HIM

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HIM
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունHIM
Նաև հայտնի է որպեսHis Infernal Majesty[1]
H.I.M.[1]
ԵրկիրՖինլանդիա Ֆինլանդիա, Հելսինկի
ԺանրերՌոք, Ալտերնատիվ մետալ, Ալտերնատիվ ռոք
Գործունեություն1991թվական-մինչ օրս
ԼեյբլThe End Records, Terrier Records Sony BMG, Sire Records, Warner Music Group, RCA Records, Universal Music Group, Gun Records, Helsinki Music Company, Via Razor & Tie, DoubleCross, Cooking Vinyl Records
Պարգևներ
Կայքheartagram.com
Անդամներ
 HIM (band) Վիքիպահեստում

HIM՝ ֆիննական ռոք խումբ, ստեղծվել է 1991 թվականին մենակատար Վիլե Վալոյի, կիթառահար Միկո Լինդստրյոմի և բաս կիթառահար Միգե Պանանենի կողմից։ 1997 թ.-ից 2013 թվականներին խումբը թողարկել է ութ ստուդիական ալբոմ։ Համարվում է ֆիննական առաջին խումբը աշխարհում ում Dark Light ալբոմը ձայնարտադրիչների ամերիկյան ասոցիացիայի կողմից արժանացել է Ոսկե դիսկ մրցանակի[2]։ Ֆինլանդիայում Greatest Lovesongs vol. 666, Deep Shadows and Brilliant Highlights, Love Metal և Dark Light ալբոմները ստացել են պլատինե ալբոմ կարգավիճակ, Razorblade Romance — 2 × պլատինե[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլլե Վալո (2007)

Խումբն իր ստեղծագործական ուղին սկսել է 1991 թվականին Հելսինկիում՝ His Infernal Majesty անվանումով, կազմում ընդգրկված էին Վիլլե Վալոն, Միկո Լինդստրյոմը և Միգե Պանանենը։ Առաջին ձայնագրությունը Witches and Other Night Fears անվանումով լույս ընծայվեց 1992 թվականին։ 1994 թվականին Միգե Պանանենը ստիպված էր լքել խումբը՝ բանակ զորակոչվելու պատճառով։

Մեկ տարի անց ստեղծվեց խմբի առաջին հայտնի ձայնագրությունը - մինի ալբոմը՝ This is Only The Beginning անվանումով։ Այս ձայնագրությամբ, հատկապես Քրիս Այզեկի «Wicked Game» երգի քավեր տարբերակով, հետաքրքրվեց Sony BMG երաժշտական ընկերությունը։ 1996 թվականին Վալոն, Լինդստրյոմը, Պանանենը և Փանտալը, պրոդյուսեր Հիիլի Հիիլեսմաայի օգնությամբ, ձայնագրեցին 666 Ways to Love: Prologue մինի ալբոմը, որից հետո His Infernal Majesty անունը կրճատվեց HIM -ի։

Խմբի երկրորդ՝ Razorblade Romance ալբոմը, ֆիննական չարտերում 30 շաբաթ անընդմեջ զբաղեցրել է առաջին հորիզոնականը[4]։

Խմբի երրորդ՝ Deep Shadows and Brilliant Highlights ստուդիական ալբոմը թողարկվել է 2001 թվականի օգոստոսի 27-ին (բոլոր երգերը գրել է Վիլե Վալոն), ֆիննական չարտերում 11 շաբաթ անընդմեջ զբաղեցրել է առաջին հորիզոնականը[5]։

Խմբի չորրորդ՝ Love Metal ալբոմը թողարկվել է 2003 թվականի ապրիլի 14-ին, ֆիննական չարտերում 20 շաբաթ անընդմեջ զբաղեցրել է առաջին հորիզոնականը[6], տեսահոլովակները, որից մեկում նկարահանվել էր Ջուլետ Լյուիսը, հաջողությամբ ցուցադրվեցին ամերիկյան MTV հեռուստաալիքով, ինչ էլ խմբին ճանաչում բերեց ԱՄՆ -ում։

Խմբի հինգերորդ՝ Dark Light ալբոմը թողարկվել է 2005 թվականի սեպտեմբերի 26-ին, որն էլ դարձավ խմբի առաջին ձայնագրությունը, որը հայտնվեց Billboard 200 -ում[7]։ Ֆիննական չարտերում (ինչպես և նախորդ ալբոմը) 20 շաբաթ անընդմեջ զբաղեցրել է առաջին հորիզոնականը[8]։

Venus Doom ալբոմը թողարկվել է 2007 թվականի սեպտեմբերի 14-ին և Billboard 200 -ում զբաղեցրել է 12-րդ տեղը[9]։

Խմբի յոթերորդ՝ Screamworks: Love in Theory and Practice (Chapters 1 to 13) ալբոմը թողարկվել է 2010 թվականի փետրվարի 8-ին, ֆիննական չարտերում 12 շաբաթ անընդմեջ զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը[10]։

Խմբի ութերորդ՝ Tears on Tape ալբոմը թողարկվել է 2013 թվականի ապրիլի 26-ին Ֆինլանդիայում, ապրիլի 29-ին Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում, 30-ին՝ ԱՄՆ -ում և Կանադայում։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

HIM at Provinssirock 2006

Լոգոտիպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Heartagram, համերգի ժամանակ (2005թ.)

Խմբի խորհրդանիշն է համարվում հեարթգրամը (անգլ.՝ heartagram)։ Այն ստեղծել է խմբի առաջնորդ Վիլե Վալոն իր 20-րդ տարեդարձին։ Heartagram -ը շրջված հնգագիծ է, որի վերևի անկյուները կլորացված են՝ նմանեցնելով սրտի սիմվոլին։ Երաժիշտը այդ սիմվոլի նշանակությունը բացատրում է, այն նմանեցնելով ժամանակակից Ին և Յանի, որտեղ սիրտը - Ինն է, շրջված հնգագիծը Յանը[11]։ Միևնույ ժամանակ heartagram -ը Վալոյի համար իր խմբի միասնականության, համախմբվածության խորհրդանիշն է[12]։ Սիմվոլը համարվում է HIM -ի ապրանքանիշը, այն օգտագործվել է Razorblade Romance, Love Metal, Dark Light, Screamworks և Tears on Tape ալբոմների ձևավորման ժամանակ։ Խմբի առաջնորդը մի քանի դաջվածք ունի այս սիմվոլով։

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միգե Պանանեն, Mika Kristian Karppinen, Վիլե Վալո, Janne Johannes Puurtinen, Միկո Լինդստրյոմ

Մասնակիցներից ոմանք ելույթ են ունենում մականուններով (փակագծերի մեջ)։


Ժամանակագրական աղյուսակ

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Phares, Heather. «HIM biography». Allmusic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
  2. «RIAA's Gold Platinum searchable database». RIAA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
  3. «Kulta- ja platinalevyt». IFPI. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
  4. «HIM - RAZORBLADE ROMANCE». Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
  5. «HIM - DEEP SHADOWS AND BRILLIANT HIGHLIGHTS». Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
  6. «HIM - LOVE METAL». Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
  7. «Dark Light Chart History». Billboard. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
  8. «HIM - DARK LIGHT». Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
  9. «Venus Doom Chart History». Billboard. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
  10. «HIM - SCREAMWORKS: LOVE IN THEORY AND PRACTICE, CHAPTERS 1-13». Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
  11. «HIM History». LyricsFreak. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
  12. «H.I.M. (HIS INFERNAL MAJESTY)». Sing365. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]