Can’t Help Falling in Love

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Can't Help Falling in Love»
«Can't Help Falling in Love» սինգլի շապիկը (Էլվիս Փրեսլի, 1961)
Էլվիս Փրեսլիի սինգլը
«Blue Hawaii» ալբոմից
Թողարկված1961 թվականի նոյեմբերի 22
ՖորմատCD
ԺանրՓոփ երաժշտություն
ԵրգահանHugo Peretti?[1], Luigi Creatore?[1] և George David Weiss?[1]
Տևողություն2:59
Էլվիս Փրեսլիի սինգլների ժամանակագրություն
«Little Sister»
(1961)
«Can't Help Falling in Love»
(1961)
«Good Luck Charm»
(1962)

«Can’t Help Falling in Love» (հայերեն՝ Չեմ կարողանում չսիրահարվել), Էլվիս Փրեսլիի հայտնի երգը՝ սինգլի տեսքով թողարկված 1961 թվականին։ Նրա երաժշտությունը հիմնված է ֆրանսիական XVIII դարի «Plaisir d'Amour» երգի վրա։ Էլվիս Փրեսլին երգը ձայնագրել է 1961 թվականի մարտի 23-ին «Կապույտ Հավայաններ» ֆիլմի համար։

Սինգլի թողարկումը կայացել է 1961 թվականի նոյեմբերի 22-ին («Բ» կողմում ձայնագրվել է «Rock-A-Hula Baby»-ն)։ Մեծ Բրիտանիայում երգը գլխավորել է հիթ-շքերթը։ ԱՄՆ-ում այն դարձել է «ոսկե» (կես միլիոն վաճառված օրինակ) 1962 թվականի հունվարի 27-ին[2], իսկ այնուհետև ստացել է նաև «պլատինե» կարգավիճակ։ 1960-ականների վերջին և 1970-ականների սկզբին Փրեսլին այս երգով է ավարտել բոլոր համերգները։

Փրեսլիի կատարմամբ «Can’t Help Falling in Love»-ը հայտնվել է Rolling Stone ամսագրի կազմած «Բոլոր ժամանակների 500 մեծագույն երգերը» ցանկի մեջ՝ զբաղեցնելով 394-րդ հորիզոնականը։

Քավր տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր ժամանակներում «Can’t Help Falling in Love»-ը կատարվել է բազմաթիվ երգիչների և խմբերի կողմից։ Նրանցից էին՝ UB40-ը, A*Teens-ը, Fancy-ն, Անդրեա Բոչելլին, Բոբ Դիլանը, Բրենդա Լին, Դարեն Հեյզը, Դորիս Դեյը, Ռիք Էսթլին, Փերրի Կոմոն, Շիրլի Բեսսին, Էլ Մարտինոն, Կարել Գոթթը[3]:, Blackmore's Night-ը, Baccara-ն, Բոն Ջովի-ն, Cameo-ն, Erasure-ը, U2-ը, Կլաուս Նոմի-ն, Մայքլ Բուբլե-ն, Քրիս Այզեկ-ը.

UB40-ի տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Can't Help Falling in Love»
UB40սինգլը
«Promises and Lies» ալբոմից
Թողարկված1993
ՖորմատCD
Ժանրռեգգի
ԵրգահանHugo Peretti?[1], Luigi Creatore?[1] և George David Weiss?[1]
UB40-ի սինգլների ժամանակագրություն
«One in Ten»
(1992)
«Can't Help Falling in Love»
(1993)
«Higher Ground»
(1993)

UB40 բրիտանական խմբի կատարած «Can’t Help Falling in Love»-ի տարբերակը դարձավ, երևի, ամենահայտնին և հաջողակը։ Այն թողարկվել է 1993 թվականն «Promises and Lies» ալբոմի առաջին սինգլի կարգավիճակով, և Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի ու այլ երկրների հիթ-շքերթներում հասել է առաջին հորիզոնականների։

Կոմպոզիցիաների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

CD-սինգլ:

  1. I Can’t Help Falling in Love With You — 3:24
  2. Jungle Love — 5:09

CD-մաքսեր:

  1. I Can’t Help Falling in Love With You — 3:24
  2. Jungle Love — 5:09
  3. I Can’t Help Falling in Love With You (Extended Mix) — 6:03

10" սինգլ:

  1. I Can’t Help Falling in Love With You (Extended Mix) — 6:03
  2. Jungle Love — 5:09
  3. I Can’t Help Falling in Love With You — 3:24

7" սինգլ:

  1. I Can’t Help Falling in Love With You — 3:24
  2. Jungle Love — 5:09

A*Teens-ի տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Can't Help Falling in Love»
A*Teensսինգլը
«Pop 'til You Drop!» ալբոմից
Թողարկված2002 Շվեդիա Շվեդիա
ՖորմատCD
ԺանրՓոփ երաժշտություն
ԵրգահանHugo Peretti?[1], Luigi Creatore?[1] և George David Weiss?[1]
A*Teens-ի սինգլների ժամանակագրություն
«Heartbreak Lullaby»
(2001)
«Can't Help Falling in Love»
(2002)
«Floorfiller»
(2002)

Շվեդական A*Teens խումբը թողարկել է «Can’t Help Falling in Love»-ը իրենց երրորդ «Pop 'til You Drop!» ալբոմի առաջին սինգլի կարգավիճակում։ Այս երգի ընտրությունը կապված էր նրա հետ, որ 2002-ի ամռանը ԱՄՆ-ում էկրաններին էր բարձրացել Դիսնեյի նոր մուլտֆիլմը՝ «Լիլո և Ստիչ»-ը։ Մուլտֆիլմի գործողությունները ծավալվում են Հավայան կղզիներում (ինչպես և «Կապույտ Հավայաններ» ֆիլում, որի համար էլ գրվել է օրիգինալ երգը), իսկ սաունդթրեքը պարունակում է Փրեսլիի մի քանի երգերի քավր-տարբերակներ։ A*Teens-ը ձայնագրեց երգի իր տարբերակը, և այն դարձավ մուլտֆիլմի սաունդթրեքը։ Մուլտֆիլմի պրեմիրայի հետ միասին թողարկում է նաև խմբի ալբոմը։

ԱՄՆ-ում «Can’t Help Falling in Love»-ը թողարկվել է սաունդթրեքի կազմում և չի ներկայացվել որպես սինգլ։ Սինգլը թողարկվել է 2002 թվականի ամռանը Լատինական Ամերիկայում և աշնանը՝ Եվրոպայում, երբ խումբը ետ վերադարձավ ամերիկյան շրջագայություններից։ Չարթերում այն զբաղեցրել է միջին հորիզոնականներ, իսկ Շվեդիայում նույնիսկ չի էլ հայտնվել առաջին տասնյակում։ Երգը հաջողություն է ունեցել Դիսնեյ Ռադիոյում՝ հասնելով առաջին հորիզոնականի[4].:

Տեսահոլովակը նկատահանվել է Սանտա Կլարա շրջանում։ Ռեժիսորը Գրեգորի Դարկն էր[5]։ Պրեմիերան կայացել է 2002 թվականի մայիսի 29-ին[6]։ Կա հոլովակի երկու տարբերակ։ Օրիգինալ տարբերակում խմբի անդամները պարում և խաղում են շնիկների հետ։ «Դիսնեյական տարբերակը» ունի անալոգիական տեսաշար, սակայն ավելացված են խմբի անդամների մասնակցությամբ տեսարաններ, որտեղ նրանք լողազգեստներով են, և կադրեր մուլտֆիլմից։ Այս տարբերակը հատկանշական է նրանով, որ այնտեղ ներառվել է նաև այն կադրը, երբ Մարին պատահմամբ եղունգով ճանկռում է Դանիի դեմքը։

Կոմպոզիցիաների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական սինգլ[7]

  1. A*Teens — Can’t Help Falling In Love — 3:06
  2. Mark Keali’i Ho’omalu and North Shore Children’s Choir & Key Cygnetures — Hawaiian Roller Coaster Ride — 3:27
  3. Mark Keali’i Ho’omalu and North Shore Children’s Choir & Key Cygnetures — He Mele No Lilo — 2:28

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Հորիզոնական
Ավստրալիա[8] 35
Արգենտինա[9] 16
Նիդերլանդներ[8] 50
Շվեդիա[8] 12

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 ISWC-Net
  2. «1962 Элвис Пресли получил «золото»». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  3. «karelgott.net — Žádám víc, Original: Can't Help Falling In Love». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  4. A-Teens no. 1 on Radio Disney (a-teens.com, 10 июля 2002)
  5. A-Teens wrap video for new single "Can’t Help Falling In Love, « from group’s upcoming third album „Pop ‘Til You Drop“ (a-teens.com, 20 мая 2002)
  6. Can’t Help Falling In Love (a-teens.com, 29 мая 2002)
  7. Can’t Help Falling in Love на Discogs
  8. 8,0 8,1 8,2 Информация о сингле в швейцарском хит-параде (Ստուգված է 6 Ապրիլի 2010)
  9. A*Teens Can’t Help Falling In Love