Boeing 747-ի ավիավթար Բիշքեկի մոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Boeing 747-ի ավիավթար Բիշքեկի մոտ
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակինքնաթիռի կործանում
Թվականհունվարի 16, 2017[1]
ՎայրԲիշքեկ, ,  Ղրղզստան
ՉվերթTK6491
Թռիչքի վայրՀոնգկոնգի միջազգային օդանավակայան[1]
Վերջնական կետԱթաթուրքի անվան միջազգային օդանավակայան[1]
Զոհվածներ39 մարդ[1]
Վիրավորներ36[1]
Aviation Safety Network ID20170116-0
Օդանավ
ԱվիաընկերությունMyCargo Airlines?
Կողային համարTC-MCL[2]
Կենդանի մնացած0
 Turkish Airlines Flight 6491 Վիքիպահեստում

Boeing 747-ի ավիավթար Բիշքեկի մոտ, խոշոր ավիավթար, որը տեղի է ունեցել 2017 թվականի հունվարի 16-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկի մոտ՝ Մանաս օդանավակայան չհասած, երբ ինքնաթիռը պատրաստվում էր վայրէջք կատարել։ Turkish Airlines ավիաընկերության Boeing 747-400F բեռնատար ինքնաթիռը, որը կատարում էր Հոնգկոնգ-Բիշքեկ-Ստամբուլ ավիաթռիչքը, ընկել է ամառանոցային ավանի վրա։ Մահացել է 37 մարդ[3], այդ թվում՝ անձնակազմի 5 անդամ[4][5]։

Ինքնաթիռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնաթիռը՝ Boeing 747-400F, գրանցված էր որպես TC-MCL, սերիական համարը՝ 32897[6]։ Կառուցվել է 2003 թվականին և սկզբնապես գործարկվել Singapore Airlines Cargo ավիաընկերության կողմից։ 2015 թվականին այն ձեռք բերեց MyCargo Airlines-ը և սկսեց շահագործել Թուրքական ավիաընկերության կողմից։

Իրադարձությունների ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավիավթարը տեղի է ունեցել տեղի ժամանակով 7։31-ին։ Ինքնաթիռն ընկել է ամառանոցային ավանի բնակելի տների վրա՝ Մանաս օդանավակայանից ոչ հեռու։ Ավերվել է 32 տուն, ինքնաթիռի ընկնման վայրում հրդեհ է բռնկվել։ Ավիավթարի արդյունքում մահացել է 37 մարդ[3], այդ թվում՝ 6 երեխա[4]։ Ինքնաթիռի 4 օդաչուները մահացել են անմիջապես, հինգերորդը՝ մահացել է հիվանդանոցի ճանապարհին[7]։ Եվս 11 անձ բազմաթիվ ծանր վնասվածքներով տեղափոխվել է Բիշքեկի հիվանդանոցներ[8]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարի 17-ը Ղրղզստանում հայտարարվել է սգո օր[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://web.archive.org/web/20200622073159/https://mak-iac.org/upload/iblock/e3a/report_tc-mcl_eng.pdf
  2. http://www.airfleets.net/ficheapp/plane-b747-32897.htm
  3. 3,0 3,1 Разбился грузовой самолет «Боинг-747» вблизи международного аэропорта «Манас» :: Новости :: Ммнистерство чрезвычайных ситуаций Кыргызской Республики
  4. 4,0 4,1 Ъ-Новости - Под Бишкеком упал грузовой самолет турецкой авиакомпании
  5. Վիկտորյա Անդրեասյան (2017 թ․ հունվարի 16). «Բիշքեկի մոտ բեռնատար օդանավ է կործանվել. կա 37 զոհ». www.aravot.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
  6. «MyCargo Airlines TC-MCL (Boeing 747 - MSN 32897) (Ex 9V-SFL)». Airfleets Aviation. 2017 թ․ հունվարի 16. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
  7. Пилот разбившегося под Бишкеком турецкого самолета скончался :: Общество :: РБК
  8. 8,0 8,1 ТАСС: Происшествия - 17 января объявлено в Киргизии днем национального траура по жертвам крушения Boeing 747