Campana Serenade

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Campana Serenade
ՏեսակՌադիոհաղորդում
Արտադրող երկիր ԱՄՆ
Հեռարձակում

Campana Serenade, հին ժամանակների ամերիկյան երաժշտական ռադիոծրագիր, որը NBC-ին հեռարձակել է 1942 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 1943 թվականի ապրիլի 10-ը, CBS-ը՝ 1943 թվականի սեպտեմբերի 4-ից մինչև 1944 թվականի փետրվարի 16[1]։ Այդ երկու հեռարձակողների պարագայում էլ գլխավոր դերակատարությունը վստահվել է Դիկ Փաուելին։ 1942-1943 թվականներին ռադիոծրագրում հանդես են եկել նաև Music Maids-ը՝ Մաթթի Մելնեքի հետ և նրա նվագախումբը[1], իսկ 1943-1944 թվականների ռադիոծրագրում՝ երգիչ Մարթա Թիլտոն-ը և Լուդ Գլուսկինն ու նրա նվագախումբը[2]։ Երաժշտական համարները հայտարարողը եղել է Հենրի Չարլզը[3]։

Կալիֆոռնիայում՝ Լոս Անջելեսի KNX առևտրային ռադիոկայանում սկզբնավորված ռադիոծրագիրը հովանավորվել է կոսմետիկա արտադրող Campana ընկերության կողմից[4]։

Broadcasting առևտրային հրատարակության զեկույցի համաձայն՝ ռադիոծրագրի հեռարձակման գործում տեղ գտած դադարների պատճառը եղել է գլիցերինի դեֆիցիտը[5]։

Campana Serenade ռադիոծրագրում կարևոր տեղ է զբաղեցրել պատերազմի թեման։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Dunning, John (1998). On the Air: The Encyclopedia of Old-Time Radio (Revised ed.). New York, NY: Oxford University Press. էջ 133. ISBN 978-0-19-507678-3. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին. «Campana Serenade, popular music.»
  2. «Martha Tilton and Lud Gluskin Join Campana Serenade». Harrisburg Telegraph. Pennsylvania, Harrisburg. 1943 թ․ սեպտեմբերի 4. էջ 15. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին – via Newspapers.com. հրապարակում բաց հնարավորություն
  3. Terrace, Vincent (1999). Radio Programs, 1924-1984: A Catalog of More Than 1800 Shows. McFarland & Company, Inc. 978-0-7864-4513-4. p. 60.
  4. CBS Program Book (PDF). New York, N.Y.: The Columbia Broadcasting System. 1944 թ․ փետրվարի 1. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
  5. «Campana Resumes» (PDF). Broadcasting. 1943 թ․ սեպտեմբերի 6. էջ 18. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]