ABC (խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ABC (այլ կիրառումներ)
ABC
Հիմնական տվյալներ
Ժանրերնոր ալիք և փոփ
Գործունեություն1980
ԼեյբլԷՄԻ
Կայքabcmartinfry.com

ABC (խումբ), բրիտանական երաժշտական խումբ, որը կատարում է New Wave, The New Romantics, synthpop ոճի երգեր։ Այն 1980-ականներին եղել է ամենահայտնի New Wave խմբերից, որը հայտնի է ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլև ուրիշ երկրներում, հատկապես ԱՄՆ-ում։
Սկզբում խմբի անունը Vice Versa էր, որում նվագել են ապագա ABC երաժիշտներ՝ Ստեֆան Սինգլտոն, Մարկ Ուայթը և Դեվիդ Սինդհեմը, որոնց 1970-ականներին միացել է ստեղնաշարային գործիքներ նվագող և վոկալիստ Մարտին Ֆրայը։
Խմբի մասնակիցների ստեղծագործությանը վրա ազդեցին Դեվիդ Բոուն և Roxy Music-ը։ ABC-ն հասել է հաջողության իր հաջողված The Lexicon of Love ալբոմի և «Poison Arrow», «Look of Love», «All of My Heart», «(How to Be) a Millionaire», «Be Near Me» երգերի շնորհիվ։ Խումբը շարունակում է շրջագայել մինչև օրս, 2008 թվականին նրանք թողարկեցին իրենց ութերորդ ստուդիական ալբոմը՝ Traffic[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Martin Fry

Vice Versa կոլեկտիվը ձևավորվել է 1977 թվականին Շեֆիլդում, հիմնական ուղղությունը պոստ փանկն է[2]։ Խումբը համալրվեց նոր մարդկանցով՝ Մարկ Ուայթը, Սթիվեն Սինգլտոնը և Դեվիդ Սինդհեմը։ Նրանք իրենց մոտ հրավիրեցին վոկալիստ Մարտին Ֆրային, ստեղծեցին սեփական լեյբլը՝ Neutron Records և ձայնագրեցին առաջին սինգլը՝ «New Girls»[3]։ Նրանց միացել են նաև Դեվիդ Ռոբինսոնը և Մարկ Լիկին։
1980 թվականին խմբի անունը փոխեցին ABC-ի և երաժիշտները փոխեցին երաժշտական ուղղությունը փոփ երաժշտության։ ABC-ի առաջին սինգլը՝ «Tears Are Not Enough» թողարկվել է 1981 թվականի նոյեմբերին և հայտնվեց UK Singles Chart-ի 19-րդ տեղում][2][4][5]։ Շուտով Դեվիդ Ռոբինսոնին փոխարինեցին Դեվիդ Պալմերով[6]։
Այդ ժամանակ Մարտին Ֆրայը The Clash և Dollar խմբերի երկրպագուն էր։ Հետո նա պայմանագիր կապեց «Hang Held in Black and White»-ի պրոդյուսեր՝ Թրևոր Հորնի հետ, որը կազմավորել է The Buggles-ը և աշխատել է Frankie Goes to Hollywood-ի, Art of Noise-ի, և Մալկոմ Մաքլարենի հետ։ Այդ փոխարինումից հետո լույս տեսան ևս երկու սինգլ՝ «Poison Arrow» Roxy Music ոճով և «Look of Love», իսկ դրանից հետո 1982 թվականին առաջնելույթ ունեցավ The Lexicon of Love խմբի ստուդիական ալբոմը, որը դարձել է UK Albums Chart չարտի առաջին ալբոմը[4][5][7], Շվեդիայում նրանք զբաղեցրին 3-րդ տեղը, իսկ Նոր Զելանդիայում, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում նույնպես հասավ 1 տեղը։ Նիդեռլանդներում և Նորվեգիայում նա մտավ թոփ 20-ի մեջ։
Սակայն հաջորդ ալբոմի թողարկման ժամանակ ABC-ին դժվարությամբ հասավ հաջողության։ 1982 թվականին Մարկ Լիկին լքեց խումբը, իսկ Դեվիդ Պալմերը միացավ ճապոնական խումբ՝ Yellow Magic Orchestra-ին։ Երկրորդ ստուդիական ալբոմը, որը կոչվում էր Beauty Stab չստացավ խրախուսանք քննադատողների կողմից, քանի որ այնտեղ կային կիթառի սոլոներ և քնարերգություն սոցիալական թեմաներով։ Չնայած որ 1983 թվականի սկավառակը հաջողված չէր, այն ամենահամարձակ փորձերից է։ Այն Մեծ Բրիտանիայում զբաղեցրել է 12-րդ տեղը, իսկ Նոր Զելանդիայի, Նիդերլանդների և Շվեդիայի հիթ-շքերթում այն հայտնվեց թոփ 10-ից դուրս[4][5][8]։ «That Was Then But This Is Now» ալբոմի սինգլը զբաղեցրեց 18-րդ տեղը։
Հաջորդ «How to Be a Zillionaire» ալբոմը (1985 թվական) ավելի լավ է ստացվել, քան «Beauty Stab», բայց սկավառակը պարունակում էր դիսկոյի և հիփ-հոփի տարրեր, որոնք հայտնի էին Մեծ Բրիտանիայում։ ԱՄՆ-ում «How to Be a Zillionaire»-ը լավ էր վաճառվում, իսկ «Be Near Me» սինգլը Billboard Hot 100-ում զբաղեցրեց 8-րդ տեղը։ Բրիտանիայում այն հայտնվեց 26-րդ տեղում[4][5]։
Հետո խմբին միացավ Դեվիդ Յարիտուն, բայց Մեծ Բրիտանիայում կոլեկտիվի գործերը վատ էին ընթանում։ 1987 թվականին ABC-ին սկսեցին ձայնագրել «Alphabet City» ալբոմը։ Դա 1982 թվականի երկրորդ հաջողված ալբոմն էր։ «When Smokey Sings» երգը, որը նվիրված է Սմոքի Ռոբինսոնին դարձավ հիթ Եվրոպայում և ԱՄՆ-ում։ 1990 թվականին լույս տեսավ «Absolutely» հավաքածուն և հայտնվեց UK Albums Chart-ի թոփ 10-ում։ Այդ ալբոմների թողարկվելուց հետո Մարտին Ֆրայը սկսեց սոլո ստեղծագործություն և երկար ընդմիջումից հետո 1997 թվականին թողարկվեց «Skyscraping» ալբոմը, որը լավ էր վաճառվում և լավ էր գնահատված քննադատողների կողմից։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ABC — Traffic» (անգլերեն). Discogs. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 18-ին.
  2. 2,0 2,1 Justin Lewis. ABC // The Rough Guide Rock: The Definitive Guide to More than 1200 Artists and Bands. — 3rd Ed. — London: Rough Guides, 2003. — P. 2-3. — 1232 p. — ISBN 978-1843531050
  3. «Made in Sheffield. Vice Versa» (անգլերեն). sheffieldvision.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 9-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Chart Archive — ABC» (անգլերեն). Chart Archive. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 9-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «ABC» (անգլերեն). The Official Charts Company. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
  6. Martin Charles Strong. The Great Rock Discography. — 5th. — Edinburgh: Mojo Books, 2000. — P. 2–3. — ISBN 1-84195-017-3
  7. «ABC — The Lexicon of Love» (անգլերեն). Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 9-ին.
  8. «ABC — Beauty Stab» (անգլերեն). Hung Medien. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2012-08--ին.