Migos

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Migos
ԵրկիրԱտլանտա, Ջորջիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերՀիփ հոփ, թրեփ, մամբլ ռեփ
Գործունեություն2009-ներկա
ԼեյբլYoung Rich Nation, Quality Control Music, Atlantic Records
Կայքmigosonline.com
Անդամներ
Քուեյվո
Օֆսեթ
Նախկին անդամներ
Թեյքոֆ (մահացել է)
 Migos Վիքիպահեստում

«Migos», ամերիկյան հիփ հոփ խումբ, որի անդամներն են Քուեյվոն (իրական անունը՝ Քուավիոս Մարշալ) և Օֆսեթը (իրական անունը՝ Կիարի Սիֆուս), իսկ նախկինում նաև Թեյքոֆը (իրական անունը՝ Կրիշնիկ Բոլ)՝ մինչև 2022 թվականի սպանությունը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբն իր գործունեությունը սկսել է միքսթեյպներ թողարկելով, սակայն ավելի մեծ ճանաչում է ձեռք բերել «Versace» (2013) և «Fight Night» (2014) սինգլների շնորհիվ[1]։ 2015 թվականի հուլիսին վաճառքի է դուրս եկել խմբի առաջին՝ «Yung Rich Nation» ալբոմը, որը զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը Billboard 200 ալբոմների հիթ շքերթում[2]։ 2017 թվականի հունվարին թողարկվեց խմբի «Culture» անվանումը կրող երկրորդ ալբոմը[3]։ Այդ ալբոմում ներառված «Bad and Boujee» սինգլը գլխավորել է Billboard Hot 100 հիթ շքերթը՝ դառնալով խմբի առաջին երգը, որը զբաղեցրել է առաջին հորիզոնականը Միացյալ Նահանգներում[4]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ
  • «Yung Rich Nation» (2015)
  • «Culture» (2017)
  • «Culture II» (2018)

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակաբաշխություն Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2014 BET Hip Hop Awards[5] Տարվա նորեկ Առաջադրված
Լավագույն ակումբային երգ «Fight Night» Առաջադրված
Լավագույն միքսթեյպ «No Label II» Առաջադրված
2015 BET Awards[6] Լավագույն խումբ Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Who Will Survive When Migos Meets Big Data?». The Fader. 2014 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
  2. «Hip Hop Album Sales: Migos, Future & Drake». HipHopDX. 2015 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
  3. «Migos Announce Release Date For "Culture" And Reveal Cover Art». HotNewHipHop. 2017 թ․ հունվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
  4. «Migos' 'Bad and Boujee,' Featuring Lil Uzi Vert, Tops Hot 100». Billboard. 2017 թ․ հունվարի 9. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
  5. Nostro, Lauren. «Here Are the 2014 BET Hip-Hop Award Nominees». Complex. Complex Media. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
  6. «BET Awards 2015 Nominations: Chris Brown & Nicki Minaj Lead». Billboard. 2015 թ․ մայիսի 18. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]