Econometrica

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Econometrica
անգլ.՝ Econometrica[1]
Տեսակգիտական ամսագիր
ՀապավումEconometrica
Լեզուանգլերեն[1] և ֆրանսերեն
Գլխավոր խմբագիրՏարոն Աճեմօղլու
Հիմնադրվել է1933
ՀրատարակիչWiley-Blackwell և Տնտեսաչափական ընկերություն
ISSN0012-9682 և 1468-0262
OCLC01567366
Կայքonlinelibrary.wiley.com/journal/10.1111/(ISSN)1468-0262(անգլ.), econometricsociety.org/publications/econometrica/browse, jstor.org/journals/00129682.html, firstsearch.oclc.org/journal=0012-9682;screen=info;ECOIP և onlinelibrary.wiley.com/journal/14680262

Econometrica, ռեֆերատիվ գիտական ամսագիր, որը հոդվածներ է հրապարակում տնտեսական գիտության տարբեր ճյուղերից, հատկապես՝ Էկոնոմետրիկայից։ Ամսագիրը համատեղ հրատարակվում է Wiley-Blackwell ընկերության և Էկոնոմետրիկա ընկերության կողմից։ Պարբերականի ներկայիս գլխավոր խմբագիրը թուրք-ամերիկացի տնտեսագետ Դարոն Ասեմօղլուն է, որը աշխատում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։

Էկոնոմետրիկայի առաջին թողարկումը լույս է տեսել 1933 թվականին։ Խմբագրական խորհրդի առաջին ղեկավարն է դարձել նորվեգացի տնտեսագետ Ռագնար Ֆրիշը, որը դարձել է 1969 թվականին Շվեդիայի պետական բանկի տնտեսական գիտությունների մրցանակի առաջին դափնեկիրներից մեկը՝ Ալֆրեդ Նոբելի հիշատակին։ Ֆրիշն իր դիրքում էր մինչև 1954 թվականը։ Հետաքրքիր է, որ առաջին թողարկումներն այժմ ամբողջությամբ անգլալեզու հանդեսի նյութերն էին պարունակում ֆրանսերենով։

Տնտեսագիտական միությունը ձգտում էր բարձր որակի հոդվածներ տպագրել հատուկ մրցանակի՝ Ֆրիշի մեդալի հանձնման միջոցով։ մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ լավագույն էմպիրիկ կամ տեսական — կիրառական հոդվածների հեղինակներին, որոնք հրապարակվել են վերջին հինգ տարիների ընթացքում։

Էկոնոմետրիկայի այս պահին առավել մեջբերված հոդվածն է Դենիել Կահնեմանի և Ամոս Տվերսկու հետազոտությունը հեռանկարների տեսության բնագավառում[2]։ Սոցիալական և տնտեսական գիտությունների բնագավառում առավել մեջբերվող աշխատանքը, ինչպես նաև հենց ամսագրում առավել մեջբերված Է դարձել Հելբերտ Ուայթի A Heteroskedasticity-Consistent Covariance Matrix Estimator and a Direct Test for Heteroskedasticity հոդվածը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 The ISSN portalParis: ISSN International Centre, 2005. — ISSN 0012-9682
  2. Kahneman, Daniel; Tversky, Amos Prospect Theory: An Analysis of Decision under Risk(անգլ.) // Econometrica : journal. — The Econometric Society, 1979. — Т. 47. — № 2. — С. 263—291. — doi:10.2307/1914185
  3. Kim, E.H.; Morse, A.; Zingales, L. What Has Mattered to Economics since 1970(անգլ.) // Journal of Economic Perspectives[en] : journal. — 2006. — Т. 20. — № 4. — С. 189—202. — doi:10.1257/jep.20.4.189 Архивировано из первоисточника 25 Սեպտեմբերի 2007.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]