Beats Electronics

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Beats Electronics
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Հիմնադրված է2006
ՀիմնադիրDr. Dre
ՎայրՔալվեր Սիթի, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ[1]
ՏնօրենDr. Dre
Արդյունաբերությունկենցաղային էլեկտրոնիկա
Մայր ընկերությունԷփլ
ՍեփականատերԷփլ
Կայքbeatsbydre.com
 Beats By Dre Վիքիպահեստում

Beats Electronics, ականջակալներ և բարձրախոսներ արտադրող ամերիկյան ընկերություն։ Հիմնվել է ռեփեր և հիփ-հոփ պրոդյուսեր Dr. Dre-ի և Interscope Geffen A&M Records ընկերության նախկին տնօրեն Ջիմմի Այովինի կողմից։ 2014 թվականից հանդիսանում է Apple ընկերության ստորաբաժանումներից մեկը։

Beats by Dr. Dre ընկերության այն ապրանքանիշի անվանումն է, որի ներքո թողարկվում են ականջակալները և բարձրախոսները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը հիմվել է 2006 թվականին և իր նորամուտը կատարել է իր առաջին ապրանքով՝ Beats by Dr. Dre ականջակալներով։ 2008 թվականի մայիսին Monster Cable-ն ստացել է Beats-ի առաջին ապրանքի մշակման ու թողարկման բացառիկ իրավունքը, որի պայմանագրի տևողությունը 5 տարի էր։ Իր ապրանքների առաջխաղացման համար Beats-ն առաջին հերթին հույսը դրել է փոփ և հիփ-հոփ երաժիշտների աջակցության, ապրանքը նրանց երաժշտական տեսահոլովակներում ցուցադրելու և այլ երաժիշտների և հայտնի անձանց հետ ապրանքի զարգացման ուղղությամբ համագործակցելու վրա։

2010 թվականի օգոստոսին բջջային հեռախոսներ արտադրող HTC ընկերությունը ձեռք է բերել Beats-ի բաժնետոմսերի 52,1 %-ը 309 մլն. դոլարով։ Գնումը կատարվել է HTC-ի՝ բջջային հեռախոսների այլ արտադրողների հետ մրցակցելու համար, որպեսզի ասոցացնի իրեն Beats բրենդի հետ, քանի որ այդ ժամանակ HTC-ը կարող էր սմարթֆոններ թողարկել Beats-ի ապրանքանիշի անվան տակ։ Չնայած իր մեծ ձեռքբերմանը՝ HTC-ն թույլ է տվել Beats-ին շարունակել աշխատել որպես ինքնուրույն ընկերություն։

2012 թվականի հունվարի 12-ին BusinessWeek-ը հայտնել է, որ Beats-ը և Monster-ը չեն երկարացնի պայմանագիրը և կվերջացնեն համագործակցությունը 2012 թվականի վերջին։ Արդյունքում Beats-ն իր ձեռքն է վերցրել ապրանքի արտադրությունը և կրկնապատկել աշխատողների քանակը՝ այն հասցնելով մինչև 300։ Monster-ը վերջին հաշվով սկսել է պրեմիում-ականջակալների իր գծի մարքեթինգը։ 2012 թվականի հոկտեմբերին Beats-ը ներկայացրել է իր սեփական մշակման առաջին ապրանքները՝ Beats Executive noise-cancelling և Beats Pill portable speaker ականջակալները։ Այովինը համոզված էր, որ ընկերությունն արդեն պետք է «կառավարի իր սեփական ճակատագիրը», որպեսզի շարունակի իր աճը։ Նա նաև մեկնաբանել է այն, թե ինչպես են ականջակալների այլ արտադրողներ փորձել նմանվել Beats-ի՝ «բիզնես մոդելներ հայտնիներից» ձևաչափով (այդ թվում նաև Monster-ը, որոնք ներկայացրել են Earth-ը, Wind-ը և Fire-ը, ինչպես նաև Miles Davis-ի կողմից արտադրվող թեմատիկ ականջակալները Electronics ցուցահանդեսում ներկայացնելու ժամանակ) և ասել է. «Մեր մրցակիցներից որոշները էժանագին ինժեներներ են, ովքեր երբեք չեն եղել ձայնագրման ստուդիայում։ Նրանք պարզապես չեն կարող անվանել ականջակալներն այն մարդու անունով, ով ընդհանրապես ոչինչ չգիտի ձայնի մասին»։

2012 թվականի հուլիսին HTC-ը հետ է վաճառել Beats-ին իր մասնաբաժնի կեսը 150 մլն դոլարով՝ մնալով ամենախոշոր բաժնետերը 25,1 % բաժնետոմսերով։ Վաճառքը նպատակ է ունեցել ապահովել «ճկունություն HTC ընկերության բաժնետոմսերի ամենամեծ փաթեթի պահպանմամբ գլոբալ ընդարձակման և բջջային հեռախոսների առևտրային բացառիկության համար»։

2013 թվականի օգոստոսին լուրեր են տարածվել, որ Beats-ի հիմնադիրները «նախատեսում են HTC ընկերությունից հետ գնել բաժնետոմսերի մնացած մասը և անցկացնել նոր անորոշ համագործակցություն ապագա ներդրումների համար»։ 2013 թվականի սեպտեմբերի 27-ին HTC-ը հաստատել է, որ պատրաստվում է Beats ընկերության 24,84 % բաժնետոմսերը հետ վաճառել 265 մլն դոլարով, ընդ որում՝ նշել է, որ վաճառքը տեղի կունենա մինչև տարվա վերջը։ Միաժամանակ Beats-ը հայտնել է, որ Carlyle խումբը նախատեսում է ոչ մեծ ներդրումներ կատարել ընկերությունում։

2014 թվականի մայիսի 28-ին Apple ընկերությունը հայտարարել է, որ պատրսատվում է գնել Beats-ը 3 մլրդ դոլարով, որը կվճարվի մեծ մասամբ կանխիկ գումարով և մասամբ (400 միլիոն դոլար) Apple-ի բաժնետոմսերով։ Գործարքն ավարտվել է 2014 թվականի վերջին[2][3][4][5]։

Մոդելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակ Beats by Dr. Dre Studio

Մոնիտորային ականջակալներ.

  • Beats Pro (սև, սպիտակ, կարմիր, ամբողջովին կարմիր գույնով սահմանափակ տարբերակ (Product RED), ինչպես նաև եղել է Dr.Dre-ի ալբոմի թողարկմանը հարմարեցված համանուն Detox սահմանափակ տարբերակը (ամբողջովին ներկված է եղել սև գույնով, իսկ վերևի մասի «beats by Dr.Dre» գրությունը փոխվել է «Detox»-ի)
  • Beats Studio
  • Beats Studio (Տարբերակ 2013)
  • Beats Studio Wireless
  • Beats Studio3 Wireless
  • Beats Mixr (By David Guetta)
  • Beats Executive (studio-ի բարելավված տարբերակը, որը պատրաստվել է ալյումինից)

Վրադիր ականջակալներ.

  • Solo (փայլատ)
  • Beats Solo HD (փայլուն)
  • Beats Solo HD ((PRODUCT)RED տարբերակ)
  • Beats Solo2 (2014)
  • Beats Wireless
  • Beats Audio HTC Desire-ի համար

IEMs ականջակալներ.

Բարձրախոսներ.

  • Beatbox portable (դյուրակիր դոկ-կայան Apple-ի դյուրակիր սարքերի համար)
  • Pill (անլար բարձրախոսներ)

Գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Gizmodo-ի տեսաբան Սեմ Բիդլը «7 ամենավատ տեխնոնվերներն այս Սուրբ ծննդի համար» հոդվածում ասել է, թե «»ամբողջ շարքի գինը չափազանց բարձրացված է. ըստ էության, դուք վճարում եք ռեփերի անվան համար, որն արդեն 12 տարի ոչ մի նոր ալբոմ չի թողարկել»[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. CrunchBase — 2007.
  2. «Tech giant Apple buys music service Beats for $3bn». Business Sun. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 28-ին.
  3. «Apple acquires Beats Electronics for $3 billion». Engadget. 2014 թ․ մայիսի 28. Վերցված է 2014 թ․ մայիսի 28-ին.
  4. «Apple confirms it's buying Beats for $3 billion». The Verge. Վերցված է 2014 թ․ մայիսի 28-ին.
  5. «Apple to Acquire Beats Music & Beats Electronics». Apple. Վերցված է 2014 թ․ մայիսի 28-ին.
  6. Sam Biddle. (2011 թ․ դեկտեմբերի 6). «The 7 Absolute Worst Tech Gifts to Give This Holiday» (անգլերեն). Gizmodo. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]