես 1,1 ԱՄՆ դոլար)։ Առավել լայն սպառում ունեցող ապրանքանիշներն են «Nescafé» սուրճը, «KitKat» շոկոլադե կոնֆետը, «Nesquik» նախաճաշը, «Maggi» արագ պատրաստվող սննդի ապրանքանիշը և այլն։

Ընկերությանն են պատկանում 447 գործարաններ, որոնք տեղակայված են 194 երկրներում։ Աշխատողների ընդհանուր թիվն ամբողջ աշխարհում հասնում է մոտ 333 000-ի։

Հիմնադրվել է 1905 թվականին՝ Ջորջ և Չարլզ Փեյջերի «Anglo-Swiss Milk Company» (Անգլո-շվեյցարական կաթնամթերքի ընկերություն) և Հենրի Նեստլեի «Farine Lactée Henri Nestlé» (Անրի Նեստլեի կաթի փոշի) ընկերությունների ձուլման արդյունքում։ Ընկերություն մեծ հաջողություններ է գրանցում առաջին և երկրորդ աշխարհամարտերի տարիներին՝ խտացրած կաթին և կաթնախառնուրդներին ավելացնելով բազմաթիվ այլ ապրանքատեսակներ։

Ընկերության գրասենյակը տեղակայված է Շվեյցարիայի Վեվե քաղաքում։ Առավել նշանավոր շուկայական մրցակիցներն են «PepsiCo» և «Kraft Foods» ընկերությունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]