«Արշակ Գ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ. '''Արշակ Գ''' (ծն.թ. անհայտ– մոտ 390), Հայոց թագավոր 378–ից։ Պապի որդին և հաջորդը։ Մանվել Մամիկոնյան սպ...
(Տարբերություն չկա)

17:36, 22 հունվարի 2008-ի տարբերակ

Արշակ Գ (ծն.թ. անհայտ– մոտ 390), Հայոց թագավոր 378–ից։ Պապի որդին և հաջորդը։ Մանվել Մամիկոնյան սպարապոտը, գահընկեց անելով Վարազդատ թագավորին, Հայոց գահին բարձրացրել է մանկահասակ Արշակին՝ դառնալով նրա նախնակալը։ Արշակի կրտսեր եղբայր Վաղարշակը դարձել է թագավորի աթոռակիցը։ Սակայն Արշակի թագավորությունը եղել է անվանական, երկիրը կառավարել է Մանվել Մամիկոնյանը։ Պարսից Շապուհ II արքան սիրաշահել է Արշակին և հայ նախարարներին՝ կամենալով իր կողմը գրավել նրանց, կանխել Հայաստանի և Հռոմի մերձեցումը։ Նա Հայաստան է ուղարկել զորաբանակ, որի հրամանատարը տիրացել է երկրի իշխանությանը, հայ նախարարներին ստիպել հարկ վճարել Պարսից արքունիքին։ Մանվել Մամիկոնյանը, չհանդուրժելով այս արարքը, պարսկականզորաբանակը դուրս է վանել երկրից։